User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 237 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր մեջ ասած Արմեն Այվազյանը աչքիցս վաղուց ընկածներից է
    Վաղը կտեղադրեմ իսկապես նորմալ վերլուծաբանի հոդվածը, խոսքս Արման Նավասարդյանի մասին է
    Ճիշտն ասած Նոմենկլատուրշիկ Արման Նավասարդյանը, որ գերադասում է ներկայանալ Հայաստանի Քաղաքագետների միության վարչության անդամ և ոչ թե զուտ որպես քաղաքագետ, աչքումս երբեք բարձր չի էլ եղել, այնպես որ աչքումս չի ընգնի, հանգիստ բեր հոդվածը կարդանք, չնայած կասկածում եմ, որ քաղաքական վերլուծություն քիչ էլ լինելու, այլ զուտ բանասիրական ելևեջներով լի նախադասություններ են լինելու Ջեկ Լոնդոնից ցիտատներով կամ Հեմինգուեյից։ Հուսանք մի երկու քաղաքական ակտուալ վերլուծություն գոնէ կլինի

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Անկեղծ ասած վերլուծությունը բերելու եմ ոչ թե քո, այլ քո գրառումների պոտենցիալ թակարդը ընկնողներին ճշմարտացի ու տրամաբանված խոսք ցույց տալու համար, որովհետև այն, որ դու քոնն ես շարունակելու պնդել (չտրամաբանված կամ գոնե տրամաբանությունը ցույց չտալով) արդեն իսկ պարզ է

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Անկեղծ ասած վերլուծությունը բերելու եմ ոչ թե քո, այլ քո գրառումների պոտենցիալ թակարդը ընկնողներին ճշմարտացի ու տրամաբանված խոսք ցույց տալու համար, որովհետև այն, որ դու քոնն ես շարունակելու պնդել (չտրամաբանված կամ գոնե տրամաբանությունը ցույց չտալով) արդեն իսկ պարզ է
    Սպասըմ եմ, բեր...

    Նաև լավ կանես կբերես կենսագրությունը Նավասարդյանի...

    Իմ ցիտված քաղաքական վերլուծաբանները անմիջական առընչություն են ունեցել ԼՏՊի արտաքին քաղաքականության հետ ու մասնավորապես ԼՂՀի հարցում
    Մանվել Սարգսյան – ԼՂՀ առաջին ներկայացուցիչը ՀՀում
    Արմեն Այվազյան – ՀՀ նախագահի ԼՏՊի օրոք խորհրդական
    Վարդան Օսկանյան – ԱԳՆ նախարարության ԼՏՊի ու ՌՔի կադր, կարծում եմ մանրամասնել նրա տեղեկացվածության մասին իմաստ չունի...

  4. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Ծախվածության ու չծախվածության տարբերությունը բոլորս գիտենք: Այվազյանի մասին կարծիքս արդեն ունեմ: Օսկանյանի մասին բոլորս գիտենք: ՄՆում է երրորդի հարցը, որից այնքան էլ չգիտեմ... թեև կռահում եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծախվածության ու չծախվածության տարբերությունը բոլորս գիտենք: Այվազյանի մասին կարծիքս արդեն ունեմ: Օսկանյանի մասին բոլորս գիտենք: ՄՆում է երրորդի հարցը, որից այնքան էլ չգիտեմ... թեև կռահում եմ
    Ոչ թե Ծախվածության այլ տեղյակ լինելու մասին է խոսքը։

    Այսօրվա ՍՍ–ԼՏՊ–ՌՔ խաղերի մասին այդ մարդիկ համոզված եմ տեղյակ են ուղղակի անուղղակի խոսքով են դա փորձում հասցնել մարդկանց...

    Հոմ Օսկանյանը չի վերկանալու Շեվարնադձեի նման ասի, հրաժարական եմ տալիս քանի որ պատրաստվում է հեղաշրջում։ Նույնիսկ այդ ախմաը ուղիղ տեքստով չի համարձակվել այն ժամանակ ասի, որ գորբաչովը ԳԿՉՊ է սարքելու, որ փլվող ԽՍՀՄ ուժային չանափարհով պահի։ Բայց ով հասկացել է նա կհասկանա իսկ մնացածը կհասկանան, երբ ամեն ինչ արդեն իրականություն դարձած կլինի ու ՍՍն հրաժարական կտա ազատագրված տարածքները հանձնելու փոձրը չհաջողելու ու Եղեռնի ուրացմանը թուրքերուն օգնելու համար, իսկ ընդիմադիր դաշտում ԼՏՊից բացի ոչ մեկ չլինելու պատճառով կմա հայ ժողովուրդը հերթական Ղարաբաղցի ռիսկով տղայի հույսին, ինչպես ենթադրել էի դեռ մի տարի առաջ, Սամվել Բաբայանին երևի այս վատագույն դեպքի համար էլ «վերադարձրել» են քաղաքական դաշտ, էլի իրենց տղեն ա ու իշխանությունը վերջ ի վերջո կմնա իրանց մայլում...

  6. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած Նոմենկլատուրշիկ Արման Նավասարդյանը, որ գերադասում է ներկայանալ Հայաստանի Քաղաքագետների միության վարչության անդամ և ոչ թե զուտ որպես քաղաքագետ, աչքումս երբեք բարձր չի էլ եղել, այնպես որ աչքումս չի ընգնի, հանգիստ բեր հոդվածը կարդանք, չնայած կասկածում եմ, որ քաղաքական վերլուծություն քիչ էլ լինելու, այլ զուտ բանասիրական ելևեջներով լի նախադասություններ են լինելու Ջեկ Լոնդոնից ցիտատներով կամ Հեմինգուեյից։ Հուսանք մի երկու քաղաքական ակտուալ վերլուծություն գոնէ կլինի
    Ոտեր, դու այս հոդվածը համարում ես քաղաքական ակտուալ վերլուծությո՞ւն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #7
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Եթե ժողովուրդը լռում է, ուրեմն ժողովուրդը համաձայն է, այնպես որ, Արմեն Այվազյանը ճիշտ կանի, եթե ողջ ժողովրդին հիմարի տեղ չդնի ու գրիչը ձեռքին` թղթին նայելով չորոշի, թե ով է ճիշտ անում, ով` սխալ, և որ ամենակարևորն է, թե ժողովուրդն ինչ պետք է անի, որը չի անում:
    Kuk

    Սեֆիլյանը ու իրա շրջապատը ժողովուրդ չե՞ն
    http://armtoday.info/default.asp?Lan...PagePosition=1

    Ու դուք ուզում եք այդպիսի տրամաբանությամբ հաղթանակի հասնե՞լ երբ չեք հարգում նույնիսկ ձեր շարժման մասնակիցների քաղաքական հայացքները:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  8. #8
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մանվել Սարգսյան – ԼՂՀ առաջին ներկայացուցիչը ՀՀում
    Արմեն Այվազյան – ՀՀ նախագահի ԼՏՊի օրոք խորհրդական
    Վարդան Օսկանյան – ԱԳՆ նախարարության ԼՏՊի ու ՌՔի կադր, կարծում եմ մանրամասնել նրա տեղեկացվածության մասին իմաստ չունի...
    Ավլեցնանենք այս ցուցակին նաև Հովհաննես Հովհանիսյանին

    http://www.panorama.am/am/politics/2...6/ovhannisyan/
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  9. #9
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Ինձ համար, ճիշտն ասած, Արմեն Այվազյանի "ազգայնական" հայտնի դրույթները անհասկանալի են` ՀՀ-ի այսօրվա պոտենցիալից ելնելով` ոչ իրատեսական, դրա համար այնքան էլ լուրջ չէմ ընդունում նրան;
    Վերջին խմբագրող՝ Koms: 06.10.2008, 10:54:
    Life is too short...

  10. #10
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    ՚Եթե իշխանությունը սխալվում է, իսկ ընդդիմությունը ողջունում է նրա արած սխալները, ո՞վ պետք է առաջնորդի ժողովրդինՙ,- ՚Ա1+ՙ-ի հարցին,
    Ուշադրություն դարձրեք որ առաջինը Ա1+-ի թղթակիցն է հարցը այնպես ձևակերպել որից երևում է որ նույնիսկ սովորական ժուռնալիստները տեսնում են թե ինչը ինչոց է
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  11. #11
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Ինձ համար, ճիշտն ասած, Արմեն Այվազյանի "ազգայնական" հայտնի դրույթները անհասկանալի են` ՀՀ-ի այսօրվա պոտենցիալից ելնելով` ոչ իրատեսական, դրա համար այնքան էլ լուրջ չէմ ընդունում նրան;
    Ինչի՞ իրատեսական չեն:
    Միանգամից ասեք որ մեր ապրելը իրատեսական չի գնանք մեռնենք պրծնենք:
    17 տարի ապրում ենք այդ ոչ իրատեսական Իրականության մեջ ու մարդիկ էլի չեն ուզում հավատալ որ դա հնարավոր է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  12. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    ԵՐԿՈՒ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՀԱՅՏՈՎ

    Երբ նախագահական ընտրապայքարի օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց իր ծրագիրը, ես այն կարծիքը հայտնեցի, որ նոր նախագահը, ով էլ որ ընտրվի, ընդօրինակելու է այդ ծրագրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումները: Այդպես էլ եղավ: Սերժ Սարգսյանը փորձում է գտնել այդ կնճռոտ հարցերի լուծումը:

    Լեռնային Ղարաբաղի հակամարտություն

    Ռուս-վրացական հնգօրյա պատերազմը ԱՊՀ երկրների սառեցված հակամարտությունների մեջ ղարաբաղյանը մղեց առաջին պլան: Մեր քաղաքական «ցեխը» նկատելի հուզում ապրեց, ավելի ռոմանտիկների մոտ բարձրացավ ադրենալինը, հնչեցին ձայներ Հարավային Օսեթիայի, Աբխազիայի, Կոսովոյի, անգամ Հյուսիսային Կիպրոսի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու օգտին, ինչը, բնականաբար, ուներ մի բարի նպատակ` հասնել Ղարաբաղի միջազգային ճանաչմանը: Ավելի տաքարյունները սկսեցին սպառնալ, որ դա կանի Հայաստանը: Ռուսաստանը անմիջապես սառեցրեց կրքերը` հայտարարելով, որ Օսեթիան եւ Աբխազիան Ղարաբաղ չեն: Այսինքն` կրկին անգամ փաստվեց, որ Մոսկվան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նույնը արդեն քանիերորդ անգամ կրկնվեց Վաշինգտոնի, Իրանի եւ Եվրոպայի կողմից: Սակայն այս հավաստիացումները այնքան էլ չհամոզեցին ադրբեջանական ղեկավարությանը, որը լրջորեն անհանգստացած էր ռուսական գործողություններով Վրաստանում: Բաքուն քաջ գիտակցում է, որ մոսկովյան բարեկամությունն իր հետ պայմանավորված է նավթի պաշարների ու ածխաջրերի տեղափոխման ուղիների նկատմամբ նրա հետաքրքրություններով: Իլհամ Ալիեւը, լինելով ռուսական դպրոցն անցած քաղաքագետ, լավ է հասկանում, որ Կրեմլը մատների արանքով է նայում իր «ճոճանակային» դիվանագիտությանը Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ այնքան ժամանակ, քանի դեռ Ապշերոնում կա նավթ, եւ քանի դեռ Բաքուն կտրուկ շարժում չի արել ՆԱՏՕ-ի ուղղությամբ: Ռուսները Ղարաբաղում հեշտությամբ կարող են կրկնել Օսեթիայի սցենարը: Սիրո մեդալեոնի մյուս երեսը ատելությունն է: Մոսկվան քթի տակ է, Վաշինգտոնը` օվկիանոսից այն կողմ: Այս պարագան, ինչպես նաեւ Վրաստանով անցնող ադրբեջանական կոմունիկացիաների համար ստեղծված լուրջ վտանգը, նկատելիորեն սթափեցրին Բաքվին, եւ նա այսօր հրաժարվում է հարցը ռազմական ճանապարհով լուծելու պլաններից: Իսկ որ նման պլաններ եղել են, վկայում են Ռուսական Գլխավոր շտաբին մոտ կանգնած աղբյուրները, ըստ որոնց` թուրքական ռազմական հետախուզությունը, ճիշտ հաշվարկած լինելով Սահակաշվիլիի պարտությունը, Ալիեւին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ պլանավորած ռազմական գործողություններից: Չկա չարիք առանց բարիքի: Օգոստոսյան դեպքերի միակ շոշափելի օգուտը, իմ կարծիքով, այն է, որ մենք խուսափեցինք հնարավոր ռազմական բախումից: Մյուս օգուտը (միգուցե վնա՞սը) այն է, որ հիմնախնդրի կարգավորումը կարծես թե շարժվեց մեռյալ կետից: Սակայն այն, ինչ կատարվում է Ղարաբաղի շուրջ, հիշեցնում է իսպանական դղյակի գաղտնիքները: Բանակցության գաղտնիությունը սուրբ գործ է, որից էլ կախված է նրա հաջողությունը: Սակայն կան համազգային նշանակություն ունեցող պրոբլեմներ, երբ իշխանությունները պարտավոր են ընդհանուր գծերով տեղյակ պահել ժողովրդին կատարվածի եւ կատարվելիքի մասին, իսկ անհրաժեշտության դեպքում անցկացնել հանրաքվե: Բայց երբ բանակցային կողմերից մեկը կանխամտածված կամ քաղաքական միավորներ շահելու միտումով բաց է թողնում մի երկու ֆրազ, այն փոթորկում է ողջ հասարակությունը: Խոսքը վերաբերում է Աբդուլլահ Գյուլի Երեւան կատարած այցելությունից հետո արած հայտարարության այն մասին, թե հայկական կողմը վերադարձնում է Ղարաբաղի գրավյալ տարածքները: Ուրեմն դեպքերը զարգանում են հետեւյալ կերպ: Նա հանդես է գալիս այդ հայտարարությամբ, Ադրբեջանի, Թուրքիայի եւ մյուս երկրների ԶԼՄ-ները լայնորեն թմբկահարում են ասվածը, մեր իշխանությունները լռում են հերոս պարտիզանի նման, Հայաստանն ու Ղարաբաղ սիրող քաղաքացիները հուզվում, հասնում են ինֆարկտի դուռը: Եւ շատ իզուր: Սերժ Սարգսյանը մինչեւ նախագահ դառնալն էր հայտարարել այդ տարածքները վերադարձնելու հավանականության մասին: Իսկ մենք ի՞նչ ենք ունենալու տարածքներից դուրս գալու դեպքում: Ավելի վուլգար հարց. ո՞րն է Ղարաբաղի գինը: Հնարավորություն միանալու նավթատարների՞ն եւ կառուցվելիք երկաթգծերի՞ն: Ակտիվ մասնակցություն տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների՞ն: Հայտնի չէ: Հավասարում անհայտով: Խնդիրը այն է, որ տարածքների ազատագրումը վտանգավոր է ոչ միայն Ղարաբաղի համար, որը այդ դեպքում կարող է պարզապես հայաթափվել: Նայեք, խնդրեմ, քարտեզին, Հայաստանի հարավային սահմանին եւ պատկերացրեք Գորիս-Ղափան-Մեղրի առանցքի «մերկությունը» ու խոցելիությունը նման պայմանագրի ստորագրումից հետո: Եթե սրան ավելացնելու լինենք վերջերս Մեդվեդեւի եւ Ալիեւի բանակցությունները Լաչինի միջանցքի անհասկանալի ստատուսի վերաբերյալ, ինչը մինչ այդ կարծես թե քննարկման առարկա չէր, ապա պատկերը դառնում է մռայլ եւ մտահոգիչ: Եթե իրերն անվանելու լինենք իրենց անունով, մենք վտանգում ենք Զանգեզուրը, եթե ոչ այսօր, ապա վաղը: Կորցրինք Զանգեզուրը` կդառնանք Կովկասի Սվազալենդ, որը Աֆրիկայի խորքերում Մորփեոսի գիրկն ընկած, ոչ մեկին չհետաքրքրող մինի պետություն է:

    Ժամանակին ԼՂՀ-ն բանակցային կողմ էր, հետո դուրս մնաց այդ գործընթացից հայկական «հեռատես եւ խելոք» դիվանագիտության շնորհիվ, իսկ Հայաստանին կպավ ագրեսորի պիտակը: Հիշեցնեմ, որ 1994 թվականին ԵԱՀԿ-ի բուդապեշտյան գագաթնաժողովում իսկական դիվանագիտական դուել տեղի ունեցավ հայկական եւ թուրքական պատվիրակությունների միջեւ: Թուրքիան համառորեն ձգտում էր այնպիսի բանաձեւի ընդունում, համաձայն որի` հայկական զորքերը դուրս պետք է դուրս բերվեին գրավյալ տարածքներից եւ այնտեղ մտցվեին միջազգային խաղաղապահ ուժեր, որի 1/4-ը կազմելու էր թուրքական կոնտինգենտը: Լեւոն Տեր-Պետրոսյանը փայլուն հաղթանակ տարավ, նաեւ շնորհիվ այն հանգամանքի, որ ԼՂՀ բանակցությունների ինքնուրույն կողմ էր: Այս բոլորը պատմում եմ որպես գագաթնաժողովի մասնակից: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանից եւ Մինսկի խմբի համանախագահներից պահանջում են, որպեսզի նրանք վերականգնեն բուդապեշտյան գագաթնաժողովի կարգավիճակը, որի համաձայն` ԼՂՀ-ն կրկին ներգրավվի բանակցային գործընթացներին: Պաշտոնական Երեւանը կրկին համեստորեն լռում է:

    Անցնենք առաջ: Օրերս նախագահը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշեց, որ խորհուրդ է տվել Ալիեւին լուրջ ներդրումներ անել Լեռնային Ղարաբաղում: Սերժ Սարգսյանը հավանաբար ինքն էլ չէր սպասում, թե ինչ ռեակցիա կարող էր ունենալ արտահայտած միտքը: Բաքվում եղան առաջարկներ Ղարաբաղում ստեղծել ազատ տնտեսական գոտի, վերականգնել գրավված տարածքները, այն, ինչ չարվեց մեր կողմից 10 տարվա ընթացքում: Ադրբեջանցիների դիրքորոշման լեյտմոտիվը հետեւյալն է. «Ղարաբաղը մերն է, թող զարգանա»: Սա ադրբեջանցիների մասին, որոնք, մեղմ ասած, այսօր մեր բարեկամները չեն: Իսկ երբ ԱՄՆ-ի համաշխարհային անվտանգության ինստիտուտի ռուսական եւ ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինն է կոչ անում «խաղաղ բանակցությունները քաղաքական հարթությունից տեղափոխել սոցիալ-տնտեսական հարթություն»` գտնելով, որ այդպիսով «Ադրբեջանը շանս կունենա շահել տեղական բնակչության համակրանքը», սա արդեն մտածելու առիթ է տալիս: Ո՞վ ումի՞ց է փոխ առնում այս մտքերը: Իսկ Հայաստանում նախագահի ապոլեգետները մրցություն են հայտարարում` նրա մտքերին գեղարվեստական ձեւավորում տալու համար: Սա Սերժ Սարգսյանին մատուցված արջի հերթական ծառայությունն է: Ասվում է, որ նրա խոսքերը կտրել են կոնտեքստից եւ սխալ հասկացել (սա արդեն պլագիատ է օսկանյանական դիվանագիտական գանձարանից): Անգամ հայտարարվում է, որ նախագահի հայտարարությունը սարկազմ էր: Այսպես, ո՛չ ավել, ո՛չ պակաս: Վաղուց ժամանակն է, որ հայ քաղաքական էլիտան հասկանա. պետական բարձր մակարդակով ասված յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր միտք գրվում է այնպիսի լեզվով եւ ոճով, որպեսզի հնարավոր չլինի աղավաղել, կրճատել կամ ինչ-որ մաս հանել կոնտեքստից: Իսկ գալով սարկազմին` կներեք, դա արդեն այլ ժանր է եւ աղերս չունի պետության լիդերի խոսքի հետ: Պարզապես խոստովանենք, որ եթե ինչ-որ հեռահար քաղաքական նպատակներ չկան` կապված ղարաբաղյան ներդրումների պատմության հետ, ապա այս միտքը արծարծելը դիվանագիտական կիքս էր: Մի խոսքով, Ղարաբաղի հիմնահարցը այսօր հավասարում է անհայտներով: Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, ցույց կտա ժամանակը: Բայց պետք չէ օժտված լինել վերլուծական ունակություններով` հասկանալու համար, որ բացառելով պատերազմը` Հայաստանը եւ Ադրբեջանը իրագործում են «խաղաղություն հողի դիմաց» ծրագիրը, առանց լուծելու Ղարաբաղի ստատուսը: Հայկական կողմը կամովի՞ է գնում է այս քայլին, թե՞ ստիպողաբար: Եւ ինչպե՞ս չհիշես այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի 11 տարի առաջ գրած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որը դիվանագիտական փայլուն փաստաթուղթ է: «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»,- հոդվածում նշում է առաջին նախագահը:

    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Kuk

    Սեֆիլյանը ու իրա շրջապատը ժողովուրդ չե՞ն
    http://armtoday.info/default.asp?Lan...PagePosition=1

    Ու դուք ուզում եք այդպիսի տրամաբանությամբ հաղթանակի հասնե՞լ երբ չեք հարգում նույնիսկ ձեր շարժման մասնակիցների քաղաքական հայացքները:
    Մարդուկ, տվածդ հղումը չի աշխատում ինձ մոտ, չի բացում, եթե դժվար չի այդ նյութը տեղադրի, կքննարկենք, բայց մինչ այդ ասեմ, որ ամենևին էլ պարտադիր չի, որ շարժման մեջ գտնվող յուրաքանչյուր մասնակցի կարծիք համապատասխանի մյուսների կարծիքներին: Սա բազմիցս է նշվել թե՛ այս ֆորումում, թե՛ հեռուստատեսությամբ ու տպագիր մամուլում շարժման մեջ տարբեր դիրքեր զբաղեցնող ամձանց կողմից, և որպեսզի այս հարցում կասկած չառաջանա քեզ մոտ, բավական է միայն նայել, թե քանի կուսակցություն է ներգրավվել շարժման մեջ, և մի հարցի մասին տարբեր կուսակցություններ ինչպիսի դիրքորոշում են ցուցաբերել: Կներես, բայց շարժման ողջ տրամաբանությանը ծանոթացնելու ո՛չ ժամանակ ունեմ, ո՛չ հավես, միայն ասեմ, որ շարժումը համաժողովրդական է, և նրանում կարող են ներգրավված լինել միևնույն հարցի շուրջ տարբեր հայացքներ, տարբեր սկզբունքներ ունեցող քաղաքական ուժեր, առավել ևս` շարժման շարքային մասնակիցներ: շրժմանը միացած ուժերին միավորում է ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ո՛չ ռուս-վրացական պատերազմը, ևոչ էլ այլնման մասնավոր խնդիր, շարժման մասնակիցները միավորվել են և կոչված են պայքարելու Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարություն հաստատելու` պետությունն իր իրական տիրոջը` ժողովրդին վերադարձնելու, բռնապետությունից ազատելու ու իրական անկախ պետության վերածելու համար: սա ինքս ընդհանրացրի, ավելի մանրամասն կարող ես կարդալ տպագիր մամուլում կամ շարժմանը վերաբերող կայքերում:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  14. #14
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավլեցնանենք այս ցուցակին նաև Հովհաննես Հովհանիսյանին

    http://www.panorama.am/am/politics/2...6/ovhannisyan/
    Մեջբերում Koms-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար, ճիշտն ասած, Արմեն Այվազյանի "ազգայնական" հայտնի դրույթները անհասկանալի են` ՀՀ-ի այսօրվա պոտենցիալից ելնելով` ոչ իրատեսական, դրա համար այնքան էլ լուրջ չէմ ընդունում նրան;
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ իրատեսական չեն:
    Միանգամից ասեք որ մեր ապրելը իրատեսական չի գնանք մեռնենք պրծնենք:
    17 տարի ապրում ենք այդ ոչ իրատեսական Իրականության մեջ ու մարդիկ էլի չեն ուզում հավատալ որ դա հնարավոր է:
    Մարդուկ, Կոմս, թեման տեղից էլ մի բան չի, առանց էդ էլ գրառումները հիմնականում թեմայի իմաստից շեղվում են, եթե իհարկե, իմաստ, որպես այդպիսին կա այս թեմայում: Եկեք քաղաքական վերլուծաբանների, լրագրողների, հոդվածագրերի կենսագրություններն ու «ազգայնական» հայտնի դրույթներն այստեղ չքննարկենք, եթե ցանկությունը մեծ է, գտեք համապատասխան թեմա, կամ, չլինելու դեպքում բացեք, քննարկենք:
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուշադրություն դարձրեք որ առաջինը Ա1+-ի թղթակիցն է հարցը այնպես ձևակերպել որից երևում է որ նույնիսկ սովորական ժուռնալիստները տեսնում են թե ինչը ինչոց է
    Մարդուկ, մինչ այս հարցին անդրադառնալը, խնդրում եմ`մեկնաբանի, թե ինչ է նշանակում «սովորական ժուռնալիստ»:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Սայթ, որտեղ հնարավոր է առևուր անել?
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2010, 19:23
  3. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •