Voter, սեփական վերլուծություններդ այնպիսի համոզված տոնով ես ներկայացնում, կարծես մինիմում այդ մարդանց աշխատասենյակում առավոտից իրիկուն նստած ես Էլ չասած, որ իմ խիստ համեստ, բայց օբյեկտիվ կարծիքով վերլուծություններդ խիստ կաղ են:

Քանի որ շատ-շատ ես գրում, բոլոր մտքերիդ չեմ արձագանքի, առավել ևս որ դրանք անընդհատ կրկնվում են ու իրենց մեջ ոչ մի նորություն չեն պարունակում:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Հուսամ այսօրվա Ա1+ հարցազրույցում ԼՏՊի կոչերը մասնակցել ՏԻՄ ընտրություններին միայն կենտրոնով չեն վերջանա ու կսկսվի իշխանական բուրգի սասանումը, քանի որ ժողովուրդը կկարողանա ցույց տալ, որ ամենափոքր մկան ծակում էլ ժողովուրդն է, որոշում նիստ ու կացը և ոչ թե մի քանի հաբռգիստ, որ փողով բոլորին առած ունեն...
ՏԻՄ ընտրությունների թեման սրբազան թեմա է քո համար: Այս հարցը ամեն տեղ անպայման խցկում ես: Ես շատ ուրախ կլինեի, որ մինչ այդ վերադառնաս ՏԻՄ ընտրությունների թեմա ու փորձես ինքդ պատասխան գտնել, արդյոք հնարավոր է այդ ընտրություններով ինչ որ մի բանի հասնել, եթե համակարգն այս խայտառակ վիճակում է գտնվում: Վերջին ընտրությունները քեզ վառ օրինակ՝ ավազակային կարգերի օրինակ:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Հոգեբանական ապրումները, որ իշխանությունը ունենում է, հենց այդ ԱՖՏԱՐԻՏԵՏԻ - վարկանիշի կորստի վախից է։ Բայց նույնիսկ ԱՖՏԱՐԻՏԵՏԸ կորցրած հաբռգապետին ի վիճակի չէ այսօրվա ընդիմությունը փոխարինել, նրա վարկանիշը իջեցնելով ընդիմությունը ընդհամենը նպաստում է մյուս հաբռգիստին, որ հեշտությամբ գցի ու գա նստի նրա տեղը։
Եթե թեկուզ մակերեսորեն հետևեիր (օբյեկտիվորեն) հենց թեկուզ միայն հանրահավաքային ելույթներին, ապա այսպիսի բան չպիտի գրեիր: Գցելով մի հաբռգիստի վարկանիշը, ընդդիմությունը չի մոռանում զբաղվել նաև երկրորդի վարկանիշով ու սա ի դեպ, բավական դանդաղացնում է պայքարը, բայց անհրաժեշտ քայլ է: Բայց իրականում այնպես է արվում, որ հերթով բոլոր հաբռգիստները հեղինակազրկվեն, այդ թվում՝ ՍՍ, ՌՔ, ՀԱ և այլն:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Ցանկացած վճռական գործողություններից, վիրահատական օպերացիայից առաջ անկասկած արվում է հանրահավաք, բայց դա զուտ անելիքների կոորդինացիա նպատակ ունի ու ԿԱՐևՈՐ մաս է կազմում ցանկացած կոնսիլիումի պարզել ով ինչ է արել մինչև հիմա։ Այ որ սկսվի ամեն հանրահավաքում ներկայացվել, ինչպես 90ականներին էր, որտեղ ինչ հաջողություներ են եղել, կամ ով ինչ է արել, քանի հոգու իրավունքներ է պաշտպանել, որ գյուղում որ գողի ձեռքն է բռնել կամ բացահայտել, ժողովուրդը ամեն անգամ ավելի ու ավելի կհավատա, որ ինչ որ բան է տեղի ունենանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ և ոչ թե միայն անունն է իս ետևում նույն մարդիկ են թաքնված...
Չէ, 90-ականներից չի պետք, պետք է սկսել ՄԹԱ-ից: Ինչու՞ մեզ այդպիսի խիստ սահմանափակման մեջ դնենք: Էսօր կա ռեալ իրավիճակ ու անհրաժեշտ է գտնել այդ իրավիճակից ելքը, ոչ թե գնալ ու սկսել պրպտել որ օրը ով ճաշի մեջ ինչքան աղ ա լցրել: Թեկուզ և այս քաղաքական ուժի մեջ շատերը նաև նախկին իշխանության մաս են եղել, բայց այսօր գործ ունենք լրիվ նոր քաղաքական իրավիճակի, լրիվ նոր քաղաքական ուժի հետ և քո ասածը այս համատեքստում անհեթեթություն է: Մենք հիմա այդքան ժամանակ չունենք: Թեև... գիտես, ենթադրենք հենց վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացնում էր, թե այդ նույն Ադրբեջանի հետ բանակցությունների հաշվով ինչ առաջարկի դեպքում ինքը ինչպես էր արձագանքում ու գործում ու զուգահեռներ էր անցկացնում Սերժի արածի հետ: Այնպես որ կարող ենք համարել որ քո ասածը բավարարվել է:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Փոխել ՍՍին չի ստացվի, քանի որ ԼՏՊն նույնը ինչ ՍՍն անում է թուրքիայի հետ հարաբերություններում, կշարունակի անել, կստացվի ՌՔից բացի այլընտրանք էլի չկա չկա։
Ես այս միտքը կարող եմ որակել կամ որպես ինքնախաբեություն կամ էլ որպես դիմացինի ականջին լապշա կախելու փորձ: Ես չեմ ծավալվելու. լսիր այդ երկու մարդկանց ասածները, հասկանալու համար նրանց քաղաքականությունների սար ու ձոր տարբերությունը նաև այս հարցում:

Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Ընդիմադիր դաշտը ԼՏՊով է լցված, ով աջակցում է ու ավելին ինքն ժամանակին դա արդեն արել է ու իր գլխին կժերն ջարդել են։
Ձևակերպումդ փոքրիկ սխալ է պարունակում: Լցված է ոչ թե ԼՏՊ-ով, այլ ՀԱԿ-ով ու ՀԱԿ աջակից ուժերով: Լցված է ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլ ողջ հայաստանյան քաղաքական դաշտը:

Հայաստանում այսօր իրականացվում է քաղաքականություն՝ ի դեմս ՀԱԿ-ի
և իրականացվում է ավազակային գործողույթուններ՝ ի դես իշխանության: