Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
Ամենից հեշտը տնից տաք-տաք ուլտրահայրենասիրական հայտարարություններ անելն է - մինչև Բաքու, ծովից-ծով, սաղ գրավենք, կմեռնենք բայց մի կտոր հող ազերիներին չենք տա: Տեսնես որ հիմա հարցում անցկացնենք, քա՞նի հոգի կհամաձայնվի տեղափոխվել Ֆիզուլի, ու իր ներդրումն ունենալ պատմական հողերի բնակեցման ու տնտեսական զարգացման գործում:

Իսկ եթե Վանը գրավենք, քա՞նի մարսելցի է տեղափոխվելու իր պապերի հայրենիքը:

Իսկ ինչի է բուն Ղարաբաղի բնակչությունը գնալով պակասում, ավելանալու փոխարեն:

Ու վերջին հաշվով, այսօրվա իրողություններից ելնելով, ի՞նչ է նշանակում հայկական հողեր:
Ուլտրահայրենասիրական ասելով ինչ ես հասկանում? Ուլտրահայրենասիրականը Արևմտյան Հայաստանի հողերը հետ բերելու մասին մտածելնա, իսկ պահելը էն ինչ որ ռեալ այս պահին մեր ձեռքինա չեմ կարծում դասվումա նույն շարքում; մի հատ սենց հարց տամ... Քանի ազերի մեռավ, որ բանակցություններում ադրբեջանը 180 աստիճանով փոխեց իրերի դրությունը ու խնդրողից դառավ պահանջատեր, իրաննա առաջ տանում ու սենց որ գնա առանց կրակոցի կարողա հետ բերի էն ամենը ինչ որ մենք արյունով ու զրկանքներով ձեռք բերեցինք: Նենց որ պետք չի ծայրահեղացնել;

Ֆիզուլի տեղափոխվելու համար պետք ա դիմել կառավարությանը, որ մինչև հիմա տենց էլ վերաբնակեցման քաղաքականություն չմշակեց, հակառակ դեպքում նման դատարկություն չէր լինի:

Բայց նույն Արցախում մեծացել ա մի սերունդ, որն իրեն չի պատկերացնում թուրքերից կախված ու իրանց անհնարա ասել դե ձեր ազատությունից ձեռ քաշեք ու գնացեք թուրքերի հետ քիրվայություն անելու:

Հայկական հողեր ասելով էսօր երևի իմաստ ունի համարել էն հողերը, որոնք վերահսկում է հայկական բանակը: