Թամինչա նշանակում սատանիզմը էդքան էլ վատ բան չէ և կամ չեն պաշտում սատանային.. բա էլ ինչի ա կոչվում սատանիզմ.. էդ նման ա նրան, որ բուդդիզմը պաշտի Կրիշնիային կամ ասենք մահմեդականութունը պաշտի Քրիստոսին: Անտրամաբանական ա, որ սատանիզմ կոչվի և առնչություն չունենա սատանայի հետ.. ուղղակի սատանիստների գերնպատակն ա հավատացնել, որ իրենց պաշտամունքը շատ ազատամիտ, անկախ , ինքնավստահ և ուժեղ մարդկանց համար ա.. կուտ
Ցանկացած ուղղություն ստեղծելիս, կարելի է ընդունել այնպիսի դրույթներ և սկզբունքներ, որոնք կխոսեն ի օգուտ հասարակության, կներկայացնեն նրանց շահերն ու հետաքրքրությունները, մանավանդ, որ դարեր շարունակ մյուս կրոնների օրինակով կարելի է ի հայտ բերել,թե ինչն է անընդունելի և սխալ, թերի և հնացած՝ ժամանակակից ազատ մարդու համար....
Ավելացվել է 3 րոպե անց
Սատանայի հետևորդներն են կոչվում սատանիստներ, իսկ եթե սխալ եմ, ապա սատանայի փոխարեն ես կպահանջեի, որ իմ անունը չպախարակվի ու անօրինական կերպով չօգտագործվի ու չվերագրվի մի ուղղության, որի հետևորդները սատանային չեն պաշտում և ընդունում![]()
Վերջին խմբագրող՝ Annushka: 17.10.2008, 11:52: Պատճառ: Գրառման ավելացում
Better to light a candle than to curse the darkness.
Սկզբում ի օրինակ (ստիպված եմ մի փոքր դուրս գալ ցենզուրայի սահմաններից):
Հայաստանում "գ7" անվանում են վատ մարդկանց, սակայն որոշակի մարդկանց մոտ նույն բառով անվանում են նաև համասեռամոլներին:
Հիմա դու սատանա ասելով հասկանում ես "արարչի թշնամուն", իսկ սատանիստները նույն բառով անվանում են հենց "արարչին", իսկ "աստված" անվանում են նրա թշնամուն, որը, ըստ նրանց, մարդկանց համոզել է, որ հենց ինքն է "արարիչը":
Վերջում, դիմում եմ բոլոր հավատացյալներին (համոզված չեմ որ սա գործում է սատանիստների վրա, բայց ...). "մի դատիր և չես դատվի":
Ցանկանում ես մարդիկ հետաքրքրվեն քո հավատքով, դարձրու այն հետաքրքիր, բայց մի ստիպիր: Մի քննադատիր այլ կրոն, հավատք ունեցողին:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Սատանիստները, որոնք այնուամենայնիվ սեկտանտներ են, ավելի լավ է մեր գլուխը չհարթուկեն....ավելի լավ ա խոսեն իրենց մութ գործունեության և այն սպանությունների մասին, որոնք տարեկան կատարվում են աշխարհում՝ ռիտուալների և տոների ժամանակ, ինչպիսիկ են Հոլոուինը, Սև Մեսսե"-ն և այն.. մանրամասն կարդացեք տարբեր աղբյուրերում ասենք այստեղ.
http://www.pobeda.ru/content/view/2752
http://palm.newsru.com/crime/13oct2004/satanas.html
http://antirosd.pp.ru/Sex_and_satanism.html
http://www.vesti7.ru/news?id=1673
http://palm.newsru.com/crime/13oct2004/satanas.html
Միայն հարկավոր չէ գոչել, թե սատանիսները զոհաբերություններ չեն մատուցում.. Ժողովուրդ, ձեզ չի թվում, որ նրանց նախկին զոհերն էլ են կարծել, թե սատանիզմը անվնաս, նույնիսկ շատ ազատատենչ ու գրավիչ ուղղություն ա
Խնդրում եմ հիշեք այն դեպքը.երբ տեղի ունեցավ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ:
Հայաստանում առաջին ցմահ ազատազրկումը ստացել են սատանայապաշտները՝ մարդու զոհաբերության համար
Իսկ սատանիսների այլ զոհերի մասին ինտերնետում այնքան ինֆորմացիա կա, որ մարդու գլուխ ա պտտվում. Օրինակ, կարդացեք, շատ հետաքրքիր ա.
http://www.newsru.com/arch/crime/16s...satan_666.html
http://www.factnews.ru/article/07Jun2004_satan
http://www.internovosti.ru/text/?id=9296
http://mixzona.ru/referat/referat/29356/
http://orthodox.etel.ru/2000/09/prestup.htm
http://warrax.net/64/bm.html
ու էլի անթիվ դեպքեր.. նրանք ոչ թե պարզապես սպանում են իրենց զոհերն, այլ ԴԺՈԽԱՅԻՆ տանջանքների են ենթարկում նրանց, նրանք սպանում և զոհաբերում են անմեղ նորածիններին, և իրենց շարքերը գրավելով մարդկանց՝ վաղ թե ուշ իրագործում են իրենց ՍԱՏԱՆԱԿԱՅԱԿԱՆ գործը: Նրանց համար այնքանէլ դժվար չէ իրենց ազատատենչ գաղափարներով իրենց շարքերը համալրել նոր ու միամիտ երիտասարդների:Նրանք բնականաբար չեն ասում, թե հա, մենք զոհաբերում ենք, պղծում , սպանում , բռնաբարում ու տանջում . այլ ջանասիրաբար փորձում են լավը երևալ, բայց դա սոսկ թակարդ է, և եթե Հայաստանում կան սատանիստներ, ապա հարկավոր է ամենայն զգոնությամբ նրանցից հեռու մնալ: Մենք ազատ մարդիկ ենք, մեզ պետք չեն որ սատանիստները, ոչ Եհովականները, որ մորմոնները, ոչ էլ սիոնիստները:
Մի արատավորեք մեր սերունդը
ու խնդրում եմ չհամեմատել ու չխառնել աթեիզմի հետ.. աթեիստները ոչ ոքին չեն զոհաբերում և չեն էլ ստիպում աթեիզմ ընդունել, և առավել ևս ռիտուալի շրջանականերում արյունոտ ակտեր և խմբակային սեռական բնույթի գործողություններ չեն իրականացնում![]()
Վերջին խմբագրող՝ Annushka: 17.10.2008, 12:42:
Better to light a candle than to curse the darkness.
Nareco (24.01.2009)
1. Թույլ տուր ազատ մարդն ինքն ընտրի:
2. ՄԻ քանի տարի առաջ ես փորձեցի բանավիճել մուսուլմանի հետ: Քանի որ ես Ղուրանին ծանոթ չէի, խնդրեցի ինձ մի քանի օրով տրամադրել այդ գիրքը, որպեսզի ես իմանամ ինչից եմ խոսում: Հաջորդ օրը նա բերեց գիրք, բայց պարզվցե, որ դա ոչ թե ղուրան է, այլ քրիստոնեությունից իսլամին անցած ռուս տերտերի գրած գիրք:
Ասածս ինչ է. ինչ որ բանից վիճելու համար պետք է առարկան ճանաչել, ոչ թե լսել, թե ինչ են դրա մասին խոսում այլ մարդիկ:
Ես կարող եմ բազաթիվ հոդվածներ բերել, երբ տնային կենդանին (շունը, կատուն) մարդ է սպանել: Բայց ոչ ոք չի պայքարում դրանց ոչնչացման դեմ:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Խնդրում եմ հիշեք այս դեպքը.
ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄ
Հայաստանում առաջին ցմահ ազատազրկումը ստացել են սատանայապաշտները՝ մարդու զոհաբերության համար
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
2 օր անց, հոկտեմբերի 31-ին սատանայական պաշտամունքի հայ հետեւորդները Հրազդանի կիրճում, Սուրբ Սարգիս եկեղեցու մերձակայքում նշելու են իրենց գլխավոր տոնը` հելոինը: Այս տարվա արարողությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ սատանայի սպասավորները նշելու են նաեւ Հայաստանում աղանդի հիմնադրման 13-ամյակը: Եվ քանի որ 13-ը սատանայական թիվ է համարվում, կարելի է ենթադրել, որ սատանայապաշտների խրախճանքն այս տարի առանձնապես բուռն է լինելու: Ի՞նչ է այս աղանդը, եւ եհովականների գրանցման փաստից վրդովված հայ հասարակության համար դրա վտանգը նույնչափ մեծ չէ՞ արդյոք:
"Ազգը" դիմել է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանին:
- Հելոինը սատանայապաշտների ուրախության, սեւ հումորի օրն է, իրենց հավատքի համաձայն այդ օրը միանում են մահացածների եւ կենդանի մարդկանց հոգիները: Այդ ծեսը հիշողության վերարթնացում է վամպիրների, մարդագայլերի, ուրվականների մասին: Սատանայական սեւ պատարագի անհրաժեշտ մասը մարդկանց զոհաբերությունն է: Մարդկանց փոխարեն նրանք նաեւ կենդանիներ են զոհաբերում, կարեւորը, որ արյուն հեղվի եւ այն խառնելով իրենց արյան հետ խմեն եւ ուժ ստանան: Ողջ ծիսակատարության իմաստն այդ ուժն ստանալն է, մանավանդ եթե զոհը անմեղ մարդ է, նախընտրելի է` անմեղ երեխա:
- Իրենց գոյության մասին առ այսօր որեւէ կերպ զգացնել տվե՞լ են:
- Առաջին լուրջ նախազգուշացումը նրանց գործունեության վտանգի մասին եղել է անցած տարի, հուլիսի 5-6-ին, երբ իրենց ծեսի ժամանակ իբրեւ զոհաբերություն նրանք սպանեցին մասնագիտությամբ ոսկերիչ, Շենգավիթ համայնքի մի բնակչի: Մարդասպաններից դատվեցին 2 հոգի, որոնցից մեկը սատանայապաշտական խմբի ղեկավարն էր: Դաժան սպանությունն իրականացվել է ծեսի բոլոր պատվիրանների համաձայն, գիշերվա ժամը 24-ից մինչեւ 4-ը: Դանակի 20 հարված հասցնելուց հետո նրան դնում են բազմոցի վրա ու այրում: Զոհաբերվածն ինքն աղանդի անդամ չէր, ընդամենը աղանդավորներից մեկի հոր ընկերն է եղել եւ հայտնվելով այս միջավայրում չի իմացել գլխին գալիքը:
- Ոսկերիչի սպանությունը միակ օրինա՞կն է:
- Չեմ կարող ասել, որովհետեւ առ այսօր ոչ ոք նման հարցերով լրջորեն չի զբաղվել: Այս մեկն էլ պատահաբար բացահայտվեց: Մեզ մոտ ընդհանրապես նման դեպքերը չեն բացահայտվում բացառապես այն պատճառով, որ մինչ այսօր չունենք ոչ կրոնական հոգեբանության, ոչ էլ կրոնական փորձագիտության մասնագետներ, ոչ էլ որեւէ մեթոդաբանություն կա: Եթե երեխան կախվի, ոչ ոք չի կարող ասել՝ ինքնասպանությու՞ն է գործել, թե՞ սատանայական ծեսի ժամանակ են կախել նրան: Խոսքս վերաբերում է ընդհանրապես ինքնասպանություններին, որոնց մասին ավելի ու ավելի հաճախ ենք լսում: Աշխարհում սատանայապաշտների տարբեր աղանդների համար բացի մարդկանց ծիսական զոհաբերումից հատկանշական են նաեւ ինքնասպանությունը, առեւանգումները, կենդանիների խոշտանգումները, տաճարների ու գերեզմանների պղծումը, թմրադեղերի օգտագործման ու տարածման հարկադրումը, հոմոսեքսուալիզմին դրդելը:
Մեր հասարակության մեջ այս վտանգի առկայությանը ոչ ոք լրջորեն չի վերաբերվում: Եթե մամուլում մեկ-մեկ հրապարակումներ լինում են, ապա միայն սենսացիոն նպատակներով: Մինչդեռ Հայաստանում ծնելիության կրճատումները կարելի է բացատրել նաեւ հոմոսեքսուալիզմի աճով:
- Այս ծիսակատարության ընթացքում հավանակա՞ն են նման սարսափելի իրողություններ:
- Ինչո՞ւ ոչ, 13-ը սատանայի թիվն է: Առավել սարսափելի է այն փաստը, որ հելոինի տոնակատարությունը մինչեւ անցած տարի նշվում էր նաեւ հանրապետության որոշ դպրոցներում: Մեզ հաջողվեց հասնել նրան, որ կառավարությունը հատուկ շրջաբերականով արգելեց այս տոնի նշումը դպրոցներում, չնայած անցած տարի էլի նշեցին:
Բնականաբար, դպրոցում նշվածն ու մոլեռանդների համոզմունքները նույնը լինել չեն կարող:
Սակայն հիմքում նույն գաղափարներն են: Նաեւ այլ անվանումներով հայտնի հելոինը (սանհեյն, կելտական նոր տարի եւ այլն ) , արմատներով գալիս է գազանաբարո ծեսերով սատանայապաշտական ուղղվածության աղանդներից: Դրանց բոլորի նպատակը մասնակիցների էմոցիոնալ կայունության ջախջախումն է, լիակատար ազատության հասնելը, հասարակական օրենքների ու կանոնների ժխտումը: Հենց դա էլ հավանաբար հրապուրում է նոր անդամների մուտքը: Սատանայապաշտները, ում հետ ինձ հաջողվել է խոսել, հիմնականում նույնն են նշում` ազատություն, ազատ սեքս, պաշտոնյաների կամայականություններից ձերբազատում:
- Ինչպե՞ս է հայտնվել Հայաստանում:
- Հավանաբար ամերիկյան կողմնորոշումների հետեւանք է: Ամերիկայում այս աղանդը գրանցված է, սատանայի եկեղեցին էլ օրինական է գործում, ազատ տոնակատարություններ ու ծեսեր են անցկացնում: "Լայն բացված աչքերով" ամերիկյան հայտնի ֆիլմում, Նիկոլ Քիդմանի եւ Թոմ Կրուզի գլխավոր դերակատարումներով, հենց այսպիսի սատանայական ծես է պատկերվում:
- Հայտնի՞ է, թե ինչքան հետեւորդներ ունեն սատանայապաշտները Հայաստանում:
- Դժվար է ասել, հայտնի է միայն, որ գործում են 20-25 հոգանոց խմբերով: Թերթերից մեկում անցած տարի գրվել էր Դավիթաշենում գործող մի այդպիսի խմբի մասին, որի ղեկավարը դպրոցի ուսուցիչ էր: Խմբի 22 անդամներից 18-ը բարձրագույն կրթություն ունեին: Իսկ ընդհանրապես այս առթիվ որեւէ վիճակագրություն չկա: Հայտնի է միայն, որ Հայաստանում եւս գործող "Պրոքտեր էնդ գեմբլ" ֆիրմայի ղեկավարը սատանիստ է, կամ "Հերբոլայֆը", որ մինչեւ վերջին տարիները բավական աշխույժ աշխատում էր մեզ մոտ:
- Այս աղանդն իր հետեւորդներին նյութական օգնություն ցուցաբերո՞ւմ է:
- Չէ, դա ավելի շատ բնորոշ է քրիստոնեական աղանդներին: Բայց, այնուամենայնիվ, միայն ներսի մարդը կարող է հստակ պնդել: Ընդհանրապես, միայն այս աղանդը չէ, որ անթույլատրելի օրենքներ ու ծեսեր ունի: Ինչո՞վ են պակաս, օրինակ,"Աստծո որդիները", որոնք ազգականների ազատ սեռական հարաբերություններ են քարոզում: Հայաստանում գործում է մուննիստների աղանդը, որ ներխուժում է մարդկանց մասնավոր կյանքը, կամ Քանաքեռի Հղիների հովանավորման կենտրոնը, ուր ոտք դնելու պահից կինը հոգեբանական ակտիվ մշակման է ենթարկվում: Մեր դիտարկումներով, ընդհանրապես ամենատարբեր աղանդներում ներգրավված մարդկանց թիվը հանրապետությունում հասնում է 350 հազարի՝ 16-ից մինչեւ 60 տարեկան մարդիկ:
- Այս աղանդը չգրանցված 13 տարի գործում է Հայաստանում: Հնարավո՞ր է, որ եհովականների նման ի վերջո գրանցվի:
- Ինչո՞ւ ոչ: Կարող են 200 հոգի հավաքել ու գրանցվել: Չեն կարող չգրանցել, Ռուսաստանում էլ այս աղանդը գրանցված է: Եվ միմյանց հետ ամուր համագործակցություն են պահպանում: Անցած տարի Բելառուսում կայացավ սատանայապաշտների միջազգային համագումարը: Եվրոպայում սատանայապաշտներն օրենքով ընդունված են, բայց նրանց գործունեության ուժեղ հսկողություն էլ է իրականացվում: Ֆրանսիայում գործում է կրոնական ոստիկանությունը, եւ ամեն ինչ արվում է հետեւորդների քանակը նվազեցնելու համար: Միջամտում են, եթե գտնում են, որ մարդու իրավունքների ոտնահարման որեւէ քայլ է անում, օրինակ, հոգեորսություն: Մեզ մոտ մինչ այսօր չկա նույնիսկ հոգեորսություն հասկացության սահմանումը: 90-ական թթ. մեր ազգային անվտանգության վարչությունը վերահսկողական այդպիսի կառույց ուներ, բայց անկախացումից հետո դա վերացավ:
Հ.Գ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը քննարկելիս քաղաքական տարբեր ուժերը մի հարցում գոնե համակարծիք էին` առանց արդար, օրինավոր ընտրությունների Հայաստանի ապագան միշտ էլ սպառնալիքի տակ է լինելու: Եթե իսկապես աղանդավորները մեր բնակչության մոտ 35 տոկոսն են կազմում, ապա հասարակությունը լրջորեն պառակտվել է նաեւ այս առումով եւ նորմալ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Աղանդավորները դավանում են արժեքային այլ համակարգեր, նրանք շփման եզրեր չունեն մեզ հետ: Սատանային զոհաբերված իրենց էությամբ ու ընդունակություններով չեն կարող ծառայել այն խնդիրներին, որոնք այսօր փորձում ենք դնել մեր առջեւ:
AZG Armenian Daily #193, 30/10/2004
Better to light a candle than to curse the darkness.
Հո հարցազրույց չի~, շիլափլավ աԱկնհայտորեն զգացվում ա, որ մարդը խիստ մակերեսորեն ա պատկերացնում էդ ամեն ինչը
Իսկ հետաքրքիր ա, <Ազգը> վախեցել ա գտնել որեւէ սատանիստի` հարցազրույց անելու համար, թե ուղղակի չկան այդպիսիք, դրա համար չի գտել?
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
մի հարց ունեմ սատանիային, կա՞ այստեղ մի սատանիստ, կամ սատանայի տեղակալ, կամ զամսատանա, ով կկարողանա պատասխանել հարցիս.
Ճի՞շտ է, որ սատանիզմն ասում է, որ պետք է ողբերգությունը «կատակերգություն» անվանել: Պահանջում եմ կոնկրետ պատասխան, եթե իհարկե լինի ինչ որ սատանայի օգնական, ով կպատասխանի հարցիս:
Վերջին խմբագրող՝ Kuk: 18.10.2008, 00:00:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Օֆ դե... Կրոնով մի սահմանափակվեք մարդիկ...
Մարդս մարդ լինի ... անկախ կրոնից...
Loading your personal settings....
Ամինա ջան ճիշտն ասա... ասենք ինչի կարա Հիմիկվա Աստվածը ճիշտ լինի.. իսկ ասենք Ալահը էտ դեպքում, ու նաև հին աստվածները Վահագնից բռնած Զևսով բանով մնու՞մ են բորտից դուրս...
Չեմ հասկանում ես տրամաբանությունը..
Եթե ուշադրություն դարձնեք ամեն ժամանակաշրջանում մարդու գիտելիքների սահմանում չբացատրվող հարցերի պատասանները աստվածներով են տվել..
Ոնց որ Defaultը լինի case ի մեջ/ծրագրավորողները ինձ կհասկանան:/.. այսինքն ինչը չենք կարում բացատրենք ասենք ուրեմն աստվածների ձեռի գործնա.. Բայց դեքանի որ մարդը մանրից զարգանումա սկսել են տարբեր բաներ հնարել...
Ասենք Servis Pack էր Կրոնները համար updateներ..
Բայց դե մարդը զարգացումը խելահեղ տեմպովա գնում.. դրա համար Ափդայթները չեն հերիքում սկսում են նոր ավելի կատարյալ կրոններ գրել..
հետո պարզվումա որ մարդը էլի լիքը բան բացատրեց.. ու էլի մի հատ սեռվիս պակ.. ու տենց շարունակ...
Ծիծաղելիա նույնիսկ...
Թեթև տարեք կրոնով ոչինչ չի սկսվում ու չի ավարտվում..
Ու Երևի մենք դա չեն տենա բայց մի օր պահը կգա որ կրոն կոչվածը որպես հավատքի տեսակ կվերանա և մարդիկ կհասկանան բնությունը ու տիեզերքը...
Թե չէ մի բանը որ ստեղծել են մարդիկ դրել եք հիմա դրա մեջ կռիվ եք անում թե մերնա լավա չէ մերնա լավը քանի որ ճիշտը մերնա .. իրոք մարդ նույնիսկ տխրումա որ մարդկային արժեքները դրել եք դավանանքով եք չափում...
Իմ ասածից ես էլի եզրակացություն եմ անում որ ճիշտը ընդհանրապես դավանանք չունենալն է ու հավատալը որ գիտությունը վերջիվերջո կպատասխանի այն բոլոր հարցերին որոնց համառորեն կարչում է կրոնը որ մարդիկ սկսվեն չափվել ըստ արժանիքները ոչ թե ըստ դավանանքի ...![]()
Loading your personal settings....
Սամ, սատանիզմը կրոն չի, դա աղանդ ա, սեկտա...դա գաղափարախոսություն ա՝ իր բոլոր նպատակներով ու սկզբունքներով: Սատանիսնտերը/ամեն դեպքում էս ֆորումում/ սկի չեն ընդունում, որ պաշտում են սատանային, հերքում են այդ փաստը, .. էլ ինչ ես ուզում նրանցից լսել, երբ ամեն երկրորդ բառը հակասկան ա ու իրարամերժ.....բայց իրականում նրանք իրենց գործունեությամբ ծառայում են չարին, որքան էլ դա փորձեն քողարկել իրենց " բոցաշունչ" գաղափարախոսություններով: Ամբողջ աշխարհով մեկ հայտնի են նրանց իրագործած չարագործություններն ու հանցագործությունները:Այո, մարդս մարդ լինի.... Բայց.... Մարդը մարդ է, երբ չի բռնանում ուրիշների հավատքին, չի փնովում, չի փորձում մոլորեցնել ու գլուխը լցնել ամեն տեսակ հիմարություններով: Թեկուզ և ինքը ամբողջ էությամբ հավատացած լինի, որ իր ընտրած ուսմունքը կամ աղանդը կատարյալ և հիանալի ուսմունք և ուղղություն է: Եվ հետո, մարդ երբեք չի կարող կրոնով սահմանափակվել, չնայած՝ սեկտանտները՝ եհովականները, հիսունականները, սատանիստները և այլն, շատ հաճախ իրենց ընտրությունը դարձնում են կյանքի իմաստ և ոճ՝ ապրելակերպ, և ապրում են միմիայն իրենց սեկտայի գաղափարախոսություններով ու նպատակներով, դեռ ավելի ու ավելի շատ համախոհներ են ներքաշում իրենց շարքերը՝ զրկելով նրանց բնականոն կյանքով ապրելու հնարավորություններից և նրանց գլուխները լցնելով ու բթացնելով իրենց բլա-բլա-ներով:Էլ չասեմ, թե քանիսն են դրա համար հատուցում սեփական կյնաքվ.. Ա դե թող կորչեն ու թողեն մենք մեզ համար ապրենք մեր " սխալ" մտածելակերպով
![]()
Better to light a candle than to curse the darkness.
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Ճիշտը մի քիչ թեմայից արդեն շեղվում ենք , բայց այնուամենայնիվ՝
Քեզ շատ լավ հասկանում Սամվել ջան դիտարկելով այդ ամենը որպես կրոն՝ /իսկ ինչին ես հավատում դա պարզապս կրոն չէ/դու ասում ես մի բան ինչ որ վեր ես լուծել ,ինչի որ հասել ես ինքնուրույն առանց որևէ մեկի ստիպմամբ կամ ազդեցության- դա շատ լավ է...
Ես հասել եմ նույն կերպով ու եթե ես ասում եմ, որ ես հավատում որ կա միակ ճշմարիտ Աստված դա նշանակում է, որ վստահ գիտեմ նրան ու ինքս հավաստիացել եմ բազմաթիվ ապացույցներով ,որովհետև Աստված իսկապես գործում է իմ կյանքում ու շատ իրական է քան շատերը պատկերացնում են, իսկ Աստվածաշունչի սկզբունքները ևս իրական են գործում և անկախ նրանից հավատում ենք թե ոչ, ընդունում ենք կամ չենք ընդունում այն օրենքները, որ Աստված հաստատել է -դրանք չեն փոխվում ու չեն կորցնում իրենց զորությունը![]()
Ասենք օրինակ մարդը կարող է չընդունել ձգողականության օրենքը բայց եթե նա ընկնի իններորդ հարկից այդ օրենքի ազդեցությունը չի փոխվի նրա հանդեպ միայն նրա համար , որ նա չի ընդունում այդ օրենքը
Այնպես որ մենք թե հավատանք թե չհավատանք մենք չենք խուսափի դրանից…
Իսկ սատանիստների գոյությունը զարմանալի չէ , և ոչ այլ տեսակի կրոնների գոյությունը , այդ բոլորը նույնպես Աստծո վերահսկողության տակ են , իսկ մեզ միայն մնում է կատարել ճիշտ ընտրություն, որը միմիայն մեզնից է կախված![]()
Վերջին խմբագրող՝ Second Chance: 18.10.2008, 10:31:
Love has an enemy, but it is already defeated!
Մոդերատորական։ Թեմայից դուրս տասնմեկ գրառումներ ջնջված են, որոշ գրառումներ՝ խմբագրված։ Թեման մի վերածեք անձնական, «զվարճալի» կամ ծաղրական խոսակցությունների։ Այս անգամ այդ գրառումների հեղինակները նկատողություններ չեն ստանում, սակայն նմանատիպ ներողամտություն չի լինի, եթե անբովանդակ, անիմաստ և թեմայից դուրս գրառումներն այստեղ նորից կրկնվեն։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ