V!k (11.05.2011)
Մենք էլ էինք մայիսի 22-ին միջոցառում կազմակերպում, ուրեմն զեմլյակս խոչընդոտեց, հա՞
Մայիսի 29-ին Հյուսիսային պողոտայում mini balloon fiesta կլինի, ով չալարի, թո՛ղ գա)))
Нет без правил игры, есть игра по неволе!
Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին, Կարին ավանդական երգի և պարի համույթը կներկայանա նոր համերգով, որի նպատակը վերջին մի տարվա ընթացքում Կարինի գործունեության և բանահավաքչության շնորհիվ մոռացումից փրկված հայկական պարերը հայ հանդիսատեսին ներկայացնելն է: Կարինը կներկայանա ընդարձակ պարային ծրագրով: Հանդիսատեսը կվայելի նոր գրառված և կրկին կյանքի կոչված մի շարք պարեր ևս: Պարերից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:
Տոմսերը վաճառվում են՝ 1500-ից 5000 դրամ:
Հ.Գ.
Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը:
ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ
Կորցնելով պարը` կկորցնենք մեր դեմքը: Կարինն այսօր այն եզակի խմբերից է, որ նոր կյանք է տալիս մեր մշակույթին՝ չթողնելով, որ այն մոռացվի ու մեռնի:
Կարին համույթի շնորհիվ վերգտեք ձեր ազգային պարը և կերտեք ձեր իրական ազգային դիմագիծը:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Լուսաբեր (01.02.2012)
Փետրվարի 3-ին` 18:00, «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը, համագործակցելով «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» հետ, կազմակերպում է «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի Բաց հանդիպումը:
Ակումբի նպատակն է ստեղծել դաշտ, որտեղ երիտասարդները կարող են հանդիպել, քննարկել և վերլուծել հայ, համաշխարհային դասականների, ժամանակակից գրողների աշխատանքները` զարգացնելով վերլուծական մտածողությունը:
Քննարկվելու է Անտուան դե Սենտ Էքսյուպերի «Փոքրիկ Իշխան»-ը:
Քննարկման լեզուն ՌՈՒՍԵՐԵՆՆ է:
Հանդիպման վայրը` Ք. Երևան , Պռոշյան փ. , 1-ին փակուղի, տուն 20/14:
Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, անհրաժեշտ է միայն ընթերցել ստեղծագործությունը և մինչև հունվարի 30-ը անհատական նամակի միջոցով գրանցվել` ուղարկելով Ձեր անունը և ազգանունը:
Ձեզ սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, յուրօրինակ և բուռն քննարկումներ ընկերական միջավայրում:
http://www.facebook.com/events/280504065347178/
Տեղեկացնեմ որ Ապրիլի 22 ին Երեվանի կենտրոնում ամենուրեք լինելու է գեղեցիկ տոնակատարություններ: Մեր հիմնարկի աշխատանքները ուղղված են Անդրեա Բոչելլի համերգին, մատենադարանի շենքի վրա պատմավավերագրական 3d անիմացիային և ընդհանուր կենրոնի լուսավորությանը՝ ծրագրի շրջանակներում:
Ծ Ր Ա Գ Ի Ր
1. Ազատության հրապարակ–«Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից»
Աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի մենահամերգը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և …… երգչախմբերի մասնակցությամբ:
20:00–21:30
2. Հանրապետության hրապարակ –«ԱմրաԳՐԻ՛Ր ապագադ»
Մասնակցությամբ՝ աշակերտների ու ստեղծագործ նկարիչ պատանիների: Կավճանկարչություն և գեղանկարչություն
Քայլերթ՝ Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա- Սարյան պուրակ
17:00–18:30
3. Սարյան արձանի պուրակ–«Գոհարներ»
Հայ պոեզիայի լավագույն նմուշներն անվանի արվեստագետների ընթերցմամբ
19:00 –20:00
4. Գաֆեսճյան արվեստի կենտրոն /Կասկադ համալիր/ – Գրքի ցուցահանդես
11:00–20:00
5. Սիրահարների այգի–«Պոեզիան երգում»
Բառդ երաժիշտների երգերը դասական պոետների խոսքերով
20:00 –22:30
6. Խամաճիկների պետական թատրոնի դիմաց /Մաշտոցի 43/–Հ. Ք. Անդերսեն«Արքայադուստրը սիսեռահատիկի վրա»
21:30 –22:30
7. Մոսկվայի պուրակ– Շեքսպիր «Տասերկուերորդ գիշեր»
Երևանի Հր. Ղափլանյանիանվան դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
8. Հովհ. Թումանյանի թանգարանի աստիճանավանդակ –«Հավերժողը»
1512-2012թթ.հայ տպագրության անցած ճանապարհն աշխարհում -ցուցահանդես
12:00 –20:00
9. Վ. Սարոյանի արձան –«Խաղում ենք Սարոյան»
Համազգային պետական թատրոն
18:00 – 20:00
10. Կոնսերվատորիայի պուրակ – «Իմ դպրոցի անունն է…»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Օշական» երգչախումբ
Ռոմանսներ ու խմբերգեր դասականների խոսքերով
19:30 – 20:30
Ալին Գոյան «Կոմիտասական»
21:30–22:30
11. Վ. Տերյանի արձանի պուրակ –«Նոր, նորովի»
Երիտասարդ պոետները ներկայացնում են հեղինակային պոեզիա
18:00 –20:00
12. Կարապի լիճ –«Գրքի հաղթարշավը» ֆիլմ
Ջրային էկրանինցուցադրում
21:00 –22:00
13. Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի շքամուտք–«Այբուբեն»
Մասնակցությամբ՝ գրադարանի թատերախմբերի
18:00 – 20:00
14. Հյուսիսային պողոտա –«Հայերեններ»
Թ. Ալթունյանի անվան երգի պարիանսամբլ
18:00 – 20:00
15. Շառլ Ազնավուրի անվան հրապարակ–«Եսենին»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
18:00 – 20:00
16. Մ. Նալբանդյանի արձանի հարակից տարածք –«Հեքիաթի երգը»
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն
19:00 –20:30
17. Հյուսիսային պողոտա, Աբովյան փողոցի հատում–«Գրքից եկածները»
Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
18:00 –20:00
18. Մյասնիկյանի արձանի հարակից այգի
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մայրենիներով հրատարակված գրականության ցուցահանդես-վաճառք
16:00 –21:00
«Օտարալեզու պոեզիա»
Համաշխարհային գրականությանբնագրերըԲՈՒՀ-երի ուսնողների ընթերցմամբ
18:00 – 20:00
19. Կիրովի անվան մանկական զբոսայգի – «Երևանյան էսքիզներ»
փողային նվագախումբ, լարախաղացներ
17:00 –20:00
20. Շահումյան հրապարակ – հատվածներ «Չարենց» և «Ալեք» ներկայացումներից
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
18:00 –20:30
21. Անգլիական այգի – «Մենախոսություններ»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
19:00 – 21:00
22. Վ. Մամիկոնյանի արձանի հրապարակ -«Հանուն գիր ու գրքի»
Ներկայացումների շարք հայ և օտարազգի գրողների անվանակիր երևանյան դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
18:00 – 19:30
«Բերդ» անսամբլի ելույթ
19:30 – 22:00
23. Առագաստ սրճարանի լճակ – «Իմպրովիզ» ջազ նվագախումբ
19:00 –23:00
24. Ինչ-որ տեղ - «Մենք տասներկուերորդն ենք»
Երիտասարդական անակնկալ-ակցիա
Ինչ-որ պահի
25. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հարթակ - «Երևան – գրքի համաշխարհայինմայրաքաղաք»
Հանդիսավոր արարողակարգ, գեղարվեստական մաս, եռաչափ գրաֆիկա, հրավառություն
22:30 – 23:30
Միջոցառումներ կլինեն նաև Երևան քաղաքի 12 վարչական շրջանների կենտրոններում ու հրապարակներում:
Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
«Ինստիգեյթ» ընկերությունը սիրով հրավիրում է մասնակցելու միջոցառման՝ նվիրված Հայրիկ Մուրադյանին ծննդյան 107-րդ տարեդարձին։
Միջոցառումը տեղի կունենա մայիսի 3-ին՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը, ժամը 19:00 «Կոնգրես» հյուրանոցում։
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Hayk Avetisyan (24.03.2013)
Համերգը, ապրիլի 6-ին` ժամը 19:00-ին, Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում:
Տոմսերը` Երևանի բոլոր տոմսարկղերում:
Տեղեկությունների համար ՝ 094 443336, 060 547211
Աթեիստ (24.03.2013)
Համերգը Ռուբեն Հախվերդյանի տեղի կունենա ապրիլի 16-ին ` ժամը 19:00-ին , Արամ Խաչատրյան համերգասրահում : Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ` http://www.toms.am/am/ticket/669
John (03.04.2013), Անվերնագիր (03.04.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ