Երեկ հին տետրերս էի քրքրում ու սա գտա:
Սեր
Հիվանդ տղան լիաթոք շնչում էր թարմ օդր և պատրաստ էր ժպիտով սրտաբուխ ողջույն հղել անցորդներին:
-Ողջո~ւյն, պապի,- նրա ողջույնի առաջին վայելողը եղավ խեր դռնապանը:
-Ողջո~ւյն, տղաս,- ծերունին իր հայացքն ուղղեց դեպի թույլ ձայնը:
-Այսօր շատ լավ եղանակ է: Ուրախություն ձեզ ամբողջ օրը:
-Շնորհակալությո~ւն:
Այնուհետև աշխատանքի գնացող երիտասարդ ամուսիններն ստացան նրա սիրալիր ողջույնը:
-Ողջո~ւյն: Երջանկությո~ւն ձեզ,- տղան թափահարեց ձեռքը:
-Շնորհակալությո~ւն, քեզ նույնպես...
Անցան օրեր: Տղան միշը ճշտապահորեն կանգնում էր պատշգամբում` ժպիտով ու սրտագին ողջույնով պատվելու անցորդներին:
Հետո մոտերքում ապրողները, ովքեր կամ գնում էին աշխատանքի, կամ առավոտյան մարմնամարզութամբ էին զբաղվում, իմացան տղայի մասին ու սիրում էին քայլել այդ փողոցով: Նրա ողջույնը ստանալու համար ոմանք նույնիսկ գերադասում էին երկարացնել ճանապարհը:
Մի տարի հետո տղան չերևաց պատշգամբում: Անցան օրեր: Սկզբում շատ չէին մտածում այդ մասին, բայց հետո անհասկանալի թվաց տղայի անհետանալը:
Մի առավոտ պատշգամբի տակ շատ բնակիչներ հավաքվեցին` կարծես միմյանց հետ պայմանավորված լինեին: Նրանց մեջ էր նաև ծեր դռնապանն ու երիտասարդ ամուսինները` իրենց մանկիկի հետ:
Վշտահար մայրը պատմեց որդու մասին:
Մի քանի տարի առաջ տղան արդեն գիտեր, որ ինքը հիվանդ է ոսկրի քաղցկեղով: Նրա համար ամենաանտանելին ոչ թե մոտալուտ մահն էր, այլ նրա մարմնում քաղցկեղի պատճառով ուժեղ ցավը, որը հնարավորություն չէր տալիս նրան սովորականի պես ապրել: Նա ոչինչ չէր կարող անել, բացի լուսաբացին անցորդներին ողջունելուց, որպեսզի իր ողջույնը ստացողները լավ տրամադրությամբ սկսեն նոր օրը: Այդ օրերին տղան ուրախ էր: Թեև քաղցկեղը տանջում էր նրան ամբողջ գիշեր, և նա միայն ցավազրկող դեղամիջոցներով էր մեղմում սաստիկ ցավը և լուսադեմին մեծ ջանքերով էր ելնում մահճակալից, քայլում դեպի պատշգամբ:
Մահից առաջ տղան խնդրել էր, որ մայրն իր վերջին բարեմաղթանքները փոխանցի անցորդներին:
Տղայի պատվին այդ փողոցում մի փոքրիկ հուշարձան կանգնեցվեց:
Էջանիշներ