Դիտեք Միստեր Իքսի «Բենեֆիսը» Հ1-ով, նոյեմբերի 7-ին
Տաղանդավոր երգիչ Միստեր Իքսը նոյեմբերի 7-ին, Հ1-ի «Բենեֆիս» ծրագրի ուղիղ եթերում կենդանի հնչողությամբ կներկայացնի հին ու նոր սիրված երգեր: Նրա վերջին` «Լռություն» ձայնասկավառակը Հայաստանում թողարկվեց 2008թ.-ի օգոստոսին: Այստեղ ներառված են և համաշխարհային հայտնի հիթերի նոր մեկնաբանություններ /Անդրեա Բոչելիի, Ժակ Բրելի, Շարլ Ազնավուրի, Սքորփիոնս խմբի երգացանկից/, և նոր երգեր հենց իր, ինչպես նաև ժամանակակից հայ երգահանների ու բանաստեղծների հեղինակությամբ: Համագործակցությունը երգահաններ Արտակ Հակոբյանի, Ժաննա Բլբուլյանի, Մարինե Նահապետյանի, Լիլիթ Կիրակոսյանի և խոսքերի հեղինակներ Սոնա Վանի, Հայկ Բլբուլյանի հետ տվել է իր գեղեցիկ արդյունքը. ալբոմը տարբերվում է երաժշտական շուկայում իշխող կոմերցիոն, «թիթեռի կյանք» ունեցող, «անհոգի» սկավառակների մեջ: Մեղեդիները վարակիչ են, կատարումները հուզիչ, ասելիքը` ազդեցիկ: Ալբոմի մեխն է «Աղոթք առ Աստված» երգը, որը յուրահատուկ ուղերձ է Աստծուն և շատ հուզիչ ու ազդեցիկ երգ է: Սա և ընդվզում է մեր շուրջն անսպառ անարդարությունների դեմ, և կոչ մարդկանց գտնելու հաշտություն իրենք իրենց հետ, չթուլանալու դժվարությունների դեմ ու չհեռանալու հավատքից դեպի բարձրն ու լուսավորը /երաժշտ.-ը` Արտակ Հակոբյանի, խոսք` Հայկ Բլբուլյանի/:
Վայելեք բարձրարվեստ համերգ նոյեմբերի 7-ին, Հ1-ի եթերում: Ուշագրավ է նաև այն, որ այս համերգի ժամանակ Միստեր Իքսը, իր խոստման համաձայն, կհանի դիմակը:
Էջանիշներ