User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 116 հատից

Թեմա: Ադոլֆ Հիտլեր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ադոլֆ Հիտլեր

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դա արդարացում է Նժդեհի համար? Չէ որ Հիտլերն էլ իր հայրենիքի մասին մտածելով էր էդքան մարդ կոտորում:
    Որ քո տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն՝ Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին հայերին կոտորելու համար կարելի է հայրենասեր անվանել: Դե այդպես է դուրս գալիս, քանի որ Հիտլերին փաստորեն արդարացնում ես և հատուկ նշում ահա սա.
    Չէ որ Հիտլերն էլ իր հայրենիքի մասին մտածելով էր էդքան մարդ կոտորում:
    Հետաքրքիր է, ի՞նչ էին արել Հիտլերին ու գերմանացիներին, ասենք՝ հրեա հասարակ բանվորի, առևտրականի կամ թեկուզ բանկիրի նորածին երեխան, կինը կամ թեկուզ հենց այդ բանկիրը, որ տարավ, ողջ-ողջ վառեց նրանց: Այն էլ՝ մեկին չէ, երկուսին չէ, վառեց միլիոններով: Դա հայրենասիրությու՞ն է:

    Գարեգին Նժդեհը, նախքան պատերազմն ու պատերազմի ժամանակ, ապրում էր Գերմանիայում: Երկրորդ՝ Նժդեհն իր համոզմունքներով ու գաղափարներով նացիոնալիստ էր: Երրորդ՝ Նժդեհը Խորհրդային Միության ու կոմկուսի թշնամին էր: Ահա այս ամենն էին պատճառ հանդիսացել, որ Գարեգին Նժդեհը համագործակցի նացիստների հետ: Հազիվ առիթ էր՝ ազատագրել հայրենիքը խորհրդային լծից: Դրա համար էլ փորձում էր կազմավորել հայկական լեգիոններ (որով, ի դեպ, բազմաթիվ հայերի կյանք է փրկել):
    Բայց այս ամենով հանդերձ, Նժդեհը մարդկության դեմ հանցանքներ չի կատարել, երեխաներ ու կանայք չի վառել: Նժդեհը ռազմիկ էր՝ ազնիվ ու խիստ հայրենասեր: Մինչև վերջ էլ այդպիսին մնաց: Լինել նացիոնալիստ, չի նշանակում լինել հրեշ, մանկասպան, եղեռնագործ:

    Հետևություն. Նժդեհը, ի տարբերություն տականք, սադիստ, հոգեկան խանգարում ունեցող, չար ու մանրախնդիր Հիտլերի, կարգին մարդ էր:

    Ու, ընդհանրապես, պետք չէր Նժդեհին համեմատել Ադոլֆի հետ ցանկացած հարցում:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.08.2010), Lion (06.10.2009), Norton (06.10.2009), Արեն (11.12.2009), Երվանդ (06.10.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ադոլֆ Վիլյամ Բուգրո
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.08.2013, 16:45

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •