ի դեպ, հետաքրքիր է, թե ինչ է նշանակում սա՝ अश्वत्था - քո կարգավիճակում գրվածը....ենթադրում եմ, որ սանսկրիտ է կամ էլի ինչ-որ հին լեզու, բայց ցանկալի է իմանալ՝ ինչ է թարգմանվում և ինչ լեզվով է :
ի դեպ, հետաքրքիր է, թե ինչ է նշանակում սա՝ अश्वत्था - քո կարգավիճակում գրվածը....ենթադրում եմ, որ սանսկրիտ է կամ էլի ինչ-որ հին լեզու, բայց ցանկալի է իմանալ՝ ինչ է թարգմանվում և ինչ լեզվով է :
Վերջին խմբագրող՝ Annushka: 22.10.2008, 13:58:
Better to light a candle than to curse the darkness.
Իսկապես սանսկրիտ է, կարդացվում է՝ Աշվիտհաման: Այն Մահաբհարատհայի հերոսներից ինձ ամենաշատը դուր եկածի անունն է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Էսօր տեսա էդ հարցազրույցը. սատանի՞զմ, մեղմ ա ասված, ավելի լավ ա` աննոռմալիզմ: Երակ փրթել, արյուն խմել, մարմնի վրա ինչքան փափուկ և ոչ փափուկ տեղ կա` մետաղյա իրեր հարմարացնել, մտցնել, հանել ու սենց շարունակ: Մի խոսքով` մետալիստների հնարած հերթական ոչ նորմալ երևույթը: Մեջներն էլ ինչ որ դաշնակային սովորություններ կար` վառելը` մի տարբերությամբ, որ դրոշի փոխարեն գիրք են այրում ու դրանից հաճույք ստանում: Ավելին չէի էլ սպասում, նենց որ, լավ կլինի չհարամեք Մաշտոցատառերը այս մասին գրելով: Կարելի է նաև քայլեր ձեռնարկել ակումբի մթնոլորտի պղծման դեմ` փակելով այս թեման:
Վերջին խմբագրող՝ Kuk: 02.11.2008, 01:04:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Իսկ ով գիտի թե ռոք երաժշտության ու սատանայական բաների ընդհանրությոնն ինչում է? Ռոք խմբերից շատերի մոտ է նկատվում ինչ որ հրեշային արտաքիններ, արնածոր տառեր, կրակ, դժոխային ձայներ և այլն:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եթե նույնիսկ չիմանայի, որ այս թեման դու ես բացել, այս` ոչ մի կերպ լուրջ միտք չարտահայտող գրառումդ բավարար կլիներ առնվազն ենթադրելու դա: Եվ ընդհանրապես, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ փիլիսոփայություն, ինչո՞ւմն է փիլիսոփայությունը, երակները կտրտելու մե՞ջ, արյուն խմելու մե՞ջ, գիրք այրելու և դրանից օրգազմի հասնելու մե՞ջ: Ու մի հարց` կատարածդ գրառման վերջին տողի վերաբերյալ. դու մտածելուց հետո՞ էիր մարտի մեկի ողբերգությունն անվանել «մայիսմեկյան կատակերգություն»:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Խոսքի ազատությու՞ն: Հիմա որ պոռնոգրաֆիկ թեմատիկայով պատմվածք դնեն, չեն փակելու՞: Կամ պատմեն, թե ինչպիսի հաճույք է ստանում մարդը՝ կանեփ գործածելիս…
Չկարծես, որ համեմատում եմ: Բայց «խոսքի ազատությու՜ն» գոռալով՝ կարող ենք լի ու լի աննորմալ, մարդկանց, հասարակությանը, հատկապես՝ երիտասարդությանը, որոնք նոր են կյանք մտնում, խեղաթյուրել, փչացնել, և այլն: Ինքդ համարում ես «սատանիզմը» «նորմալ», համարիր: Կարծում եմ, մեծամասնությունը դա նորմալ չի համարում: Ուղղակի շատերը «զահլա» չեն անում որևէ բան գրեն:
Իսկ ակումբում շատ են պատանիներն ու երիտասարդները, որոնք որքան էլ գիտակից, կիրթ ու գրագետ լինեն, այնուամենայնիվ դեռ լիարժեք ձևավորված չեն:
……«խոսքի ազատությու՜ն»…… էնքան հեշտ ա ասելը…
Մոդերատորական։ Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կոպիտ կամ վիրավորական գրառումներից և չանցնել թույլատրելի սահմանները։
Վերջին խմբագրող՝ ivy: 02.11.2008, 03:51:
Գիտես, ես առաջինը կփորձեի այս ֆորումում քո խոսքի ազատությությունը պաշտպանել, ու նույնիսկ այն արժեքային համակարգը, որին դու հավատում ես, բայց նախ, քեզ այստեղ ոչ մեկ չի դատապարտում, ինչին դու հավատում ես, ուղղակի հայտնում են քո հետ իրենց անհամաձայնությունը: Եվ երկրորդը` դու բացարձակապես համոզիչ չես...
եվ հետո` խնդրում եմ, մի մոռացիր, որ դու ապրում ես մի հասարակությունում, որտեղ քրիստոնեությունը շատ խորն է: Այն մեզ համար միայն կրոն չէ: Դա մեր ճակատագիրն է, մեր պատմությունը, մեր կենսագրությունը: Ու առաջին հերթին մի բան, որի համար չափազանց շատ ենք տանջվել, բայց` պահպանել:
Դա այսօր ու գուցե նոր սերնդի մոտ հիմնավոր գիտելիքի վրա հիմնված չէ, չեմ կարծում, որ շատերը նույնիսկ Աստվածաշունչը մինչև վերջ կարդացած լինեն, բայց Քրիստոնեությունը մեր գենն է, մեր մաշկը: Չափազանց շատ է այն մեր արյան մեջ, ու մեր հացի մեջ, որ կարողանանք կուլ տալ քո "սատանիզմը"...
Հավատա ինչի ուզում ես, բայց երբ քո սենյակում, միայնակ, առանց հանդիսատեսի նայես հայելու մեջ, ապա հենց քո աչքերի մեջ կտեսնես այն թախիծը, որ միայն քրիստոնեական է: Ու գոնե քո իսկ շնչառության համար, քո մտածողության, քո դատողության ու հենց քո ընտրելու հնարավորության համար, որը նույնպես քրիստոնեական է, ուղղակի շնորհակալ եղիր:
Վերջին խմբագրող՝ ivy: 02.11.2008, 02:41: Պատճառ: կոպիտ արտահայտության խմբագրում
Moon (04.01.2009)
Մոդերատորական. թեման փակվում է, քանի որ ծայրահեղ հակադիր տեսակետների առկայության պատճառով այն անընդհատ վերածվում է փոխադարձ վիրավորանքների հարթակի, մենամարտի դաշտի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Nareco (24.01.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ