Մի օր՝ երկու ընկեր, որոշում են քայլել դեպի Արեվելք: Ճանապարհին մի ընկերը սովածանում է, և առաջարկում է մտնել մոտակա գյուղ՝ ուտելիք գնելու: Տարաձայնություններ են սկսվում ընկերների միջև: Մեկը ընդիմանում է այդ մտքին և ասում, որ երբ որոշում են կայացրել քայլել դեպի Արեվելք, խոսք չի եղել ուտելու մասին, և որ Արեվելք պետք է քայլել առանց ուտելիքի մասին մտածելու… Մյուսը հակադարձվում է, ասելով, որ դրա համար հատուկ պայմանավորվածություն պետք չի, և որ մարդը պետք է սնվի, որ հասնի Արեվելքին…Երկար վիճելուց հետո, կանգնում են մի գետակի ափին, ու որոշում են ջրին հարցնել, թե այս պարագայում ո՞վ է ճշմարիտ: Երբ հարցնում են Գետակին, Ջուրը իր համար շարունակում է քչքջալ…
Էջանիշներ