Վերադառնալով նրան ինչից թեման սկսել էի
Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ..........այս ամենը նախորոք պայմանավորված ծառայում է նրան, որ հայ ժողովուրդը զիճումները Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարտակի, ՍՍ մնա որպես կարևոր գործ արած նախագահ - միջազգային լեգիտիմություն հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»
Այսօրվա Ժամանակում նույն ենթադրություններով խմբագրական է հրապարակվել http://www.zhamanak.com/article/10796/
Ցիտատ հնարավոր սցենարի մասին
....Աբրահամյան Հովիկի միջոցով վարչապետին հունվար-փետրվար ամիսների ընթացքում կառավարությունից դուրս շպրտելու արդեն իսկ նշմարվող սցենարը: Տնտեսական ճգնաժամի ֆոնին` պատճառը կգտնեն` Սարգսյան Տիգրանին քավության նոխազ դարձնելով: Ինչ-որ ժամանակ հետո փորձ կարվի օգտագործել Բաբայան Սամոյի չերեւացող ռեսուրսը: Իսկ մինչ այդ, ըստ ամենայնի, ամերիկացիք` ռուսների «ներկայությամբ», Սերժին արդեն ստիպած կլինեն ստորագրելու իր կազմած ու հավանությանն արժանացած մադրիդյան սկզբունքները, ասել է թե` հողերը հանձնելու կապիտուլյացիոն համաձայնագիրը: ...Ու Երեւանի փողոցներում հանգիստ ման կգան հայրենիքի տեռորիստները: Խնդիրը Քոչարյանի ու Սերժի մեջ չէ, բացարձակապես, երկիրն է ափսոս...
Այսինքն իրավիճակը ներկայացվելու է այնպես, թե ժողովուրդ ճար չունենք, վարիանտ չունենք, հողերը տալիս են......... Ինչ անենք ինչ անենք, դե հույսներս պիտի Քոչարյանի վրա դնենք, իսկ եթե նրա անձը նողկանք է առաջացնում ժողովրդի մոտ, դրածոյից բանից կգտնվի Գագուլիկա, Սամո կամ որևէ այլ Քոչարյանի կողմից ղեկավարելի մարիոնետի ազգի փրկիչ կկարգեն, վեհափառն էլ հոմ կասի ինչ իրեն հրամայեն, կարող ա սուրբ էլ հայտարարի այդ մարիոնետին ու սարքեն հայ ժողովրդի գլխին...
Այդ թատրոնում ԼՏՊն գիտակից թե անգիտակից, իր դերը լավ կարատում է, հուսահատեցնել ազգին, որ ընդիմության դաշտում էլ Արցախ պահող չկա ու նայում ես, բոլորը «փոխզիճում» են երգում, պիտի անճարությունից մնանք Քոչարյան-Սյամո-Գագուլիկների հույսին ։