User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 23 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

  1. #16
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Հակոբ Գեւորգյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չհավանել ասել չեմ ուզում… Կարդացի Արտակի գրածը, մի քիչ ուլուանայի մաքուր մտքերից (ապրես Ուլուանա, հրաշք ես)։ Սակայն մեկ նշում պետք է անեմ. Իմ կարծիքով այս կարգի համով հոտով նորավեպ գրելուց պետք է արձանագրել այնպիսի դրվագներ, որոնք իրական են, այլ ոչ թե Լուսնից իջաց, կամ էլ դեռ եթերում… Օրինակ, եթե պրոֆեսոր պարոն Աբրահամիանը ունեցել է տուն քաղաքում, ապա այդ տան արժեքով նա պետք է որ չապրեր չքավորի պես, ինչ–որ մի գյուղում, կամ վլվլար իր ունեցավածքի վրա՝ կանխավ գնելով ամեն իրերից երկու օրինակ, որ իր ունեցած դրամը ինֆլացիայի պատճառով չարժեքազրկվեր… Եւ եթե այդ նորավեպը տեղի էր ունենում Հայաստանում, ապա անհնար է, որ մեռելը մնա անթաղ. դա ուղղակի հայությունից հեռու է։ Այդ պրոֆեսորն ինձ մեկ պահ հիշեցրեց Լեվ Տրոցկուն… Մի տեսակ հայ մարդու պատմություն չի։ Ինձ ճիշտ հասկացեք։ Չնայած գիտեմ, հիմա կասեք որ սա նոր ձեւ է… Սայնս Ֆիքչն կամ էլ Տրանս Ֆիքշն… Բան չունեմ ասելու։ Ուղղակի ասացի այն, ինչ զգացի ձեր գրառումը կարդալուց։
    Չեմ ուզում համեմատվել, որովհետև ընդհանրապես համեմատելի չի, բայց ենթադրենք Մարկեսի «Հարյուր տարվա մենության» մեջ եղածն էլ, ընդ որում ամբողջությամբ, բանականության մեջ չի տեղավորվում: Եվ եթե բանականությանը հետևենք և հիմք ընդունենք միայն իրապես տեղի ունեցողը, ապա Փոքր Մհերը պիտի չկարողանար ժայռի մեջ մտնել ու այսքան երկար սպասեր իր ազատագրմանը: Այդ ճանապարհով գրականությունը մի անգամ արդեն գնացել է. այդ ճանապարհը կոչվում էր սոց-ռեալիզմ: Դրա շնորհիվ էլ Նաիրի Զարյանը գրեց իր «Հացավանը»: Ենթադրում եմ, որ վեպի վերնագիրը քեզ ոչինչ չասեց, բայց մեր ավագ սերունդը հրաշալի գիտի, որովհետև նրանց պարտադրում էին կարդալ միայն այդպիսի գործեր և ճաշակը ձևավորվում էր դրա շուրջ: Եվ հենց դա էր պատճառը, որ Շուկշինը դարձավ ռուս նոր գրականության առաջնորդը, որովհետև նրա գործերում կար և՛ իրականը՝ ռեալիզմը, և՛ երևակայությունը, և՛ խտացված նյութը, և՛ իրականում այնքան էլ սոցիալիստական չէր: Գրականությունն ու լրագրությունն իրարից տարբերվում են: Լրագրողը հիմնվում է փաստերի, իրական կերպարների վրա, իսկ գրականության հիմնաքարը երևակայությունն է:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում տեսիլք-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Չուկ, Վարպետն ասեց անխնա, բայց ոչ այդքան Երկու փորձված ադմինների հետ համատեղ պատմվածք գրելուց մտածեցի խայտառակ չլինենք ու մուսաներիս հապշտապ օգնության կանչեցի, թե չէ ի՞նչ գրական տաղանդի մասին կարող է խոսք լինել
    Իսկ ես այնուամենայնիվ վստահ եմ, որ ունես ստեղծագործություններ ու շատ կուզեի դրանք կարդալ
    Վերջին խմբագրող՝ Chuk: 07.10.2008, 14:35: Պատճառ: Գրառման ավելացում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #17
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Ես էլ կարդացի։
    Շատ–շատ հավանեցի պատմվածքը, նույնիսկ էնքան եմ ոգևորվել, որ հիմա իմ համատեղ պատվածքի բաժինն էլ կգրեմ, թեև մինչ այդ հավես չունեի։
    Ապրեք երեքդ էլ։
    Չուկի տված սկիզբը շատ հետաքրքիր էր, անկանխատեսելի շրդադարձների մեծ պոտենցիալով. իսկը համատեղ պատմվածքի համար։ Ուլուի բաժինն ամենաշատը հավանեցի. պահածոների գաղափարը ընտիր էր, շարադրանք էլ անթերի։ Տեսիլքի շարունակությունը նույնպես լավն էր, հատկապես հետաքրքիր էր դագաղի՝ կյանք փրկելու գաղափարը։ Միայն թե իմ կարծիքով Համոյի մահվան մասին գրելը չէր սազում ամբողջ պատմվածքին։ Գուցե իմաստը այն էր, որ ի վերջո դագաղը իր նպատակին ծառայեր՝ ցույց տալով, որ փրկությունն ու հրաշքը լավ բան են, բայց միևնույն է Համոն իր դագաղի բաժինն էր դառնալու, որովհետև այդ է աշխարհիս օրենքը։ Հասկանում եմ, բայց միևնույն է էդ վերջին պարբերությունը կհանեի։
    Հաճույքով կկարդայի տեսիլքի այլ գործեր։

  3. #18
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Չուկին, ՈՒլուանային և տեսիլքին հատկապես այն բանի համար, որ շարժեցին ivy-ի և իմ բարի նախանձը, քանզի երկուսս էլ ունեին պարտավորություն մեր մասով` այլ եռյակներում, ու անկատար էինք թողել Ես էլ իմ հերթին գնում եմ իմ բաժին` մտորելու Բարի ժամանց: Եռյակ կազմել ցանկացողներին սպասում եմ գրանցամատյանում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #19
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Ես մի փոքր ավելի քննադատաբար կմոտենամ: Չուկը իր մասը լավ է ձեւակերպել, միայն որոշ բացեր կան. նախ Համոն այդքան կանխատեսող լինելով դագաղ առնելու փոխարեն կարող էր փողը պահել եւ այդքան խոսակցությունների պատճառ չդառնալ: Հետո էլ Չուկը շատ իր գրած սկզբով շատ բարդ խնդիր է Ուլուանային ու Տեսիլքին առաջադրել: Դե Ուլուանան էլ մի պահ երեւի մտածել է, թե նկուղում դագաղը ինչպես կարելի ա օգտագործել ու որոշել է դրա մեջ պահածո պահել: Ասեմ, որ Ուլուանայի առաջադրած շարունակությունը հետաքրքիր էր, միայն թե պետք է փաստել, որ ամբողջ պատասխանատվությունը այդպիսով ընկավ տեսիլքի վրա: Անկեղծ ասած, Տեսիլքի մասը ինձ այնքան էլ դուր չեկավ, ընդհանրապես համոզիչ չէր, մանավանդ էն պահը, որ Համոն գնացել էր, որ դագաղը բացի ու պառկի մեջը: Սակայն իմ կարծիքով Տեսիլքը արել էր մաքսիմում ինչ կարող էր, ուղղակի Չուկը եւ Ուլուանան բարդ խնդիր էին նրան առաջադրել:
    Էս էլ իմ կարծիքը:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  5. #20
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես մի փոքր ավելի քննադատաբար կմոտենամ: Չուկը իր մասը լավ է ձեւակերպել, միայն որոշ բացեր կան. նախ Համոն այդքան կանխատեսող լինելով դագաղ առնելու փոխարեն կարող էր փողը պահել եւ այդքան խոսակցությունների պատճառ չդառնալ: Հետո էլ Չուկը շատ իր գրած սկզբով շատ բարդ խնդիր է Ուլուանային ու Տեսիլքին առաջադրել: Դե Ուլուանան էլ մի պահ երեւի մտածել է, թե նկուղում դագաղը ինչպես կարելի ա օգտագործել ու որոշել է դրա մեջ պահածո պահել: Ասեմ, որ Ուլուանայի առաջադրած շարունակությունը հետաքրքիր էր, միայն թե պետք է փաստել, որ ամբողջ պատասխանատվությունը այդպիսով ընկավ տեսիլքի վրա: Անկեղծ ասած, Տեսիլքի մասը ինձ այնքան էլ դուր չեկավ, ընդհանրապես համոզիչ չէր, մանավանդ էն պահը, որ Համոն գնացել էր, որ դագաղը բացի ու պառկի մեջը: Սակայն իմ կարծիքով Տեսիլքը արել էր մաքսիմում ինչ կարող էր, ուղղակի Չուկը եւ Ուլուանան բարդ խնդիր էին նրան առաջադրել:
    Էս էլ իմ կարծիքը:
    Համաձայն եմ: Բարդ էր առաջադրված խնդիրը: Բայց հնարավորինս հաջողվել է: Հավես էր: Լավ էլ իրական էր: Աչքիս առաջ նման դեպքեր կան: Ոմանց բնորոշ ենթատեքստ ունի: Ինձ հետաքրքիր էր: Շնորհավորում եմ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  6. #21
    Անուշադիր Harcaser-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.09.2009
    Հասցե
    Մինչև 2015 թվականը` Ակումբում
    Գրառումներ
    90
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Ես միայն առաջին մասը հավանեցի, իսկ մնացած մասերում Չուկի առաջադրված խնդրի ամբողջական լուծումը չնշմարեցի: Չուկի շարադրանքը իր իսկ բլոգի ոճը չուներ. նույնիսկ շատ էր տարբերվում, իմ կարծիքով. մի քիչ կանացի ձեռագիր էր:
    Ներեցե՜ք անկեղծությանս համար:
    Վերջին խմբագրող՝ Harcaser: 20.01.2010, 05:03: Պատճառ: Մտքի հավելում

  7. #22
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    Մեջբերում Harcaser-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես միայն առաջին մասը հավանեցի, իսկ մնացած մասերում Չուկի առաջադրված խնդրի ամբողջական լուծումը չնշմարեցի: Չուկի շարադրանքը իր իսկ բլոգի ոճը չուներ. նույնիսկ շատ էր տարբերվում, իմ կարծիքով. մի քիչ կանացի ձեռագիր էր:
    Ներեցե՜ք անկեղծությանս համար:
    Ներելը կներենք, պարզապես նշեմ, որ ես «բլոգի ոճ» չունեմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #23
    Սկսնակ անդամ ուզուզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    33
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Chuk-ի, Ուլուանայի և տեսիլքի համատեղ պատմվածքը

    դուրս շատ եկավ աստիճանաբար դագաղը իր "թախծալի" կերպարից վերածվեց գույնզգույն պահածոներով սնդուկի

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. LisBeth-ի, Վոլտերայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.01.2018, 23:43
  2. Լուսանդրի, John-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 10.11.2017, 19:29
  3. ivy-ի, Sambitbaba-ի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ ivy, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 30
    Վերջինը: 14.08.2017, 18:44
  4. Արձակ. StrangeLittleGirl-ի, Գալաթեայի և տեսիլքի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 18.12.2012, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •