Իսկ էս վիճակին հասել ենք այն պատճառով, որ մի կիսագրագետ կալխոզնիկ մշակեց ու Հայաստանում տաս տարի իրականցրեց մարդկության պատմության մեջ հայտնի պետական կառավարման ամենապրիմիտիվ մոդելը - ռուսին տուր ամեն ինչ, որ մնաս քո գործին, սեփական ժողովրդին վախացրու հնարավոր պատերազմով ու վայրի թուրքով, ու ամեն օր նրան կերցրու ազգայնական թմրեցնող գաղափարախոսություն ու այդ ամենը համեմի թշնամի թուրքիայից ներմուծվող ուտելիքով, շինանյութով ու չուլ-փալասով, քչից շատից լավ հագնվելու ու «էլիտար» շենքերին հովին կուշտ փորով ման գալու համար: Այդ ընթացքում էլ պետք է համոզել բոլորին, որ իրենք բլոկադայի պայմաններում ապրում են վագրային թռիչքներով տնտեսական աճ ապահովող երկրում, որն ունի ամենամարտունակ բանակը:
Բայց արի ու տես, որ վագրը երկու ամսում վերածվեց փիսիկի, երբ կողքի երկրում չորս օրվա պատերազմից հետո մենք մի ամիս բենզինի հերթ կանգնեցինք ու քիչ էր մնում մի երկու ամիս էլ հացի հերթի կանգնենքին, եթե պատերազմը ձգձգվեր:
Էջանիշներ