User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: լուրջ քաղաքականություն-վիճակախաղ մեծահասկաների համար

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ապշած լուրջ քաղաքականություն-վիճակախաղ մեծահասկաների համար

    ՎԻՃԱԿԱԽԱՂ՝ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ
    Ալեքսանդր Ռոզով
    Որքան էլ տարօրինակ է, սակայն խոսքն ընտրությունների մասին է լինելու։ Հենց այն ընտրությունների, որոնք ընդունված է ժողովրդավարության հիմքը համարել։ Հենց այն արարողության՝ որն իրականացնում են քաղաքացիները, երբ սկզբում լսում են (դիտում են, ընթերցում են) թեկնածուների ելույթները,եւ ապա դրանցից ոմանց ընտրում որեւ է պաշտոնի (պատգամավոր, քաղապետ, նախագահ եւ այլն), ՙծիտիկ՚ դնելով նրա անվան դիմաց՝ հատուկ թղթի վրա։ Հիշեցնենք. ընտրված է համարվում այն թեկնածուն,ում ավելի շատ ծիտիկ է հասել։Բազմակողմանիորեն ուսումնասիրելով այդ ընթացակարգըմաթեմատիկական տնտեսագիտությանտեսանկյունից, կարելի է պարզել հետեւյալը.
    1. Սա բավական թանկ ընթացակարգ է։ Յուրաքանչյուրը կարող է ծանոթանալ ընտրություններիպաշտոնական բյուջեին եւ այդ գումարի՝ մեծահասակ քաղաքացիների թվին բաժանելու պարզ գործողությ
    ան միջոցով իմանալ, թե որքան է անձամբ ի՜ր վրա նստել, օրինակ, քաղաքապետի ընտրությունը։
    2. Ընթացակարգն այս չի ապահովում որակյալ ընտրություն։ Լավագույն դեպքում ընտրվելու է միջակ ընդունակություններով մարդ, այն էլ՝ ոչ շատ ազնիվ։ Բավական հավանական է վատագույն դեպքը,այսինքն, երբ կընտրվի անտաղանդ, գող եւ գարշելի մի որեւէ տիպ։ Կառավարման արդյունքները, որպեսկանոն, չեն ուրախացնելու։
    Պարզ է, որ, արտահայտվելով ՙգին–որակ՚ եզրերով, վճարել նման փողեր (տե՜ս կետ 1.) նման արդյունքով ընթացակարգի համար (տե՜ս կետ 2.) նպատակահարմար չէ։
    Առաջարկում ենք ընտրությունների այլ ընթացակարգ, որը.
    1. Տնտեսապես ավելի ձեռնտու է (ի տարբերություն սովորական ընտրությունների, որոնք ծախսատար են, այս ընթացակարգը բավական շահութաբեր է)։
    2. Միջին հաշվով ապահովվում է ընտրության՝ սովորական տարբերակից ոչ ցածր որակ։
    Ավելին, առաջարկվող ընթացակարգը ժողովրդավարական է (այսինքն, բոլոր ցանկացողներիհամար ապահովվում են առաջադրվելու եւ ընտրվելու հավասար հնարավորություններ)։
    Առաջարկվող տարբերակը ոչ այլ ինչ է, քան վիճակախաղ՝ լոտո, որն անցկացվում է հետեւյալ սկզբունքներով։
    1. Հրատարակվում են վիճակախաղի տոմսեր (ֆինանսավորումը՝ այդ տոմսերի վրա գովազդ տեղադրելու իրավունքը վաճառելու հաշվին)։ Խաղարկվող առարկան ընտրովի պաշտոնն է։ Տոմսի գինը պիտի լինի խելամիտ (օրինակ՝ 20-ական դոլար)։ նման ժամանակ տոմսի մեջ ներգրվում են անձնագրայինտվյալները։
    2. Յուրաքանչյուրը, որ ցանկանում է ընտրվել, կարող է գնել մեկ կամ մի քանի տոմս։ Նկատենք.նրանք, ովքեր կգնեն մի քանի տոմս, ավելի շատ հնարավորություն կունենան շահելու, սակայն սովորական ընթացակարգի դեպքում նույնպես ավելի մեծ է նրա՜ հնարավորությունը, ով ավելի շատ փող կներդնինախընտրական արշավի ընթացքում։
    3. Անցակցվում է հրապարակային խաղարկություն (ֆինանսավորումը՝ այդ խաղարկության հեռարձակման ընթացում գովազդային հոլովակներ տեղադրելու իրավունքը վաճառելու հաշվին)։ Նա, ում համարը շահել է, ներկայացնում է իր տոմսը եւ անմիջապես զբաղեցնում խաղարկվող պաշտոնը։
    Ահա եւ ամենը։
    Ինչպիսի՞ առարկություններ կարող են լինել։
    Առարկություն 1. Իշխանության կարող են հասնել պատահական մարդիկ։
    Պատասխան. Առանց այն էլ իշխանության հասնում են պատահական մարդիկ։ Եւ ավելի վատերը,քան պարզապես պատահական։ Համոզվելու համար բավական է նայել ցանկացած մակարդակի վերջինըտրությունների արդյունքներին։
    Առարկություն 2. Նման իշխանությունը քաղաքացիների շրջանում հեղինակություն չի ունենա։
    Պատասխան. Փորձը վկայում է, որ իշխանության հեղինակությունը ամենեւին էլ ընտրություններիընթացակարգով չի որոշվում։
    Առարկություն 3. Չի կարելի քաղաքացիներին զրկել գիտակցական ընտրություն կատարելու հնարավորությունից։
    Պատասխան. Ընտրական տեխնոլոգիաները վաղուց արդեն զրկել են քաղաքացիներին այդ հնարավորությունից։
    Առարկություն 4. Իշխանության կարող է հասնել վերնախավի մեջ չմտնող, այսինքն, կառավարման հմտություններ եւ հատուկ գիտելիքներ չունեցող մարդ։
    Պատասխան. Ժողովրդավարությունը դա էլ հենց նշանակում է, որ ընտրովի պաշտոնը չի պահանջում հատուկ գիտելիքների եւ հմտությունների իմացություն։ Հենց այդ պատճառով էլ յուրաքանչյուր քաղաքացի (եւ ոչ թե միայն որոշակի մասնագիտության կամ խավի ներկայացուցիչ) ունի առաջադրվելու իրավունք։ Եթե այդ սկզբնադրույթը ճիշտ չէ, ապա ժողովրդավարություն չպիտի լինի։ Ինչ վերաբերում է կառավարչական գիտելիքներին ու հմտություններին, ապա դրանց գոյությունը լուրջ կասկածներ է հարուցում։
    Առարկություն 5. Մարդը, որն ընտրվել է այդ ձեւով չի կարողանա համարժեքորեն ներկայացնել այն մարզը, որից նա ընտրված է։
    Պատասխան. Եթե մենք ելնում ենք ընտրություններում մասնակցելու յուաքանչյուր մարդու իրավունքից, ապա բնականաբար պիտի ընդունենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այնքան առողջ բանականություն, որպեսզի պատկերացնի, թե ինչ է պետք այս կամ այն մարզին։ Եթե դա այդպես չէ, ապա պետք է հրաժարվել համընդհանուր ընտրական իրավունքից։
    Առարկություն 6. Անհնար կլինի երկրոդ ժամկետով ընտրել այն մարդուն, որն իրեն լավ է դրսեւորել։
    Պատասխան. Ցավալի է իհարկե։ Բայց փոխարենը, մարդը, որն իրեն վատ է դրսեւորել չի կարողանա ապահովել իր վերաընտրությունը՝ ՙվարչական պաշարի՚ հաշվին։
    Այժմ առաջարկվող ընտրական եղանակի լրացուցիչ (այսինքն, ոչ միայն տնտեսական, այլեւ՝ բովանդակային) առավելությունների մասին։
    Առաջինը. այս դեպքում կա իրական տարբերակ, որ իշխանության կգա որակյալ եւ կարգին մարդ որ եւէ այլ խավից (ոչ վերնախավից, այսինքն, դրա արատների համալիրով չվարակված մարդ)։ ործող համարկարգի դեպքում նման մարդը ոչ մի նման հնար չունի։
    Երկրոդը. ընտրված մարդը բոլոր դեպքերում ոչ մեկին (ճակատագրից բացի) պարտական չի լինի իր ընտրության համար։ Դա տեղն ու տեղը կվերացնի հիմքը կաշառակիրության եւ հովանավորչականության
    մի զգալի զանգվածի համար (ճակատագիրը ոչ մեկի համար արտոնություններ չի խնդրում)։
    Երրորդը. այս դեպքում, զուտ հոգեբանական պատճառներով կնվազի վարչական կամայականությունների մակարդակը։ Փողոցից եկած մարդը, որն ապօրինաբար տուժել է որեւէ պաշտոնյաից, հաջորդ
    ընտրությունների ժամանակ կարող է, օրինակ, նախագահ դառնալ։ Հետեւանքներն այդ պաշտոնյայի համար պարզ են։
    Եւ վերջինը։ Կրկին, զուտ հգեբանական պատճառներով, քաղաքացիների կողմից իշխանությունն ավելի իրականորեն կսկսի ընկալվել. որպես ինչ-որ մարդկային բան։ Իշխանություններից այլեւս չեն պահանջի գերբնական հրաշքներ։ Չեն հանդուրժի իշխանությունների գերբնական այլանդակությունները։ Միայն դա բավական է, որ հասարակության կառուցվածքը գունե միքիչ ավելի խելամիտ դառնա։

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. լուրջ քաղաքականություն-վիճակախաղ մեծահասկաների համար

    Լեգնա ջան շատ հետաքրքիր էր, աղբյուրը չե՞ս նշի, որ խնդրեմ:

  3. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. լուրջ քաղաքականություն-վիճակախաղ մեծահասկաների համար

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Լեգնա ջան շատ հետաքրքիր էր, աղբյուրը չե՞ս նշի, որ խնդրեմ:
    http://books.tarumian.am/Targman/Loto.pdf

  4. #4
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. լուրջ քաղաքականություն-վիճակախաղ մեծահասկաների համար

    ըսենց բան կարող են անել մենակ հայերը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ամանորյա բանաստեղծություն ------ Կես կատակ, կես լուրջ:
    Հեղինակ՝ Morpheus_NS, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 30
    Վերջինը: 26.12.2015, 20:16
  2. Լուրջ առաջարկ
    Հեղինակ՝ shaqer, բաժին` Վեբ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 28.01.2011, 16:43
  3. Մրցույթ. հաղթողին` դրամական պարգև (լուրջ!)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 153
    Վերջինը: 18.06.2009, 09:37
  4. 2009 թ․ ԱՄՆ ներգաղթի վիզայի վիճակախաղ
    Հեղինակ՝ Սահակ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 09.11.2007, 19:49
  5. Ընկերություն անել՝ իմանալով, որ լուրջ չէ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.09.2007, 00:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •