User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 35 հատից

Թեմա: Իսկական ընկերը

  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իսկական ընկերը

    Առաջին փորձս է, այնպես որ վետերաններին խնդրում եմ չծաղրել:


    Ասում են իսկական ընկերոջը գտնում են ճանապարհին: Ես էլ եմ գտել իմ իսկական ընկերոջը: Նրան, որ միշտ ինձ հետ է, որ երբեք չի դավաճանել, երբեք չի լքել, եթե բաժանվալ ենք, ապա միայն շատ կարճ ժամանակով, ու ընկերս միշտ վերադարձել է ինձ մոտ: Հա, աշխարհ ու կյանք տեսած ընկեր ունեմ: Ճամպրուկս եղել է նույնիսկ այնտեղ, որտեղ ես երբեք չեմ եղել, Թաիլանդում: Հետո վերադարձավ: Բաժանումն էլ երկար չէր, մեկ շաբաթ ընդամենը: Ասեց, որ կորել էր: Ըմբռնումով մոտեցա, ներեցի: Հավաքվում ենք հերթական ճանապարհից առաջ: Զգում եմ տխուր հայացքը, որը նետել է դեպի իրերի այն քանակությունը, որը ոչ մի առնչություն չունի իր ծավալի հետ: Մի տեսակ հոգնած է, բայց հաստատակամ. «Չվախենա'ս, կդիմանամ»: Լցնում եմ ու լցնում եմ, վստահ եմ ընկերոջս վրա: Կփակվի, թե՞ չի փակվի: Նստում եմ վրան ու ձեռքերս երկու կողմերից երկարացնում եմ, որ բռնեմ նրա ականջներից: Ընկեր եմ ասել, երբեք չի բողոքի: Քաշում եմ երկու կողմից ու ձեռքերս խաչվում են ոտքերիս մեջտեղում: Կեցցե՛ս: Դուրս ենք գալիս: Հիմա նա ամբողջությամբ վրեժխնդիր կլինի ինձնից: Նա տանում է իմ իրերը, իսկ ես պետք տանեմ իրեն: Այո, նույնիսկ այսչափ մտերիմ ընկերությունն անաչառ չի լինում: Բայց նույնսիկ այդ պահին նրան չեմ հայհոյում, հայհոյում եմ լցնողին: Օդանավակայանում ենք, ուր մեզ պետք է բաժանեն իրարից: Չեմ սիրում այդ պահը: Իսկ ով էս սիրում ընկերոջից բաժանումը, թեկուզ երեք-չորս ժամով, երբմեն տաս, երբեմն քսան: Չեմ վախենում, որ կկորի: Եթե կորի էլ, հաստատ կվերադառնա, այդ փորձության միջով անցել ենք: Նախանձում եմ, որ էլի առանց ինձ կարող է լինել այնտեղ, որտեղ ես չեմ եղել: Բաժանեցին: Տեսնես ու՞մ վրա կամ տակը կլինի այս անգամ: Իր նման հարգված ճամպրուկի, որին տերը ընկերոջ պես սիրում է, թե՞ արհամարված, մերժված, մաշված ու տրորված մեկի տակ, թեկուզ վրան: Օդում ենք: Անհագիստ եմ, հո նեղված չի: Ես որ հաստատ նեղված եմ: Կողքինս մի կլորիկ գերմանացի է, որ անըդհատ քթի տակ ինչ-որ բան է խոսում: Երևի ինքն էլ իր ճամպրուկի մասին է մտածում: Լավ մարդ է: Բայց ես նրա հետ չեմ զրուցի: Չեմ սիրում ինքնաթիռային ընկերներ ունենալ: Համ էլ իսկական ընկերոջս չեմ դավաճանի: Նա որ հաստատ իր կողքինների հետ ոչ մի բառ չի փոխանակի, թեկուզ սպանես: Գոնե հիմա կողքս լիներ: Սիրում է լսել, ու երբեք չի ընդհատում: Իսկ գերմանացու հետ, չէ, ոչ մի դեպքում, սա հաստատ կընդհատի: Իջնում ենք: Արագ, բոլորից առաջ ընկնելով անցնում եմ անձնագրային ստուգումը: Թող մտածեն շտապում եմ, գործ ունեմ: Բայց ես հո գիտեմ, որ շտապում եմ ընկերոջս մոտ: Անցի՛ մաշված, դու էլ անցի մերժված, դու էլ՝ տրորված: Տեսնում եմ: Ինչպես միշտ խոսքի տերն է: Վերցնում եմ, ու զգում եմ հայացքը. «Տեսար, որ դիմացա»: Իսկ ես չէի էլ կասկածում: Իսկական ընկերոջ խոսքի վրա չեն կասկածում:

  2. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,714
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Լավն էր, ինձ դուր եկավ:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  3. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Առաջին անգամվա համար նույնիսկ շատ լավ էր բայց...

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    ... եթե բաժանվալ ենք
    Էս արտահայտությունից հետո պետք ա լիներ առնվազն
    միշտ վերադարձալ ա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #4
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամվա համար նույնիսկ շատ լավ էր բայց...


    Էս արտահայտությունից հետո պետք ա լիներ առնվազն

    վարպետ ջան, իացաց չես՞, որ հիմա հաջողության հասնելու համար պիտի մեկ ու մեջ ղեգավարությանը հասկանալը լեզվով խոսել

  5. #5
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Տրիբուն ձյաս ...

    Էլի կգրես հա?

  6. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյաս ...

    Էլի կգրես հա?
    հա, բայց պիտի գրելու օբյեկտ գտնեմ

    չամադանս արդեն քննարկեցինք

    Գալ ջան, հասկանում ես, ես մենակ մի երկու ամիս մտածում եմ, թե ինչի մասին պիտի գրեմ, հետո նոր գրում եմ

  7. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, բայց պիտի գրելու օբյեկտ գտնեմ

    չամադանս արդեն քննարկեցինք
    Գալ ջան, հասկանում ես, ես մենակ մի երկու ամիս մտածում եմ, թե ինչի մասին պիտի գրեմ, հետո նոր գրում եմ


    Ամբողջ աշխարհը թեմա ա Գուցե քեզնից սկսես? Տրիբուն ձյաս

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը


    Ամբողջ աշխարհը թեմա ա Գուցե քեզնից սկսես? Տրիբուն ձյաս
    Լավ միտք էր: Մերսի: Բայց խելքս բան չի կտրում, որ խելքս էտքան կհասնի: Լուրջ:

    Իսկ ես արդեն ավելի լուրջ բան էի մտածել, ասենք կոշիկներս: Տ՛ես ինչքան կարելի է խորանալ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Համ էլ պիտի տեղավորվի «իսկական ընկերոջ» շրջանակներում, հասկանու՞մ ես:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.09.2008, 14:18: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    լավ էր

  10. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ պիտի տեղավորվի «իսկական ընկերոջ» շրջանակներում, հասկանու՞մ ես:
    Բոլորովին պարտադիր չի...

    Էջդ կարա մի գործի անունով լինի...կամ էլ կարաս մոդերիս ասես`ավելի հարմար վերնագրով փոխի: Քո առաջարկածով, էլի

  11. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    լավ էր
    մերսի

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր, ինձ դուր եկավ:
    մերսի

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլորովին պարտադիր չի...

    Էջդ կարա մի գործի անունով լինի...կամ էլ կարաս մոդերիս ասես`ավելի հարմար վերնագրով փոխի: Քո առաջարկածով, էլի
    ընդունված.. բայց ուշ ուշ, պիտի վրաս աշխատեմ, հասկանում ես, որ խայտառակ չըլնենք
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.09.2008, 15:03: Պատճառ: Գրառման ավելացում

  12. #12
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին փորձս է, այնպես որ վետերաններին խնդրում եմ չծաղրել:
    Ինքդ քո խնդրանքը նույնիսկ չկարողացար կատարել: Բայց դե, դա լրիվ Տրիբունի ոճի մեջ է:
    Իսկ պատմվածքում իմ կարծիքով կարելի էր չօգտագործել <ճամպրուկ> բառը, և երեք տեղերում էլ այն փոխարինել <նա>, <ինքը>, <ընկերս> կամ որևէ այլ համապատասխան բառերով: Թող ընթերցողը ինքը գլխի ընկնի, թե ինչի մասին է խոսքը (կարծում եմ, դա այնքան էլ դժվար չի լինի): Դա հերթական անգամ նրան խորհել կտար ոչ թե պատմվածքում շարադրված դեպքերի, այլ երևույթի մասին:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  13. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքդ քո խնդրանքը նույնիսկ չկարողացար կատարել: Բայց դե, դա լրիվ Տրիբունի ոճի մեջ է:
    Իսկ պատմվածքում իմ կարծիքով կարելի էր չօգտագործել <ճամպրուկ> բառը, և երեք տեղերում էլ այն փոխարինել <նա>, <ինքը>, <ընկերս> կամ որևէ այլ համապատասխան բառերով: Թող ընթերցողը ինքը գլխի ընկնի, թե ինչի մասին է խոսքը (կարծում եմ, դա այնքան էլ դժվար չի լինի): Դա հերթական անգամ նրան խորհել կտար ոչ թե պատմվածքում շարադրված դեպքերի, այլ երևույթի մասին:
    Ընդունեցի:

  14. #14
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    30
    Գրառումներ
    2,988
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Դուրս շատ եկավ, ապրես…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  15. #15
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,654
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իսկական ընկերը

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս շատ եկավ, ապրես…
    Մերսի ընկեր

    Ավելացվել է 35 վայրկյան անց
    Ժողովուրդ, մանրից կարմրում եմ:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 23.09.2008, 15:08: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Նա իսկական գրող չէ...»
    Հեղինակ՝ impression, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 10.07.2013, 15:59
  2. True Blood/Իսկական արյուն
    Հեղինակ՝ impression, բաժին` Սերիալներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.06.2013, 17:10
  3. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  4. Իսկական տղեքի համար
    Հեղինակ՝ progressive, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 2
    Վերջինը: 11.10.2009, 11:29
  5. Իսկական հայկական անուններ
    Հեղինակ՝ ArmeniAH, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 3
    Վերջինը: 09.03.2009, 03:52

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •