Ինչպես տեսնում եք «Beeline AM» թեման փակվել է։
Պատճառաբանությունն է, որ իբր, թեմայում կան անիմաստ, թեմայից դուրս, վիճաբանական գրառումներ։
Սա պատճառ չէ թեմա փակելու համար։
Փաստորեն ստացվում է, որ եթե մոդերատորի համար գործ է բացվել, ու նա չի ուզում (հավես չունի) դա կատարելու, ապա նա պետք է տվյալ թեման փակի։
Պատկերացնում ե՞ք ժողովուրդ, ասենք մեկը նստի ավտոբուս ու սկսի կռիվ անել, դրա պատճառով հաջորդ օրը տրանսպորտի նախարարությունում որոշեն, որ էլ ոչ մի ավտոբուս չպետք ա աշխատի.....անորոշ ժամկետով։
Կամ միգուցե էդ թեման փակեցին, որովհետեւ մյուս բջջային օպերատորի բիզնեսի՞ն էր խփում։ Հը՞՞՞![]()
Էջանիշներ