Այստեղ գրում ենք հայտարարություններ մոտակա երաժշտական միջոցառումների մասին` համերգներ, փարթիներ, բացօթյա միջոցառումներ....
Նաև գրեք, եթե հետաքրքրել է միջոցառումը, կարող ենք միասին գնալ: Կարող եք նաև տպավորություններով կիսվել![]()
Այստեղ գրում ենք հայտարարություններ մոտակա երաժշտական միջոցառումների մասին` համերգներ, փարթիներ, բացօթյա միջոցառումներ....
Նաև գրեք, եթե հետաքրքրել է միջոցառումը, կարող ենք միասին գնալ: Կարող եք նաև տպավորություններով կիսվել![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.09.2008, 11:19:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
24.09.08 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոն
Փառատոնի փակում
Ծրագրում լինելու է Վագներ, Չայկովսկի: Շատ լավ երգչուհի է լինելու` Սանդրա Մաքմասթեր, բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել:
Ավելացվել է 1 րոպե անց
26.09.08 21:00
Արամ Խաչատրյան համերգասրահ /օպերա/
Հայկական ջազ 70.Իգոր Բուտմանի ջազ քառյակը
համերգը նվիրված է հայկական դրամի 15 և հայկական ջազի 70-ամյա հոբելյաններին
մուտքը` հրավիրատոմսերով
jazz jazz jazz !!!!! Ով է ջազ սիրում՞՞՞
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 24.09.2008, 11:18: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
03.10.08 19:30, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահ
"Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին" փառատոն, Վերադարձի փառատոն
"Վիվալդի-գալա" ` այսինքն, հնչելու են միայն Վիվալդիի ստեղծագործությունները
Նույն օրը` 03.10.08, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
՚Նարեկացիՙ Կամերային Նվագախումբ /գեղ.ղեկավար և գլխ.դիրիժոր Արամ Թալալյան/
Միքայել Բալյան, դաշնամուր /Գերմանիա/
Բարոկո երաժշտության երեկո, Հնչելու է Վերդի, Պուչինի, Ռոսինի:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Նշվածս երկու համերգին էլ գնացի / ժամանակ չկա ուղղակի նկարները տեղադրելու/
Ինչպես և ասել էի, երգում էր Սանդրա Մաքմասթերը, իրլանդացի երգչուհի, որը բացի լավ ձայնից նաև շատ արտիստիկ կատարումներ պարգևեց հանդիսատեսին
Կենդանի հնչողությամբ երաժշտությունը չքնաղ է...
Իգոր Բուտմանի համերգը ևս վատը չէր, բարձր մակարդակի տեխնիկա ունի...
սակայն, ստեղծագործությունները հաջող չէին ընտրված եւ ջազից հեռու մարդկանց գլուխները հաստատ կցավեին, չնայած, որ էլի հաճելի էր լսել երաժշտություն կենդանի կատարմամբ:
Համերգի ընթացքում մի ստեղծագործության մեջ նվագակցեց երաժիշտներին նաև Լևոն Մալխասյանը: Մաէստրոյի ձեռքերի տակ դաշնամուրը սկսեց լրիվ ուրիշ կերպ հնչել, և միանգամից զգացվեց, թե որն է ջազը, հայկական ջազը...
Ավելացվել է 4 րոպե անց
Բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ, չեք փոշմանի: Իսկապես բարձր մակարդակի երաժիշտներ են, որոնց լսելու համար գուցե ստիպված կլինեք մեկնել Եւրոպա
Համոզված եմ, Վիվալդիին նվիրված համերգը հրաշք է լինելու![]()
Այդպիսի երաժշտություն լսելուց հետո զգում ես` ինչպես է հոգիդ պայծառանում:![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 02.10.2008, 15:34: Պատճառ: Գրառման ավելացում
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
21.10.08 19:30
Հայկական ջազ 70 շրջանակներում "Ալ Ջերո"
Ավելի ճիշտ` Al Jareu, համոզված եմ` ջազի սիրահարների համար արդեն իսկ անունը բավական է եզրակացությունների համար
տոմսր արժեքը` 5000-60000 դրամ![]()
Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 10.10.2008, 08:39:
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Stop ակումբում
17.10.08 21:00
"Arsa" blues
Կարծում եմ` սա այն խումբն է, որ Eric Clapton էր նվագում SQ1 ի մոտ![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Վերջապես մի քանի նկար գցեմ ...Բոլորին "Դե ջիջիլ"
Վիվալդիին նվիրված համերգից ... Դրախտ...
Բութմանի համերգից, տպավորությունները համեմատելի չեն, բայց դե... Էլի վատ չէր...
Սեպտեմբերի 22ին Կամերային երաժշտության տանը Բեթհովենին նվիրված համերգից...
Հրա~շք էր... Երաժիշտների մակարդակը` երկնային...Ուզում եմ ետ վերադառնալ այդ օրը
![]()
Երևանի մշակութային օրագրին (անգլերեն լեզվով) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը: Օրագրում կա մանրամասն տեղեկատվություն Երևանում տեղի ունենալիք համերգների, թատերական ներկայացումների, կինոդիտումների, ցուցահանդեսների և այլնի մասին
Հոկտեմբերի 24-31, 2008
Տոմսեր պատվիրելու համար զանգահարեք հետևյալ համարներով 526477, 270397 •բջջային: (093) 526477, (091) 501663 - Սաշա: Տոմսերի առաքումն ԱՆՎՃԱՐ է:
Մաղթում եմ բարի ժամանց![]()
I may be paranoid but no android!
Սեպտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Կամերային թատրոնում տեղի կունենա Հայկ Մարգարյանի (Հ. Տ. Հայկո) նոր, թվով երկրորդ` «Քուանշ» ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ձայնասկավառակում զետեղված է 20 երգ:
Աղբյուր` http://inchuzem.do.am/
Ալբոմի շապիկը և երգերի ցանկը`
Մոդերատորական: Թեմա բացելուց առաջ, համոզվեք, որ ճիշտ տեղում եք բացում:
Վերջին խմբագրող՝ Kita: 20.09.2009, 20:49:
Ungrateful (26.09.2009), Հենո (26.09.2009)
Տիգրան Մանսուրյան
Հոբելյանական համերգ
Սեպտեմբերի 29, ժ. 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահ
Jarre (29.09.2009)
Ա. Խաչատրյանի անվան տրիո
Նոր ձայնասկավառակի համերգ շնորհանդես
սեպտեմբերի 26, ժ. 19:00
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
մուտքն ազատ է
Jarre (29.09.2009)
Տարբեր...
Jarre (29.09.2009)
URIAH HEEP խմբի համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Մարզահամերգային Համալիրում: Տոմսերը վաճառվում են:![]()
Վայ, կներեք, բայց չեմ կարող չասելլլլլլլլլ ՅԱՀՈՒԻԻ!!!! Ես գժվում եմ քեզ համար՝ Յուրայահ Հիփփփ Ես սիրում եմ կյանքը, որովհետև գնալու եմ իրենց համերգիիին: Էս լինելու է իմ առաջին նման խոշոր խմբի համերգըըըըը:::::
Վերջին խմբագրող՝ Kita: 01.10.2009, 23:58:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ