ԼՏՊի վերջին ելույթը ևս գալիս է հաստատելու, որ դրվածս հարցադրումը իրական է, ՍՍն շտապում է ինչ որ բանի հասնել...
ԼՏՊի առաջարկը իհարկե առանձնապես հույս չի ներշնչում, քանի որ նա կոչ չի անում Հայ ժողովրդին հավատով լցվել սեփական ուժերի նկատմամբ - ԼՏՊ կոչ է անում ընդհամենը վերդառնալ այն համակարգին ինչը ինքը ստեղծել էրՍերժ Սարգսյանն, արդ, կտրուկ կերպով խախտում է իրերի այս դրվածքը, եւ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, փորձում է սիրաբանել Արեւմուտքի հետ։ Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետեւ վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախեւառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաեւ այսօրվա իրականությունը։ Մեր աչքի առջեւ Վրաստանի որդեգրած արեւմտյան կողմնորոշումը այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջեւ, ինչից նա կարող էր խուսափել Ռուսաստանի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենալու պարագայում։ Արեւմուտքը, համերաշխության դատարկ ցույցերից ու հոխորտալից հակառուսական հայտարարություններից բացի, ոչնչով չկարողացավ օգնել իր հավատարիմ կրտսեր դաշնակցին։
Կողմնորոշման քաղաքականությունն այսօր մեզ համար ունի ոչ թե տեսական կամ վերացական նշանակություն, այլ չափազանց կոնկրետ եւ գործնական բովանդակություն։ Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան։
Այս սկզբունքները լավ ծառայություն մատուցեցին հայ ժողովրդին, որ ԽՍՀՄ հետմահու կոնվուլսիաները մեր գլխին քիչ գան ու սովետական զորքերը հայերին չոչնչացնեն, որպես ԽՍՀՄ քանդողների։ Բայց շարունակում եմ կասկածել, որ ԼՏՊն հայերի նկատմամբ հավատը վերականգնել է, նա կարծեմ ուղիղ տեքստով էլ ասել էր, որ թե մեծ տորություններն են ամեն ինչ որոշում, ոնց կուզեն կլուծեն իսկ մենք պիտի նայենք ու առավելագույնս առաջարկում է, որ մենք ինքներս կարող ենք մեր կյանքը կարգավորել միայն իրավիճակը հանդարտեցնելով ու բոլոր կողմերի հետ լավ մնալով։Անկախության ողջ շրջանում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հավասարաչափ հարաբերությունների հաստատման սկզբունքով։ Որդեգրելով հանդերձ ժողովրդավարության, ազատականության, շուկայական տնտեսության արեւմտյան արժեքները, Հայաստանը չի ենթարկվել Արեւմուտքի միակողմանի քաղաքական ազդեցությանը։ Մյուս կողմից, սերտ տնտեսական եւ ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանն այնուամենայնիվ չի դարձել վերջինիս քաղաքական արբանյակը։ Այսինքն, Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով։
Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է։
Նա կարծում է ՍՍին ոչ օգնել, ոչ խանգարելը կհանգեցնի նրան, որ ՍՍն կընկնի մեկ կամ մյուս ծայրահեղության մեջ։
Բայց ախր ասում եմ չէ, վերջում երբ ՍՍի մոտ «չստացվի» Ղարաբաղի վաճառքը անցկացնել, լինի դա ԱՄՆին թե Ռուսներին, հայ ժողովուրդը ԼՏՊի վրա չի հույսը դնելու, քանի որ նա առաջարկում է ԱՄՆին ու Ռուսաստանին հավասար ծախել - երկու կողմից էլ խաղաղարար ուժեր մտցնել տարածք - «բալանսիրովկա», չե մի չէ կարդան, պագրիշկա, խոդովիկ, սայլարկա։
Հայ ժողովուրդը ավելի քան համոզված եմ, գնալու է նրա հետևից, ով որոշի դիմակայել երկուսին էլ ու ոչ մեկին չթողնել գա դառնա մեր տարածքների միլիցա։
Մենք ավելի քան ուրիշները ունակ ենք ապահովվելու Արցախի տարածքներում խաղաղություն ու հայ-թուրք-քուրդ-եզդի-ասօրի-տալիշ ևլն, ազգերի համատեղ գոյատևում ու զարգացում։
Նման իրադրության մեջ միայն Իրանին է շահավետ, որ տարածաշրջանում ոչ մի տեսակ զորք, ոչ ռուսական ոչ ՆԱՏՕական չգա խաղաղարար խաղա, ավելի, Իրանը զգուշացրել է, եթե տարածաշրջանի ինչ որ երկիր թույլ տա իր տարածքները օգտագործել երրորդ երկրի կողմից, նա պիտի հաշվի նստի Իրանի կողմից հնարավոր պատժամիջոցների հետ։
Այս իրադրությունում պատրաստակամությունը ոչ մեկին չթողնել, Իրանի կողմից աջակցության կարժանանա։
Էջանիշներ