Այստեղ գրում ենք հայտարարություններ մոտակա երաժշտական միջոցառումների մասին` համերգներ, փարթիներ, բացօթյա միջոցառումներ....
Նաև գրեք, եթե հետաքրքրել է միջոցառումը, կարող ենք միասին գնալ: Կարող եք նաև տպավորություններով կիսվել![]()
Այստեղ գրում ենք հայտարարություններ մոտակա երաժշտական միջոցառումների մասին` համերգներ, փարթիներ, բացօթյա միջոցառումներ....
Նաև գրեք, եթե հետաքրքրել է միջոցառումը, կարող ենք միասին գնալ: Կարող եք նաև տպավորություններով կիսվել![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.09.2008, 11:19:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
24.09.08 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոն
Փառատոնի փակում
Ծրագրում լինելու է Վագներ, Չայկովսկի: Շատ լավ երգչուհի է լինելու` Սանդրա Մաքմասթեր, բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել:
Ավելացվել է 1 րոպե անց
26.09.08 21:00
Արամ Խաչատրյան համերգասրահ /օպերա/
Հայկական ջազ 70.Իգոր Բուտմանի ջազ քառյակը
համերգը նվիրված է հայկական դրամի 15 և հայկական ջազի 70-ամյա հոբելյաններին
մուտքը` հրավիրատոմսերով
jazz jazz jazz !!!!! Ով է ջազ սիրում՞՞՞
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.09.2008, 11:18: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
03.10.08 19:30, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ
"Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին" փառատոն, Վերադարձի փառատոն
"Վիվալդի-գալա" ` այսինքն, հնչելու են միայն Վիվալդիի ստեղծագործությունները
Նույն օրը` 03.10.08, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
՚Նարեկացիՙ Կամերային Նվագախումբ /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Արամ Թալալյան/
Միքայել Բալյան, դաշնամուր /Գերմանիա/
Բարոկո երաժշտության երեկո, Հնչելու է Վերդի, Պուչինի, Ռոսինի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Նշվածս երկու համերգին էլ գնացի / ժամանակ չկա ուղղակի նկարները տեղադրելու/
Ինչպես և ասել էի, երգում էր Սանդրա Մաքմասթերը, իրլանդացի երգչուհի, որը բացի լավ ձայնից նաև շատ արտիստիկ կատարումներ պարգևեց հանդիսատեսին
Կենդանի հնչողությամբ երաժշտությունը չքնաղ է...
Իգոր Բուտմանի համերգը ևս վատը չէր, բարձր մակարդակի տեխնիկա ունի...
սակայն, ստեղծագործությունները հաջող չէին ընտրված եւ ջազից հեռու մարդկանց գլուխները հաստատ կցավեին, չնայած, որ էլի հաճելի էր լսել երաժշտություն կենդանի կատարմամբ:
Համերգի ընթացքում մի ստեղծագործության մեջ նվագակցեց երաժիշտներին նաև Լևոն Մալխասյանը: Մաէստրոյի ձեռքերի տակ դաշնամուրը սկսեց լրիվ ուրիշ կերպ հնչել, և միանգամից զգացվեց, թե որն է ջազը, հայկական ջազը...
Ավելացվել է 4 րոպե անց
Բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ, չեք փոշմանի: Իսկապես բարձր մակարդակի երաժիշտներ են, որոնց լսելու համար գուցե ստիպված կլինեք մեկնել Եւրոպա
Համոզված եմ, Վիվալդիին նվիրված համերգը հրաշք է լինելու![]()
Այդպիսի երաժշտություն լսելուց հետո զգում ես` ինչպես է հոգիդ պայծառանում:![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.10.2008, 15:34: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
21.10.08 19:30
Հայկական ջազ 70 շրջանակներում "Ալ Ջերո"
Ավելի ճիշտ` Al Jareu, համոզված եմ` ջազի սիրահարների համար արդեն իսկ անունը բավական է եզրակացությունների համար
տոմսր արժեքը` 5000-60000 դրամ![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 10.10.2008, 08:39:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Stop ակումբում
17.10.08 21:00
"Arsa" blues
Կարծում եմ` սա այն խումբն է, որ Eric Clapton էր նվագում SQ1 ի մոտ![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին
Հոկտեմբերի 10-17, 2008
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է:
Մաղթում եմ բարի ժամանց![]()
I may be paranoid but no android!
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին
Հոկտեմբերի 17-24, 2008
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է:
Մաղթում եմ բարի ժամանց![]()
I may be paranoid but no android!
Վերջապես մի քանի նկար գցեմ ...Բոլորին "Դե ջիջիլ"
Վիվալդիին նվիրված համերգից ... Դրախտ...
Բութմանի համերգից, տպավորությունները համեմատելի չեն, բայց դե... Էլի վատ չէր...
Սեպտեմբերի 22ին Կամերային երաժշտության տանը Բեթհովենին նվիրված համերգից...
Հրա~շք էր... Երաժիշտների մակարդակը` երկնային...Ուզում եմ ետ վերադառնալ այդ օրը
![]()
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին
Հոկտեմբերի 24-31, 2008
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է:
Մաղթում եմ բարի ժամանց![]()
I may be paranoid but no android!
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին
Հոկտեմբերի 31 - Նոյեմբերի 8, 2008
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է:
Մաղթում եմ բարի ժամանց![]()
I may be paranoid but no android!
ՀԱՄԵՐԳ «Իմ և քո Առնոն»
Նոյեմբերի 5-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համարգ նվիրված 20-րդ դարի ամենատաղանդավոր կոմպոզիտորներից մեկի` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Առնո Բաբաջանյանին: Համերգը վերնագրված է «Իմ և քո Առնոն»: Համերգի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծած սիրված երգերը տաղանդավոր երգիչների և երաժիշտների կատարմամբ: /Ավելի մանրամասն տեղի ունենալիք երաժշտական միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ նաև լսելով "Մելոման" ռադիոծրագիրը, ՖՄ 103,5 ռադիոկայանով ամեն երկուշաբթի 15:00-ից 19:00-ը/:
Ավելացվել է 4 րոպե անց
Աննա Մայիլյան, «Կոմիտաս»
Sharm ընկերությունը & Armenian Music Center-ը շուտով կներկայացնեն Աննա Մայիլյանի «Կոմիտաս» DVD-ն: Շատ շուտով դուք հնարավորություն կստանաք ձեռք բերելու այս եզակի և բացառիկ տեսասկավառակը: 2006թ.-ի դեկտեմբերի 6-ին «Կոմիտաս» երաժշտասրահում տեղի էր ունեցել Աննա Մայիլյանի համերգը: Հանդիսատեսի տրամադրությունը հանդիսավոր ու խորհրդավոր էր այս համերգի ընթացքում: Ներկայացվելիք սկավառակը հիմնված է այդ համերգի նյութերի վրա: /www.amc.am/
Վերջին խմբագրող՝ Սեմի: 03.11.2008, 02:25: Պատճառ: Գրառման ավելացում
Նունե Եսայան. «Իմ ժամանակը»
Շուտով երգչուհի Նունե Եսայանը կթողարկի «Իմ ժամանակը» նոր ալբոմը: Սա նրա լավագույն երգերի հավաքածուն է: Այս սկավառակում դուք հնարավորություն կստանաք լսելու հին ու նոր երգեր: /www.amc.am/
ՀԱՄԵՐԳԱՇԱՐ` ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Նոյեմբերի 11-ին տեղի կունենա երաժիշտ Ջիվան Գասպարյանի մեծարման համերգը` նվիրված նրա 80-ամյա հոբելյանին: Տեղեկատվության համաձայն` համերգին կմասնակցեն համաշխարհային երաժշտության այնպիսի անուններ, ինչպիսիք են Զուկկերոն (Zucchero), «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ»-ը (Alan Parsons Live Project) և «Փլենեթ X»-ը (Planet X), որոնք մեծարման համերգին հաջորդող օրերին հանդես կգան նաև մենահամերգներով:
Համերգը կազմակերպվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Ի հավելումն տոնական համերգի, իտալացի ռոք աստղ Զուկկերոն նոյեմբերի 12-ին հանդես կգա իր «Ողջ լավագույնը» ծրագրով»` համաշխարհային շրջագայության շրջանակներում: Իսկ նոյեմբերի 13-ին, Հայաստանում իր առաջին համերգը կունենա «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ-ը: Այս համերգաշարը կավարտի ստեղնահար Դերեք Շերինյանի (Derek Sherinian) և «Փլենիթ X-ի համերգը` նոյեմբերի 14-ին: Ջիվան Գասպարյանը ոսկե մեդալի է արժանացել ՅՈՒՆԵՍԿՈ-ի չորս մրցույթներում, նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան և եվրոպական այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Գլադիատոր-ը և Պաշարում-ը: /www.panorama.am/
Համաշխարհային օպերային աստղ Պաատա Բուրչուլաձեն նոյեմբերի մեկին Երևանում հանդես եկավ միակ համերգով
Նոյեմբերի 1-ին համաշխարհային օպերային արվեստի անվանի ներկայացուցիչ, վրացական բաս Պաաթա Բուրչուլաձեն համերգ տվեց Երևանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Նրան նվագակցում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախժումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:. In Փաաթա Բուրչուլաձեն կատարեց արիաներ Մուսոգորսկու և Վերդիի օպերաներից: Պաատա Բուրչուլաձեն, ում համարում են արդի հզորագույն բասերից մեկը, ծնվել է Վրաստանում` 1955-ին: Վոկալ կրթությունը ստացել է Թբիլիսիի կոնսերվատորիայում Օլիմպի Խելաշվիլիի ղեկավարությամբ: Միլանի Teatro alla Scala-ում մասնակցել է Ջուլիետա Սիմոնատոյի և Էդոարդո Մյուլլերի վարպետության դասընթացներին:1981-ին Բուսետոյի (Իտալիա) Voci Verdiane մրցույթի հաղթող է, Չայկովսկու անվ. մրցույթի (1982) և International Luciano Pavarotti Competition-ի (1985) Առաջին մրցանակակիրը : Աշխարհի լավագույն օպերային թատրոններում նա կատարել է բասի առաջատար դերերգերը: /www.newarmenia.com/
Սիրված «ԽԱԹԱԲԱԼԱԴԱ» ներկայացումը DVD –ով
Շատ շուտով «Խաթաբալադա» ներկայացումը կթողարկվի նոր դիզայնով և փաթեթավորմամբ: Եթե դուք կարոտել եք Միքայել Պողոսյանի հրաշալի դերակատարմանը այս ստեղծագործության մեջ, ուրեմն կարող եք նորից նայել բեմադրությունը: «Խաթաբալադա»-ն երաժշտության ու ծիծաղի մասին է, երազանքի ու իրականության, Մոցարտի և քաղաքականության, Չապլինի ու ռոք'ն'ռոլի, պատերազմի, սեքսի ու շատ այլ բաների մասին: /www.amc/am/
Նոր զուգերգ Լեյլա Սարիբեկյանի և Դավիթ Ամալյանի կատարմամբ: /30.10.2008/
Սիրված երգիչներ Լեյլա Սարիբեկյանը և Դավիթ Ամալյանը պատրաստվում են զարմացնել իրենց երկրպագուներին: Շուտով նրանք կներկայացնեն նոր երգ միասին: Սա Lեյլա Սարիբեկյանի առաջին զուգերգն է: Երգի հեղինակը Լեյլա Սարիբեկյանն է, խոսքերինը` Դավիթ Ամալյանը: Երգը կոչվում է «Աշխարհից թաքուն»:
Նոր DVD Ֆորշի կողմից. «20 տարի բեմում» /31.10.2008/
Armenian Music Center-ը պատրաստում է թողարկել տաղանդավոր երգիչ, երգահան, երաժիշտ Ֆորշի 20 տարվա ստեղծագործական աշխատանքն ամփոփող բացառիկ DVD տեսասկավառակ: Սկավառակը պարունակում է հին ու նոր սիրված տեսահոլովակներ, ինչպես նաև այլ հետաքրքիր ու զվարճալի տեսանյութեր: Սկավառակը շուտով կհայտնվի երաժշտական սրահներում:
Տեղի կունենա Լեյլա Սարիբեկյանի և Արսեն գրիգորյանի համերգը ԱԼԵՔՍ թատրոնում /31.10.2008
Նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսում, Գլենդելի Ալեքս թատրոնում տեղի կունենա Հայաստանի վաստակավոր արտիստներ Լեյլա Սարբեկյանի և Արսեն Գրիգորյանի համերգը: Լեյլա Սարիբեկյանը կերգի նոր երգեր իր «Մի բաժանվեք սիրուց երբեք» ալբոմից: Սպասվում է ջերմությամբ և սիրով լի գեղեցիկ երեկո:
P.S.
Կյանքը տոն է, եթե երգ կա քո հոգում...
Երաժշտությունը մեզ հետ է ամենուր:
Այն օրվա սկիզբն է ու հաճելի ավարտը գիշերը...
Երգը կյանքն է, ժպիտը, հոգու թրթիռն ու մարմնի փշաքաղումը...
Միացիր «ՄԵԼՈՄԱՆ» երաժշտական խաղին
Ամեն երկուշաբթի ժ. 15:00-ին:
Լսիր լավ երաժշտություն,
շահիր մրցանակներ,
իմացիր ավելին սիրածդ երգիչների մասին:
«Մելոման», ամեն երկուշաբթի, 15:00-ին ՖՄ 103.5 ռադիոկայանով:
Սիրով` Հայկ Բլբուլյան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ