User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

  1. #1
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Chuk-ը սկսում է, Ուլուանան շարունակում, տեսիլքը` ավարտում:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.09.2008, 18:08: Պատճառ: Մականվանս շտկում :P
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    - Համոն ցնդել է:
    - Ինչի՞, ինչ է եղել:
    - Դագաղ է առել:
    - Ո՞նց թե դագաղ է առել:
    - Հա, գնացել, իր չափով, բոյով, լենքով, խորությամբ դագաղ ա առել:
    - Որ ի՞նչ:
    - Ասում ա, տունը կպահենք, որ մեռնեմ երեխեքս ծախսի տակ չեն ընկնի:
    - Բայց ինքն առողջ մարդ ա, հիմիկվանից ի՞նչ ա մտածում դրա մասին:
    - Դե դա եմ ասում էլի, ցնդել է:

    Գյուղի համարյա բոլոր տներում նման խոսակցություն էր գնում: Էս Համոն շատ հետաքրքիր մարդ էր: Գյուղը հին գյուղ էր, Համոն նոր էր: Քաղաքում էր ապրել, կրթված, ուսյալ մարդ էր, շատ խելացի: Ճակատի կնճիռներն անգամ տարբերվում էին գյուղացիների հողաթաթաթախ, արևախանձ կնճիռներից: Սրա կնճիռները մի տեսակ գիտնական կնճիռներ էին: Բայց երկրում վիճակը վատացել էր ու Համալսարանի պրոֆեսոր Համոն, ավելի ճիշտ համալսարանի պրոֆեսոր պարոն Աբրահամյանը քաղաքի իր տունը ծախել, եկել գյուղում տուն էր առել ու դարձել էր Համո կամ Համո պապիկ: Սպիտակահեր էր ու ակնոց էր կրում, որը երբեք աչքերից չէր հանում: Շատ-շատ քնելուց հաներ: Բայց ասում են, որ մեկ-մեկ քնելուց էր մոռանում հանել: Դժվար կյանք էր տեսել ու մեծ կյանքի փորձ ուներ: Հասկացել էր, որ ամեն ինչ պիտի նախօրոք հաշվարկես, նախատեսես, որ հանկարծ ու անակնկալի չգաս: Թե չէ կարող է ինչ-որ խնդրի առաջ կանգնես ու հանկարծ պարզվի, որ էդ պահին անհրաժեշտ միջոցները չունես խնդիրը լուծելու համար:

    Ու Համոյի տանն ամեն ինչը զույգերով կամ եռյակներով էր: Դռան կողպեքները զույգ-զույգ էին. մեկը դռան վրա էր, մեկն էլ նկուղում պահված, որ եթե հանկարծ դռան կողպեքը փչանա, դրանով փոխի: Նույնը ծորակը, նույնը վարդակները ու մնացած ամեն-ամեն ինչը: «Բա ո՞ր հոսանքի վարդակը փչանա ու փող չունենամ, կամ էլ այդ տեսակի վարդակ չծախեն այդ ժամանակ», - բացատրում էր համագյուղացիներին Համոն ու երբ հարևաններից մեկը գալիս, ասում էր «Համո ջան, էս մեր ջրի ծորակը փչացել է, գիտեմ ունես պահուստային, չե՞ս տա, հետո քեզ կտամ, ուղղակի հիմա փող չունեմ առնելու», Համոն լսում էր, հետո էլ ասում էր. «Էսօր չէ, վաղը», հետո գաղտնի վեր էր կենում, գնում էր քաղաք, հոգեպահուստ փողով մի հատ ջրի ծորակ էր առնում, բերում հարևանին էր տալիս, բայց իր ունեցածին ձեռք չէր տալիս:

    Համոն գյուղ էր եկել կնոջ ու հարսներից մեկի՝ կրտսեր տղայի կնոջ հետ: Միջնեկ ու ավագ տղեն քաղաքում էին ապրում իրենց ընտանիքներով, իսկ ամառները թոռներին ուղարկում էին գյուղ՝ պապի ու տատի մոտ: Կրտսեր տղեն էլ կնոջը թողել էր արդեն ծեր ծնողների հույսին ու արտասահմանում բախտ էր որոնում, մեկ-մեկ էլ տուն փող էր ուղարկում:

    Երբ որ Համոն նոր էր գյուղ եկել, գյուղացիները քմծիծաղով ասում էին, որ այդ պրոֆեսորը չի կարողանալու հող մշակել: Բայց շուտով պարզվեց, որ ամեն ինչ նախատեսող ու կանխատեսող պապին լավ էլ մշակում է հողը, ինչ-որ գրքային, գիտական մեթոդներով ու լավ էլ արդյունքի է հասնում: Այնքան լավ, որ գյուղացիները արդեն գալիս ու Համոյից խորհուրդներ էին հարցնում:

    Շուտով գյուղացիները սովորեցին հարգել Համոյին, ու սովորեցին նրա ամեն ինչը նախօրոք մտածելու, կանխատեսելու ապրելակերպին, նույնիսկ մի քանիսը սկսեցին նույն կերպ վարվել, օրինակ վերցնել: Բայց երբ որ Համոն գնաց ու ինքն իր համար դագաղ առավ, այդ մի հարվածին գյուղացիները չդիմացան ու շատ կարճ ժամանակում գյուղով մեկ տարածվեց շշուկը, որ Համոն գժվել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Harcaser (20.01.2010), Mr. Annoying (09.08.2017)

  4. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Շուտ եմ ասել՝ խփել չկա։

    Համոյի կինը բավական սնահավատ էր։ Դագաղն ուսած ամուսնուն տեսնելուն պես քիչ մնաց կաթված ստանար, ապա մի վայնասուն դրեց, թե՝ չէ որ չէ, էդ դագաղը չպիտի տուն մտնի. վատ նշան է... Համոն էլ փորձում էր կնոջը համոզել, բացատրել, որ իրենք, վերջիվերջո, կիրթ, գիտակից մարդիկ են, ու նման դեպքերում հարկավոր է հարցին գործնականորեն մոտենալ, ոչ թե սնահավատությանը կուլ գնալով՝ հրաժարվել խելամիտ նախաձեռնություններից։

    Ի վերջո, փոխհամաձայնության արդյունքում որոշվեց դագաղը պահել նկուղում... Համոն հատուկ խնամքով փաթեթավորեց այն ու տեղավորեց նկուղի աննկատ մի անկյունում, որպեսզի հնարավորինս քիչ ընկնի կնոջ աչքով ու անտեղի սնահավատության նոպաների պատճառ չդառնա։

    Այդ տարի գյուղում բերքն աննախադեպ առատ եղավ։ Նույնիսկ կիսակատակով շշուկներ էին պտտվում, որ, իբր, Համոյի բերած դագաղը գյուղի թալիսմանն է դարձել. լավ էլ խերով եղավ, փաստորեն։ Համոյի կինն էլ տեղը–տեղին, ինչպես վայել է յուրաքանչյուր իրեն հարգող տնտեսուհու, մրգերի ու բանջարեղենի առավելագույն քանակությամբ պահածոներ պատրաստեց. տեսակ–տեսակ մուրաբաներ, ջեմեր կոմպոտներ, թթու ու էլ ինչ ասես։ Բա հո չէ՞ր թողնի փչանային։ Տղաները, ցավոք, քաղաքից այնքան հաճախ չէին գալիս, որ բերքից տանեին, ինքն ու ամուսինն էլ հո այդքանը մենակ չէի՞ն կարող ուտել։ Հարևաններն էլ իրենց պես այգիներ ունեին ու իրենց բերքի հույսին չէին։ Այնպես որ մնում էր միայն պահածոյի վերածել այգու բարիքները։ Համոն էլ կողքից նայում ու գոհունակությամբ ժպտում էր. «Կնիկ ունեմ՝ աշխարհը չունի»,– մտածում էր ինքն իրեն,– ի՜նչ պահածոներ է պատրաստում. այնքան ջեմ ու թթու ունենք արդեն, որ պետք եղած դեպքում կարող ենք ամբողջ ձմեռ, գարունն էլ հետը, միայն դրանցով գոյատևել»։ Դե, բնական է, որ պահածոների հույսին չէին լինելու, փառք Աստծո, բայց ապահովության գիտակցումը միշտ էլ հաճելի է։

    Համոյի կինը նկուղում պահածոներն էր դասավորում, երբ նկատեց, որ այլևս տեղ չունի դրանք դնելու։ Նկուղի բոլոր պահարաններն իրենց տարողունակության առավելագույն չափով լցված էին արդեն։ Հատակին էլ շարել չէր սիրում. մաքրասեր կին էր։ Լավ, բա ի՞նչ աներ։ Մեկ էլ չգիտես որտեղից հիշեց դագաղի մասին... Սկզբում մի տեսակ վախվորած նայեց փաթեթավորված, անկյունում դրած դագաղին, մի պահ ցնցվեց, բայց փորձեց հետևել ամուսնու գործնական խրատներին ու վանել սնահավատ մտքերը։ Վերջապես ինքն իրեն հաղթահարելով՝ մոտեցավ դագաղին. «Դե հիմա որ անիմաստ էստեղ վեր գցած է, ի՞նչ, շատ էլ որ անունը դագաղ է, հարմար էլ դարակ կստացվի սրանից, գոնե մի բանի պետք կգա, մինչև... Էհ...»։

    Հանեց փաթեթավորումից, հորիզոնական դիրքով դեց հատակին ու պահածոները շարեց մեջը։ Էնպես էլ հարմար տեղավորվեցին, որ չիմացողը կկարծեր, թե հատուկ այդ նպատակի համար էր նախատեսված։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (09.08.2017)

  6. #4
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Որոշ ժամանակ անց Համոյի կինը բոլորովին մոռացավ դագաղում տեղադրված պահածոների մասին...

    Հաջորդ տարի Համոյենց գյուղի գլխին մեծ դժբախտություն եկավ։ Դեռ գարունը
    չէր հասցրել մի կարգին թափ տալ ձմեռվա հետքերը, երբ մի անսպասելի օր
    ագահորեն կարկուտ սկսեց տեղալ։ Մինչ այդ բողբոջած ծառերը ցրտահարվեցին,
    իսկ նրանք, որոնք դեռ չէին հասցրել բողբոջել, խրտնեցին ու էդպես էլ մերկ
    մնացին։ Կարծես այս ամենը քիչ էր, այդ գարուն ընդանրապես անձրև չեկավ։
    Գյուղացիներից շատերը սկսեցին անիծել իրենց բախտը, հարցաքննել Աստծուն.
    բացատրություններ պահանջել, բանակցություններ վարել, Համոյի դագաղին
    մեղադրել, իսկ ոմանք էլ այս աղետը վերագրեցին որպես իրենց նախկին ու
    ապագա մեղքերի պատիժ և մի-մի ոչխարով կամ հավով, (կախված մեղքերի
    ուժգնությունից կամ հնարավորությունից) շտապեցին գյուղի վանքը՝ Աստծուն կաշառելու։
    Միայն Համոն էր, որ հանգիստ ու իրեն հատուկ համբերատարությամբ դիմավորեց
    այս աղետը առանց փնթփնթոցի ու բողոքների։ «Մարդկային ուժը անզոր է
    բնության քմահաճույքների դիմաց»,– մտածում էր նա ու լուռ համակերպվում էր
    իրականության հետ։

    Շուտով գյուղացիները սպառեցին անցյալ տարիներից մնացած պաշարները. կերան
    իրենց հոգապահուստ պահածոները, մորթեցին իրենց ունեցած ու չունեցած
    անասուններին, անցան նույնիսկ սերմնացուներին և սովի մասին շշուկները
    սկսեցին չարագուշակորեն թափառել գյուղամիջում։ Նրանք, որոնք ճարպիկ էին
    կամ քաղաքում ապրող հարազատներ ունեին, գնացին քաղաք, իսկ մնացած
    անճարները կամ լավատեսները մնացին՝ հուսալով, որ վերջիվերջո Աստված նրանց
    կժպտա ու բարենպաստ եղանակներ կպարգևի։ Բայց Աստված թերևս քնած էր
    մնացել, կամ էլ որոշել էր գյուղացիներին վերջնականորեն պատժել, ու էդպես
    էլ երկնքում անձրևաբեր ամպեր չհայտնվեցին։ Ճարները կտրած՝ գյուղացիները,
    իրենց վերջին միջոցները ի մի բերելով, չգիտես որտեղից մի բեռնատար
    ավտոմեքենա գտան և գնացին իրենց բախտը ուրիշ հեռավոր գյուղերում
    փնտրելու։ Գյուղը զրկվեց իր բոլոր բնակիչներից բացի Համոյից։ Վերջինս,
    մերժելով իր կնոջ թախանձանքները, էդպես էլ չգնաց որդիների մոտ և տխուր
    հայացքով ճանապարհեց կնոջն ու հարսին քաղաք.- «Ես եկել եմ կյանքիս վերջին
    տարիները գյուղում անցկացնելու, ու չեմ պատրաստվում այս դժվար պահերին
    վազել հետ քաղաք, իսկ հարկ եղած դեպքում ուզում եմ վերջին շունչս էլ
    էստեղ փչել։»

    Եվ այսպես Համոն մնաց մեն-մենակ։ Որոշ ժամանակ նա դեռ շարունակեց
    գոյատևել կնոջ պատրաստած պահածոներով, բայց շուտով դրանք էլ վերջացան և
    Համոն հասկացավ, որ բանականությանը հրաժեշտ տալու պահը եկել է։ Նա
    որոշեց արժանավայել դիմավորել իր մահը և հավաքելով բոլոր ուժերը՝ հագավ
    պրոֆեսոր ժամանակվանից մնացած կոստյումը, մի կերպ իրեն նկուղ գցեց ու
    հանկարծ աչքով ընկավ գետնին դրված փոշոտված դագաղը։ Մի պահ զարմացավ, որ
    այն փաթեթավորված չէր ու նաև հորիզոնական դիրքով էր գետնին դրված, բայց
    քիչ անց զարմանքը չքացավ, երբ մտածեց, որ հավանաբար տնեցիները գնալուց
    առաջ էին այս պատրաստությունը տեսել, որ... Ինչևէ, Համոն թախծոտ ժպիտով
    մոտեցավ դագաղին, բացեց այն, որ հորիզոնական դիրք գրավի, այն էլ աչքերի
    առաջ մի անհավատալի տեսարան բացվեց։ Սկզբում չհավատաց աչքերին, կարծեց,
    որ արդեն զգայախաբություն է մոտը սկսվում, բայց երբ փակ աչքերով սկսեց
    շոշափել դագաղի պարունակությունը, հասկացավ, որ չէր սխալվել։

    -Հիշում ե՞ք Համոյի դագաղի պատմությունը։
    -Ոնց չենք հիշում, էդ էն տարի չէ՞ր, որ սաղ տարի մի կաթ անձրև չեկավ ու
    սաղ գեղը ամայացավ ու դատարկվեց։
    -Հա, հա։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ դագաղը մարդու կյանք ա փրկելու։ Հետո էլ
    գեղում Համոյին անուն էին կպցնում, ասում էին ցնդել է։
    -Բա հիշում ե՞ք գյուղացիների զարմանքը, երբ հաջորդ գարուն եկան ու
    Համոյին կենդանի գտան։
    -Ոնց չէ։ Սկզբից նույնիսկ շշուկներ էին տարածվել, թե Համո պապին սաղ
    մնալու նոր գյուտ էր հայտնաբերել իրա գրքերից։ Բայց դե ոչ մեկիս մտքով չէր
    անցնի իրողությունը գուշակել։
    -Աստված հոգին լուսավորի, նա շատ ուրիշ մարդ էր։ Մենակ ափսոս, որ վերջերս
    էդ դագաղը իրա նախատեսված նպատակին ծառայեց։ Բայց դե բոլորս էլ
    մահկանացուներ ենք, ուշ թե շուտ մեր հերթն էլ ա գալու, մենակ թե մեր
    դագաղների հոգսը թող մեր զավակները քաշեն,- ասում էին գյուղացիները ու մի
    կուշտ ծիծաղում։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (09.08.2017)

  8. #5
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Փորձարկման առաջին փուլն ավարտված է: Թեման այլևս բաց է քննարկումների համար: Խնդրում եմ` հնարավորինս ակտիվ Ու անխնա!
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  9. #6
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    հավանեցի լավներ ճիշտ ա 3 րդ մասի ֆորմատը միքիչ ուրիշ էր ու միքիչ շփոթեցրեց "բեռնատար" բառը քանի որ ես ուրիշ ժամանակ եի պակերացնում, բայց ընդհանուր ինչ որ քաղծրություն կար պատմվածքի մեջ
    ...

  10. #7
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Հրաշալի եռյակ է կազմվել: Ասեմ, որ լարված կարդացի մինչև վերջ: Ուղղակի իմ համար խորթ էր, թե մեկը մյուսի մտահաղացումն ինչպես էր շարունակելու, բայց դե, հալալ է ապրեք: Ինձ մի բան էլ է հետաքրքիր, թե Չուկը ոնց էր պատկերացնում ավարտը, համաձայն է այս ավարտին?
    Ես ոչինչ չեմ ուզում...

  11. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեջբերում GISastgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկը ոնց էր պատկերացնում ավարտը, համաձայն է այս ավարտին?
    Ես դիտավորյալ ավարտը չեմ պատկերացրել իմ մտքում

    Իսկ շարունակությունները հավանեցի, կեցցեն Ուլուանան ու Տեսիլքը և շնորհակալություն

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #9
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Կարդացի, ընդհանուր առմամբ հետաքրքիր էր
    Չուկը մտցրեց դագաղի գաղափարը, Ուլուանան պահածոների, դե տեսիլքն էլ երկուսի համադրությամբ ավարտեց Համո պապիի կյանքը
    Ուղղակի մի քիչ շատ ձգձգվողա ստացվել,անընդհատ նույն պատկերի վրա շատա կանգնած մնում, կարելի էր ավելի ճոխացնել պատմությունը
    Շնորհավորանքներս

  13. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    լավն էր դուրս եկավ Աստված Համո պապիկի հոգին լուսավորի
    Վերջին խմբագրող՝ Dayana: 06.10.2008, 20:46:

  14. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մի փոքր թեմայից շեղվելու եմ ու հրապարակային հարց ուղղեմ Տեսիլքին

    Տեսիլք, իսկ ինչու՞ քո ուրիշ ստեղծագործություններ չենք կարդում

    Հիմա հստակեցնեմ. սա իրականում թեմայից դուրս գրառում չէր, այլ հստակ գնահատական Տեսիլքի գրածին: Խնդիրն այն է, որ բոլորն էլ քիչ թե շատ ծանոթ են իմ ու Ուլուանայի գրական «ընդունակություններին», ունեն դրական կամ բացասական կարծիք, որոշակի սպասելիքներ: Իսկ Տեսիլքը բոլորիս համար էլ, կարծում եմ, հայտնություն է, բայց իր գրածը, կարծում եմ, վառ վկայություն է այն բանի, որ ինքն ունի գրական տաղանդ ու նաև վստահ եմ, որ ունի ստեղծագործություններ: Անձամբ ես շատ կուզեի դրանք կարդալ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Վերջապես ես էլ կարծիքս հայտնեմ։
    Տեսիլքի գրած շարունակությունը բավական հետաքրքիր էր, ինձ էլ դուր եկավ, թեև մի քիչ հեքիաթոտ էր։ Համենայնդեպս, հետաքրքրությամբ էր կարդացվում։
    Ես էլ կուզենայի տեսիլքի ստեղծագործություններից կարդալ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Հիանալի սկիզբ, միջնամաս ու ավարտ:
    Ապրեք բոլորտ էլ :

    Մի տեսակ վրացական էն բարի ու ազնիվ ֆիլմերի հոտ զգացի … շաաատ համով հոտ էր

    Էլի շնորհակալություն երեքիցտ էլ

  17. #14
    անհայտ մարդ Հակոբ Գեւորգյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2006
    Գրառումներ
    526
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Չհավանել ասել չեմ ուզում… Կարդացի Արտակի գրածը, մի քիչ ուլուանայի մաքուր մտքերից (ապրես Ուլուանա, հրաշք ես)։ Սակայն մեկ նշում պետք է անեմ. Իմ կարծիքով այս կարգի համով հոտով նորավեպ գրելուց պետք է արձանագրել այնպիսի դրվագներ, որոնք իրական են, այլ ոչ թե Լուսնից իջաց, կամ էլ դեռ եթերում… Օրինակ, եթե պրոֆեսոր պարոն Աբրահամիանը ունեցել է տուն քաղաքում, ապա այդ տան արժեքով նա պետք է որ չապրեր չքավորի պես, ինչ–որ մի գյուղում, կամ վլվլար իր ունեցավածքի վրա՝ կանխավ գնելով ամեն իրերից երկու օրինակ, որ իր ունեցած դրամը ինֆլացիայի պատճառով չարժեքազրկվեր… Եւ եթե այդ նորավեպը տեղի էր ունենում Հայաստանում, ապա անհնար է, որ մեռելը մնա անթաղ. դա ուղղակի հայությունից հեռու է։ Այդ պրոֆեսորն ինձ մեկ պահ հիշեցրեց Լեվ Տրոցկուն… Մի տեսակ հայ մարդու պատմություն չի։ Ինձ ճիշտ հասկացեք։ Չնայած գիտեմ, հիմա կասեք որ սա նոր ձեւ է… Սայնս Ֆիքչն կամ էլ Տրանս Ֆիքշն… Բան չունեմ ասելու։ Ուղղակի ասացի այն, ինչ զգացի ձեր գրառումը կարդալուց։

  18. #15
    .T.
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2007
    Գրառումներ
    144
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր թեմայից շեղվելու եմ ու հրապարակային հարց ուղղեմ Տեսիլքին

    Տեսիլք, իսկ ինչու՞ քո ուրիշ ստեղծագործություններ չենք կարդում

    Հիմա հստակեցնեմ. սա իրականում թեմայից դուրս գրառում չէր, այլ հստակ գնահատական Տեսիլքի գրածին: Խնդիրն այն է, որ բոլորն էլ քիչ թե շատ ծանոթ են իմ ու Ուլուանայի գրական «ընդունակություններին», ունեն դրական կամ բացասական կարծիք, որոշակի սպասելիքներ: Իսկ Տեսիլքը բոլորիս համար էլ, կարծում եմ, հայտնություն է, բայց իր գրածը, կարծում եմ, վառ վկայություն է այն բանի, որ ինքն ունի գրական տաղանդ ու նաև վստահ եմ, որ ունի ստեղծագործություններ: Անձամբ ես շատ կուզեի դրանք կարդալ
    Հարգելի Չուկ, Վարպետն ասեց անխնա, բայց ոչ այդքան Երկու փորձված ադմինների հետ համատեղ պատմվածք գրելուց մտածեցի խայտառակ չլինենք ու մուսաներիս հապշտապ օգնության կանչեցի, թե չէ ի՞նչ գրական տաղանդի մասին կարող է խոսք լինել

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LisBeth-ի, Վոլտերայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.01.2018, 23:43
  2. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  3. ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 14.08.2017, 18:44
  4. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •