Camilla-ի խոսքերից
Իսկ պատմության մեջ երբ է եղել, որ "գեղեցիկ աչքերի համար", կամ էլ մեկ խնդրանքով ռազմական գործողություններ դադարեցնեն: Ձեր լոգիկայով, մինչև Բաքու պետք է գնային զորքերը՞
Երբ ասում եմ ` բանակցային ուժ ունենալու համար, նկատի ունեմ ոչ թե հողերը վերադարձնելը, այլ փոխանակելը: Եթե վերադարձնում ես այն հողերը, որոնք ընդունում ես, որ քեզ չեն պատկանում, կարող ես պահանջել, որ հակառակորդդ էլ նույնն անի:
Ոչ ոք հենց այնպես հող չի տալիս, ճիշտ ես, դրա համար ասում էի, եթե կարող են պահել, թող պահեն...
Ոչ ոք չի ասում, թե պետք է հողերը հենց այնպես վերադարձվեն, ցանկացած հողերի հանձնում պետք է լինի ինչ-որ բանի դիմաց:
Շատ լավ հարց տվեցիր, ուր էին 10 տարի՞ Եթե այդ հարցը լուծվեր 10 տարի առաջ, Հայաստանը իսկապես որ հաղթողի դիրքում կլիներ, և կթելադրեր իր պայմանները, հաղթողի հետ պետք է հաշվի նստեն; Իսկ հիմա անհասկանալի է, թե ինչ է կատարվում:
Օղակը քիչ-քիչ ձգվում է մեր վզի
Իսկ հիմա, ազգայնական ազերիների կատաղած հայտարարություններից, թե իրենք պատրաստ են ռազմական լուծմանը, վախենում ենք, որովհետև ոչ ոքի պետք չէ նոր պատերազմ, իրենց ևս պետք չէ...
Էջանիշներ