User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Հայերը Նիդեռլանդներում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայերը Նիդեռլանդներում

    Վերջերս կարդում էի Նիդեռլանդների (Հոլանդիայի) պատմության ժամանակացույցը ու հայտնաբերեցի շատ հետաքրքիր մասեր, որտեղ խոսվում էր Հայերի մասին..


    ահա դրանք.

    1609- Beginning of 12 years truce; Gomarists, staunch Calvinists, oppose the Armenians who have a more inclusive attitude; clash over direction of the Reformed Church.

    1619- Johan van OldenBarnevelt, "advocate" of Holland and an Armenian, is tried for treason and beheaded.

    1619- Synod of Dordtrecht by the Reformed Church; dominated by Contra- Remonstrants (Gomarists); expelling of the Remonstrants (Armenians) from the church; reaffirmation of doctrine along Gomarian lines and ordered a new translation of the bible (Staten Bible).



    մեջբերումը հետևյալ կայքից՝ http://www.americanvlaai.com/timeline.htm
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Ամստերդամի Հայ Առաքելական Եկեղեցին. 1714թ.
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  5. #3
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամստերդամի Հայ Առաքելական Եկեղեցին. 1714թ.



    Armeense Kerkgenootschap Amsterdam
    '' Surp Hoki ''
    Krom Boomssloot 22
    1011 GW
    Amsterdam
    Waterlooplein
    Tel: 020-6201107
    Fax: 020-4203732
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 23.09.2008, 18:26: Պատճառ: Գրառման ավելացում
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  7. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցին



    Armeense Kerkgenootschap Almelo
    "Surp Krikor Lousaworitch"
    Vriezeveenseweg 174
    7602 PV Almelo (Holland)
    Tel: 0546-861026
    Fax: 0546-869221


















    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  9. #5
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Armeense Studenten Vereniging <Gladzor> (ASV GLADZOR)

    Հայ ՈՒսանողների Միություն «Գլաձոր»

    - Միտքը շատ պարզ էր՝ ստեղծել Նիդեռլանդների տարածքում ուսանող բոլոր Հայազգի ուսանողների միություն, ինչը հետագայում հիմք կհանդիսանար Նիդեռլանդների տարածքում գործող Հայազգի ամենատարբեր մասնագետների միջև գոյություն ունեցող ջերմ մտերմության և կխթաներ Նիդեռլանդներում Հայ Ազգային ծրագրերի իրականացումը ու դրանց իրականացմանն ուղղված ջանքերի կազմակերպվածությանը.

    Կազմակերպության շրջանակներում, բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման հետ զուգահեռ, գործում է նաև անդամների միջև տվյալների բաց բազա..
    այսինքն՝ ասենք որևէ Հայ ուսանում է իրավաբանություն հարավ-հոլանդական մասում և ունի ուսուցման հետ կապված բարդույթներ: Կազմակերպության անդամների տվյալների բազայի միջոցով նա կարող է կապ հաստատել մեկ այլ Հայի հետ, իրավաբանություն ուսանող Հոլանդիայի լրիվ հյուսիսում, ով հանձն կառնի օգնել ազգակցին՝ բարդույթները շտկելու հարցում:

    ASV Gladzor - www.asvgladzor.nl
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  11. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Սուրբ Սերվատիուս (Հայ.՝ Սերվաստացի) (մահացել է 384թ.) - Թոնգըրընի (Tongeren) Եպիսկոպոս - Ցածր Երկրների (Անգլ.՝ Low Countries էին անվանում ներկայիս Նիդեռլանդների և Բելգիայի տարածքներին՝ հիմնականում ծովի մակարդակից իրենց ունեցած բարձրության պատճառով) Առաջին Քրիստոնյա Առաջնորդներից




    Սերվատիուսը առաջին եպիսկոպոսն էր Թոնգըրընի՝ արևելյան մայրաքաղաքը Թունգրիի, որն այժմ անվանվում է Բելգիա: Չորրորդ դարում այն պատկանում էր Հռոմեական Կայսրության «Գերմանիա Սեկունդա» անվանմամբ մարզին: Այն ժամանակներում Քրիստոնեությունն արագ ամրապնդվում էր: 311թ.-ին Գալերիուս կայսրը վերջ դրեց մեծ հետապնդումներին և մյուս կայսրը՝ Կոնստանտին I Մեծը փաստացի օժանդակում էր Եկեղեցուն: Օրինակ՝ նա օրինական ուժ տվեց քաղաքում Քրիստոնյա համայնքի առաջնորդին՝ Եպիսկոպոսին: Ավելին՝ նա արտոնություններ տվեց Քրիստոնյա բարեգործական ֆոնդերին, որոնց համար պատասխանատու էր Եպիսկոպոսը: Այդ ժամանակվանից հարուստ մարդը կարող էր ցույց տալ, որ հոգ է տանում իր համայնքի համար՝ դառնալով Եպիսկոպոս, և Հռոմեական էլիտայի շատ անդամներ վերափոխվեցին:

    Ցածր Երկրների առաջին հայտնի Եպիսկոպոսը Մատերնուս Կոլոգնիացին էր (Cologne), որը մասնակցեց 314թ.-ի Արլեսի Խորհրդին (այդ հանդիպման ժամանակ Եկեղեցին դադարեցրեց իր պացիֆիզմը): Սերվատիուսը պատկանում էր հաջորդ սերնդին: Միջնադարյան լեգենդի համաձայն՝ նա ծնվել էր ոչ թե Թոնգըրընում, այլ՝ Հայաստանում: Ինֆորմացիայի այս հատվածը մի քիչ պրոբլեմատիկ է, քանի որ Եպիսկոպոսին պետք է պատկաներ հողը՝ քաղաքի շրջակայքում, ուր նա ապրում էր: Դա միակ ուղին էր բարեգործության համար կարողություն վաստակելու: Մենք կարող ենք, իհարկե, ընդունել, որ Սերվատիուսը վաճառել էր իր ողջ ունեցվածքը՝ հեռու արևմուտք ճամփորդությունից առաջ, որպեսզի այնտեղ նա նորից ներդնի իր գումարը հողի մեջ, բայց սա մի քիչ անհավանական է հնչում: Բայց, մյուս կողմից, ինչո՞ւ պետք է միջնադարյան պատմագիրը վտանգեր իր հեղինակությունը՝ Հայկական ծագման հորինվածքով:

    Այնուամենայնիվ Սերվատիուսը պետք է որ հարուստ մարդ լիներ, քանի որ նա հնարավորություն ուներ ճամփորդելու ողջ Հռոմեական կայսրության միջով: 343թ.-ին նա ներկա էր Սերդիկայի (ժամանակակից Սոֆիայի) Խորհրդին, ուր «Սարբատիոս» անունով մի մարդ ստորագրեց դեկրետ ընդդեմ հետևորդների Արիուս Ալեքսանդրիացի քարոզիչի, մարդ՝ անչափ գիտելիքների տեր, ով խոսում էր Քրիստոսի մասին՝ փորձելով արժեզրկել Փրկչի աստվածային բնույթը:

    Այս քննարկման ընթացքում կայսրության արևմտյան և արևելյան կեսերը զբաղեցրին տարբեր դիրքեր: Արևելյան կայսր Կոնստանտիուս II-րդը համաձայնվել էր Արիուսի հետ, որ Քրիստոսը ո՛չ հավերժական էր, ո՛չ էլ Հայր Աստծու հետ միատարր էր, այլ՝ նա ստեղծվել էր որպես գործիք՝ մարդու տեսակին ստրկացնելու նպատակով: Հետևաբար՝ Քրիստոսը ենթակա էր Հորը, և իր բնությունը աստվածային չէր, այլ՝ մարդկային: Արևմտյան կայսր Կոնստանսը՝ Կոնստանտիուսի եղբայրը, ասում էր, որ Որդին և Հայրը միատարր են, այլ խոսքերով՝ Քրիստոս հիրավի Աստված էր: Այս քննարկման ընթացքում Սերվատիուսը՝ ով անցել էր 3000կմ, որպեսզի ներկա գտնվի, ներկայացնում էր իր կայսրի տեսակետը: Քանի որ արևելյան Եպիսկոպոսները կիսում էին իրենց կառավարչի կարծիքը, Սերդիկայի Խորհուրդը չհաջողվեց:


    Կոնստանս


    Կոնստանտիուս II

    Յոթ տարի անց՝ արևմտյան կայսր Կոնստանսը իր դեմ նյութված դավի զոհ դարձավ: Երեկոյան կերուխումի ժամանակ պալատականների մի խումբ Մագնենտիուսին կայսր հռչակեցին և Կոնստանսը սպանվեց (350թ.): Նոր կայսրը «Սարբատիոս»-ին ուղարկեց Կոնստանտինուսի մոտ՝ որպես խոսնակ: Թոնգըրընի Եպիսկոպոսը պետք է բացատրեր, թե Կոնստանսը իրեն դեսպոտի պես էր պահում և ճնշում էր բնակչությանը բարձր հարկերով: Սերվատիուսի միսսիայի նպատակը, իհարկե, արևելքի կառավարչից՝ իր կայսրի համար, ճանաչում ստանալն էր: Նա հանդիպեց Կոնստանտիուսին Էդեսիայում (5000կմ անցնելով և հասնելով Սիրիա), բայց ի վիճակի չէր խաղաղեցնելու իր հյուրընկալին: Արդյունքը եղավ ծայր աստիճան արյունահեղ քաղաքացիական պատերազմը, որը տևեց երկու տարի, որի արդյունքն էր և Մագնենտիուսի (351-353թթ.) մահը:


    Մագնենտիուս


    Էդեսիայի ամրոցը

    Հայտնի չէ, թե ինչու Մագնենտիուսը Սերվատիուսին, որպես խոսնակ, ուղարկեց, բայց այստեղից կարելի է ենթադրել, որ եպիսկոպոսը պատկանում էր զավթիչի ներքին շրջանակին: Քանի որ նա ազդեցիկ էր հյուսիսային Գալիայում, հնարավոր է, որ այս երկուսը ընկերներ էին:

    359թ.-ին Կոնստանտիուս կայսրը՝ այժմ արդեն Հռոմեական կայսրության միանձնյա կառավարիչը, որոշեց, որ ժամանակը եկել է վերջ դնելու Քրիստոսի բնության վերաբերյալ կրոնական քննարկումներին: Նոր Խորհուրդ հրավիրվեց Ռիմինիյում, ուր կայսրը ցանկանում էր, որ եպիսկոպոսները մի կոմպրոմիսի գային: Բայցևայնպես ընդդիմությունը շատ զորեղ էր: Կայսրի առաջարկության ամենավառ ընդդիմախոսներից էր Թոնգըրընի Սերվատիուսը:

    Այս անգամ մեր աղբյուրը՝ Սուլպիցիուս Սևերուսը, անվանում է նրան «Սերվատիուս», և ոչ՝ «Սարբատիոս»: Երկու անունների միջև եղած տարբերությունը կարելի է անտեսել, քանզի Սերդիկայի Խորհրդի և չհաջողված պատվիրակության մեր աղբյուրները գրված էին Հունարեն լեզվով, իսկ Հունարենում «վ» հնչյունը գրվում է «բետտա» տառով:

    Սա ամենն է, ինչ մենք գիտենք պաշտոնական, հոգևոր տեքստերից: Բայցևայնպես նա հիշատակվում է իր եպիսկոպոսարանում, որպես երկու Եկեղեցիների կառուցող՝ մեկը Թոնգըրընում, իսկ մյուսը՝ Մաաստրիխտում (Maastricht): Ինչ Թոնգըրընին է վերաբերվում՝ հնէաբանական ավանդույթներ են ձևավորվել: «Մեր Տիկին» (Our Lady) միջնադարյան տաճարի տակ բավականին լայն չորրորդ-դարյան եկեղեցի է հայտնաբերվել: «Մեր Տիկին Ծովային Աստղը Մաաստրիխտում» (Our Lady Star of the Sea in Maastricht) տաճարի՝ Ցածր Երկրների ամենասուրբ վայրերից մեկի, պեղումները հնարավոր չէին, բայց, ամենայն հավանականությամբ այս եկեղեցինել է Սերվատիուսը հիմնել: Այն կառուցվել էր մի հին հեթանոսական սրբավայրում և պետք է որ իրենից մի փոքր աղոթարան (ժամ) ներկայացներ՝ անհամեմատելի Թոնգըրընի Եկեղեցու հետ, որովհետև չորրորդ դարի Մաաստրիխտը մի փոքր ամրոց էր:


    Թոնգըրընում Սերվատիուսի Եկեղեցու պեղումները

    Կոստանդնուպոլսի Խորհրդից երեք տարի անց, ուր Արիական ուսմունքները վերջապես դատապարտվեցին, Սերվատիուսը մահացավ հավանաբար Մաաստրիխտում (384թ.): Այդ ժամանակվանից Մաաստրիխտը դարձավ եպիսկոպոսի նստավայր: Դա այնքան էլ սովորական չէր՝ տեղափոխել եպիսկոպոսարանի մայրաքաղաքը և մենք չգիտենք, թե ինչու դա տեղի ունեցավ:

    Բացատրությունը առաջարկվել է եպիսկոպոս Գրեգորի Թոուերսցու (Gregory of Tours) կողմից, ով, Սերվատիուսի մահից երկու դար անց, գրում էր, որ Թոնգըրընի եպիսկոպոսը՝ Արավատիուս անունով, Սուրբ Պետրոսից առաքինություն էր ստացել լքել Թոնգըրընը և հիմնվել Մաաստրիխտում: Ըստ Պետրոսի՝ Թոնգըրընը պետք է կործանվեր Հուների (the Huns) կողմից՝ իր բնակիչների մեղքերի պատճառով (Ֆրանկերի Պատմություն 2.5 -- Անգլ.՝ History of the Franks 2.5): Երբ Արավատիուսը ժամանեց Մաաստրիխտ, նա հիվանդացավ թեթև ջերմով, մահացավ և թաղվեց պետական մեծ ճանապարհի կողքին: Այս պատմությունը ընդունվել է որոշ գիտնականների կողմից, որոնք բացատրում են «մեղք»-ը ինչպես հիշեցում՝ հովիվի և իր Թունգրիական հոտի միջև վեճի: Լրացուցիչ ապացույցն այն է, որ Սերվատիուսի գերեզմանը դեռ համարվում է վայրում, որը, մի ժամանակ, Թոնգըրընի ճանապարհի կողքին էր:

    Բայցևայնպես այս ենթադրությունը պետք է ժխտվի: Առաջին հերթին՝ որովհետև «Արավատիուս»-ը պարզապես նույն անունը չէ, ինչ «Սերվատիուս»-ը կամ «Սարբատիոս»-ը: Երկրորդ հերթին՝ Հուների ներխուժումը տեղի ունեցավ 451-ին: Եվ, վերջապես, Գրեգորին ավարտում է իր պատմությունը նշումով, թե ավելի ուշ սուրբ մարմինը տեղափոխվել էր մեկ այլ վայր: Եթե մենք ցանկանանք ընդունել Գրեգորիի պատմությունը, մենք պետք է ընդունենք, որ նա թույլ է տվել առնվազն երեք սխալ, և եթե նույնիսկ սուրբ Թոուրս եպիսկոպոսը բավական ընդունակ էր սխալվելու, սա մի քիչ շատ էր: Միտքը, թե Սերվատիուսը Մաաստրիխտ էր տեղափոխել եպիսկոպոսի նստավայրը վեճից հետո՝ անհիմն է:

    Այսպիսով մենք մնում ենք Թոնգըրընի եպիսկոպոսի հետ, ով խաղում էր որոշակի կարևոր դեր Հռոմեական կայսրությունում և կառուցել էր Եկեղեցի սեփական քաղաքում: Հնարավոր է նա կառուցել էր նաև Մաաստրիխտի աղոթարանը: Առիթ չկա կասկածելու, որ նա թաղված է Մաաստրիխտի Սուրբ Սերվատիուս տաճարում, որը հիմնվել է 560-ին նրա թաղման վայրում:

    Բելգիայի և Նիդեռլանդների Առաջին Քրիստոնյա Առաջնորդի սուրբ օրը Մայիսի 13-ն է: Նրա երեք տաճարները՝ «Մեր Տիկին»-ը (Our Lady) Թոնգըրընում, «Մեր Տիկին Ծովային Աստղը» Մաաստրիխտում (Our Lady Star of the Sea in Maastricht) և «Սուրբ Սերվատիուս»-ը Մաաստրիխտում - Ցածր Երկրների միջնադարյան հուշարձաններից ամենագեղեցիկների շարքում են:


    Թարգմանեցի Անգլերեն տեքստից
    բնօրինակը կարող եք ընթերցել հետևյալ կայքում
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 07.10.2008, 20:58:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  13. #7
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայերը Նիդեռլանդներում

    Հայ Ազգային Պարերի «Կարոտ» դպրոցը, որը գործում է Ամստերդամի Հայ համայնքին կից, այս տարվանից սկսած ընդունում է նաև Հայ մանուկների՝ սկսած 6 տարեկանից


    համույթի նկարադարան
    համույթի պաշտոնական կայք
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    eduard30 (01.02.2010), Magic-Mushroom (23.08.2011)

  15. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10 տարեկանում հոլանդական բեմում արդեն լուրջ հաջողության հասած Աննա Գրիգորյանը


    Verzonden vanaf mijn iPhone met Tapatalk
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #9
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայերը Նիդեռլանդներում

    Հայաստանն ու հայկական խոհանոցը հոլանդական եթերում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  17. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հղում

    Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ դպրոցական գույք
    Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։ Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո:

    Գույքը նվիրաբերվել է Նիդեռլանդների Ամսթելվեյն քաղաքի ավագանու անդամ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին Hermann Wesselink քոլեջի կողմից (դպրոցի շենքը պետք է ապամոնտաժվի, և ողջ գույքը հոլանդացիները սիրով նվիրաբերում են հայաստանյան գյուղական դպրոցներին)։

    «Մենք նախատեսնում ենք, որ ընդամենը մեկ նիդեռլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոց (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են):

    Կարևոր ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքն օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով»,- գրված է հայտարարությունում։
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (13.01.2021), Sambitbaba (14.01.2021), Աթեիստ (13.01.2021)

  19. #11
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հղում

    Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ դպրոցական գույք
    Նիդեռլանդներից Հայաստան է ուղևորվում մեծաքանակ և բարձրորակ դպրոցական գույք՝ 1700 սեղան, 1700-ից ավել աթոռ, ուսուցչական 75 սեղան և 75 աթոռ, մոտ 20 հատ օֆիսային սեղաններ, 200-ից ավել համակարգիչ, 1700 երկաթյա աշակերտական պահարաններ (lockers), մոտ 60 գրատախտակ, 30 հատ գրքի պահարաններ և այն ամենը, ինչ կա 1700 աշակերտ ունեցող դպրոցում։ Կոնտեյներները դեռ բարձվում են։ Վերջնական քանակությունները կարող են փոփոխվել՝ վերահաշվարկից հետո:

    Գույքը նվիրաբերվել է Նիդեռլանդների Ամսթելվեյն քաղաքի ավագանու անդամ մեր հայրենակից Տավրոս Ասլանյանին Hermann Wesselink քոլեջի կողմից (դպրոցի շենքը պետք է ապամոնտաժվի, և ողջ գույքը հոլանդացիները սիրով նվիրաբերում են հայաստանյան գյուղական դպրոցներին)։

    «Մենք նախատեսնում ենք, որ ընդամենը մեկ նիդեռլանդական դպրոցից նվիրատվություն ստացված դպրոցական գույքն ամբողջովին կկահավորի ավելի քան 15 մարզային դպրոց (դպրոցների ցուցակները դեռ հաստատման փուլում են):

    Կարևոր ենք համարում նշել, որ ակնկալում ենք ԿԳՍՄ նախարարության, Սփյուռքի գրասենյակի, իսկ ամենակրևորը՝ մաքսատան համագործակցությունը՝ այս բարեգործական պիտանի և կարևոր գույքն օր առաջ մեր հայ երեխաներին հասցնելու նպատակով»,- գրված է հայտարարությունում։
    Էս էլ մեր Գոռ Խաչիկյանը, Տավրոս Ասլանյանը, Էդգար Վահանյանը, Արազ Օզբիլիսն ու մնացած մերոնք՝ ուղիղ Hermann Wesselink քոլեջից.

    https://www.facebook.com/10005871999...366495263/?d=n
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (14.01.2021)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մենակ հայերը
    Հեղինակ՝ Սյունիք, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 1497
    Վերջինը: 10.04.2021, 20:39
  2. Հայերը և տրանսլիտը
    Հեղինակ՝ Invicble, բաժին` Վեբ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 27.12.2011, 17:30
  3. ֆիլմ - Հայերի կյանքը Նիդեռլանդներում..
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Կինո
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.11.2010, 16:36
  4. Օղին ու հայերը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 44
    Վերջինը: 01.08.2010, 11:20
  5. Հոլանդացիների և հայերի կյանքը Նիդեռլանդներում
    Հեղինակ՝ eduard30, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 23
    Վերջինը: 28.02.2010, 07:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •