Այսորոանից կասկադում կա ցուցահանդես որտեղ ցուցադրվելու են ապակուց պատրաստված հետաքրքիր բաներ, կա նաև Գրիգոր Խանջյանի իրական նկարները և այլն, այսոր մուտքը անվճար է բայց հետո ինչքան գիտեմ տոմսով է լինելու: Կարելի է ակումբի հանդիպումով գնալ հիմա:
Այսորոանից կասկադում կա ցուցահանդես որտեղ ցուցադրվելու են ապակուց պատրաստված հետաքրքիր բաներ, կա նաև Գրիգոր Խանջյանի իրական նկարները և այլն, այսոր մուտքը անվճար է բայց հետո ինչքան գիտեմ տոմսով է լինելու: Կարելի է ակումբի հանդիպումով գնալ հիմա:
Վաղը, դեկտեմբերի 1 -ին, ժամը 19:00
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում
«Խոստովանություն»
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբ,
գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյան
Որպես մասնակից ներկայացնեմ:Համերգը նվիրված է Հոգևոր եռադիսկի շնորհանդեսին, որի ձայնագրմանը մասնակցել են 1997 թ.- ից մինչ օրերս երգող անդամները: Այդ պատճառով համերգին մասնակցելու է նաև նախկին անդամներից բաղկացած ևս մի երգչախումբ (որի կազմում եմ ես էլ):
Հ.Գ. Քիչ առաջ տոմսարկղից տեղեկացա, որ մնացել են միայն ամենավերևի 1000 դրամանոց տոմսերից: Եթե ուզում եք խմբով գալ, պմ գրեք Չուկին:![]()
Հայկական շոու բիզնեսն ընդդեմ ՁԻԱՀ-ի
Դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի միջազգային օրվա առթիվ նկարիչ, հեռուստահաղորդավար Կարեն Գրիգորյանն ու DJ Վակցինան նախաձեռնել են “Ոչ ՁԻԱՀ-ին՚” միջոցառումների շարքը: Ժամը 19:30-ին “Մոսկվա՚” կինոթատրոնում կկայանա “Ճանաչված հայերը ընդդեմ ՁԻԱՀ-ի՚” լուսանկարների ցուցահանդեսը, որին իրենց լուսանկարներով “կմասնակցեն՚” հայկական շոու բիզնեսի ճանաչված դեմքերը: Մուտքն ազատ է լինելու:
“42 հայտնի մարդկանց ենք լուսանկարել` Շուշան Պետրոսյան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Մհեր, Սոնա Շահգելդյան…: Լուսանկաներները թեմատիկ չեն, հայտնի մարդիկ պարզապես իրենց մասնակցությամբ հանդես են գալիս ընդդեմ ՁԻԱՀ-ի,- Հետքի պարբերականի հետ զրույցում ասել է Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով` երիտասարդներից շատերն են արդեն հետաքրքրված այս ցուցահանդեսով:
Ցուցահանդեսի ընթացքում տեղեկություն է տարածվելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ, անվճար պահպանակներ են բաժանելու:
Իսկ ժամը 22:00-ին “Կամի՚” ակումբում տեղի կունենա “Ոչ ՁԻԱՀ-ին՚” փառատոնը, որի ընթացքում DJ Վակցինան կներկայացնի իր track-երը:
Մասնագիտությամբ կենսաբան Վակցինան մարդկանց կոչ է անում հանդուրժող լինեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների նկատմամբ. “ՄԻԱՎ վարակակիր դառնալը շատ հեշտ է, դա չի նշանակում, որ մարդը անբարոյական կամ միասեռական է, ՄԻԱՎ-ով հնարավոր է վարակվել նաև բժշկական ներարկման ժամանակ: Վարակակիրը պետք է մտահոգվի միայն բուժման մասին, այլ ոչ թե հասարակության վերաբերմունքի”,- ասում է DJ Վակցինան:
Ի դեպ, “Կամի” ակումբում նաև կհնչի ՁԻԱՀ-ի միջազգային օրվան նվիրված երգը, որը կկատարեն Մհերն ու Սոնա Շահգելդյանը: ՙԵրգը կոչվում է “Ձեռքդ տուր”, իմաստն այն է, որ միայն միասին կկարողանանք հաղթահարել խնդիրները,- ասում է երգի հեղինակ Կարեն Գրիգորյանը:
/Աղբյուր` www.hetq.am, "Մելոման" ռադիոխաղ. ամեն երկուշաբթի 15:00-18:00-ը ՖՄ 103.5-ով/:/
Գիշերային մարդ
Jarre (03.12.2009), Ungrateful (01.12.2009), Ֆրեյա (03.12.2009)
Հերթական ռոք փարթին Stop ակումբում դեկտեմբերի 6-ին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:00-ին Rockstars նախագիծը հրավիրում է հերթական ռոք փարթիին Stop ակումբում: Ռոքի լավագույն նմուշներ, անկաշկանդ մթնոլորտ, հոգեհարազատ դեմքեր /եթե ռոքի սիրահար եք/: Երգելու է նաև հայկական Էվա խումբը: Կազմակեպիչ` Հայկ Մարտիրոսյան:
/Աղբյուր` "Մելոման" ռադիոծրագիր. ամեն երկուշաբթի 15:00-18:00-ը ՖՄ 103.5-ով/:
Գիշերային մարդ
Ֆրեյա (03.12.2009)
www.jarre.am-ը, հպարտությամբ հայտարարում է. 2009 թ.-ի դեկտեմբերի 18-20-ը, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում գործելու է անվճար ֆոտոցուցահանդես նվիրված Ժան Միշել Ժառի լեգենդար մեգա համերգներին։ Ցուցահանդեսի անվանումն է՝ «Քաղաքը համերգում»։
Ցուցահանդեսի բացումը կկայանա դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00։
Ցուցահանդեսին կներկայացվի 50-ից ավել լուսանկար։
Ցուցահանդեսի կազմակերպիչը ես եմ, և ինձ համար մեծ պատիվ կլինի հանդիպել ձեզ հետ այդ օրը «Մոսկվա» կինոթատրոնում
Քո ներկայությունն անչափ սպասված է և հաճելի
![]()
Բարև բոլորին…Շատ եմ խնդում մի հատ կայք ասեք, որտեղից կարող եմ տեղեկանալ թատրոնների մոտակա ներկայացումների մասին, չեմ գտնում ոչ մի կերպ
Լավ գտա կարծես, տեղադրեմ չիմացողների համար`
http://www.menu.am/?criteria=afisha&id=8
Վերջին խմբագրող՝ Աշխեն: 07.12.2009, 21:50:
Ծաղիկները թույլ են ու բարի: Եվ նրանք աշխատում են իրենց քաջ ցույց տալ: Կարծում են , որ եթե փուշ ունենան, բոլորը իրենցից կվախենան...
www.armeniainfo.am - աջ կողմում կա On-Line Events Calendar, սեղմելով դրա վրա կտեսնես մոտակա ժամանակներում Երևանում տեղի ունեցող մշակութային իրադարձությունները, իսկ եթե subscribe լինես, քո մեյլին ամեն հինգշաբթի կստանաս Երևանի մշակութային օրագիրը:
www.arit.am - էլի լավ սայթ է:
I may be paranoid but no android!
ՄԱԿԼԱՖԼԻՆԸ ԿՆՎԱԳԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
այդքան էլ մոտակա չի, բայց:2010 թ. ապրիլի 28-ին Երևանում տեղի կունենա լեգենդար անգլիացի ջազ-ֆյուժն կիթառահար Ջոն ՄաքԼաֆլինի և The 4th Dimension խմբի համերգը: Միջոցառումը տեղի է ունենալու «Համաշխարհային Երաժշտություն Փառատոնի» շրջանակներում: Միջոցառումը կազմակերպում է Vibrographus ընկերությունը:
Ջոն ՄաքԼաֆլինը բոլոր ժամանակների ամենահայտնի կիթառահարներից է և հանդիսանում է ջազ-ռոքի հիմնադիրներից մեկը: Նա առավելապես հայտնի է իր կատարումներով, որոնք ձայնագրել է Մայլզ Դևիսի «In a Silent Way» և «Bitches Brew» ալբոմներում: Նա հանդիսանում է The Mahavishnu Orchestra խմբի և world music ժանրի առաջնեկ` Shakti պրոեկտի հիմնադիրներից մեկը: ՄաքԼաֆլինը 70-ականների ջազ-ռոքի ամենահայտնի աստղերից է: Նա նաև լեգենդար ակուստիկ տրիոյի անդամներից մեկն է, ուր նվագել է Ալ դի Մեոլայի և Պակո դե Լուսիյայի հետ:
2009-ի նոյեմբերին ՄաքԼաֆլինը և The 4th Dimension խումբը ձայնագրեցին ալբոմ, որը լույս կտեսնի 2010-ին և կազդարարի նրանց եվրոպական շրջագայության սկիզբը:
«Համաշխարհային Երաժշտության Փառատոնը» անցկացվելու է 2010 թ. ամբողջ ընթացքում: Փառատոնին մասնակցության վերաբերյալ տարվում են բանակցություններ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Jethro Tull խմբի մենակատար Յան Անդերսոնը, կիթառահար, գնչուական ջազի լավագույն կատարող Անջելո Դեբառը և այլոք:
Jarre (15.12.2009), Yellow Raven (14.12.2009)
Ժող, գիտեի՞ք
«Deep Purple-ի համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Տոմսերը վաճառքի կհանվեն դեկտեմբերի 20-ից եւ կարժենան 3-ից 60 հազար դրամ: Կազմակերպիչներն ընդգծել են, որ փետրվարի 8-ից հետո տոմսերը թանկանալու են:»
բրավո.ամ
AniwaR (20.12.2009), Yellow Raven (10.03.2010), Yevuk (21.03.2010), Դատարկություն (20.12.2009), Հայկօ (20.12.2009), Ռուֆուս (20.12.2009), Ֆոտոն (20.12.2009)
Բոլոր նրանց, ով չի կարծում, որ դասական երաժշտությունը թոշակառուների համար է
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախում
12.03.10 Ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյան (ֆիլհարմոնիկ)
Համերգ
Հարավային Կորեայից ժամանած հյուրեր ունենք
Դիրիժոր` Յունգմին Փարք, Մենակատար` Հյո-Ջու Լի,դաշնամուր
Ծրագրում`
Բեթհովեն "Պրոմեթևսի արարումը" նախերգանք,
Շոպեն Դաշնամուրի կոնցերտ թիվ 1,
Չայկովսկի Սիմֆոնիա թիվ 5:
One_Way_Ticket (09.03.2010), Yeghoyan (09.03.2010), Yellow Raven (10.03.2010), Ձայնալար (09.03.2010)
Մարտի 16-ին, 19:00, Մոսկվա կինոթատրոնում ցուցադրվելու է Սերժ Թանկյանի մենահամերգը՝ Նոր Զելանդիայի Օքլենդ ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Համերգը տեղի է ունեցել 2009թ-ի մարտի 16-ին՝ Նոր Զելանդիայում, որի ընթացքում Սերժ Թանկյանը ներկայացրել է իր «Elect the Dead» սոլո ալբոմը: Կատարումը նկարահանվել է 6HD տեսախցիկներով եւ ստացել «Elect the Dead Symphony» անվանումը: Համերգի CD/DVD տարբերակը լույս է տեսնելու 2010թ-ի մարտի 9-ին, իսկ փետրվարից արդեն սկսվել է ցուցադրվել աշխարհի տարբեր կինոթատրոններում:
Jarre (10.03.2010), Yellow Raven (10.03.2010)
Yeghoyan (21.03.2010)
Լուսանկարների ցուցահանդես
Ինչ` ցուցահանդես
Որտեղ` Երևան
Երբ` 30.03.2010-11.04.2010
Վերջնաժամկետ` 11.04.2010
“Կանանց ռեսուրսային կենտրոն” հասարակական կազմակերպությունը մարտի 30-ից մինչև ապրիլի 11-ը՝ ժամը 18.00-21.00, հրավիրում է Երևանի կամերային պետական թատրոն (Մաշտոցի 59՝ Մատենադարանի հարևանությամբ), որտեղ տեղի կունենա Թամար Սարգսյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ “Բացահայտված ստվերներ” խորագրով։ Լուսանկարներում լույսի և ստվերների միջոցով ներկայացված է մարդու մարմնի կատարելությունը։ Հեռ.՝ 010519168, 094565626 Էլ. հասցե՝
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Chuk (30.03.2010), Whyspher Whisper (31.03.2010), Yeghoyan (31.03.2010), Yevuk (31.03.2010)
Վաղը ` 31.03.2010 "Արամ Խաչատրյան" Համերգասրահում տեղի կունենա Վախտանգ Կիկաբիդզեի մենահամերգը ` "Ես կյանքը չեմ շտապեսնում" խորագրով: Սկիզբը` 20:00 :
Chuk (31.03.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ