Համաձայն եմ impression–ի ու Վարպետի հետ այն հարցում, որ Վարդուհի Վարդանյանը և՛ լավ ձայն ուներ, և՛ լավ կատարում, բայց որ մեր հայկական էստրադային բնորոշ անորակ երգեր էլ էր շատ երգում, էդ չեմ կարող չընդունել։ Իսկ երգչուհի ասելով՝ մենք միայն ձայնային տվյալները չենք հասկանում, այլ ձայնը, երգի մեղեդին, բառերը, կատարողականությունն ու էլի որոշ գործոններ, էդ թվում և տեսահոլովակը, միասին վերցված։ Այնպես որ միայն կոկորդային տվյալները բավական չեն լավ երգչուհի լինելու համար։ Էդ լավ կոկորդի միջով պիտի նաև համապատասխան լավ երգ անցնի, չէ՞, որ լսես ու գնահատես կոկոդի տվյալները։ Սա ընդհանրապես եմ ասում։ Կոնկրետ Վարդուհի Վարդանյանի երգարվեստին այնքան լավատեղյակ չեմ, որպեսզի կարողանամ լրջորեն գնահատել, թե նրա երգերի քանի տոկոսն է լավը, քանիսը՝ վատը։ Ես ինքս համ լավերն եմ լսել, համ վատերը, ու համարում եմ, որ նա ընդհանուր առմամբ հայկական էստրադայի՝ իմ գնահատմամբ՝ գրեթե համատարած միջակության ծովի մեջ լավերից մեկն էր։