Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Հաջորդ ՏԻՄ ընտրություններում կերևա այդ լարվածությունը ում կողմից է ստեղծվում։

Ցավոք սրտի առայժմ միտինգ անող ընդդիմությունը այդ լարվածության ստողծման մեջ քիչ դեր է խաղում ու իշխանության շարքերում միայն չնչին գյաջի ճաքերի է հանգեցնում։
Այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի խոսքին իշխանական բուռն արձագանքը, իշխանության գործողությունները՝ անօրինական գործողությունները, յուրաքանչյուր հանրահավաքից առաջ տեռորը՝ հանրահավաքի մասնակիցների քանակը պակասեցնելու միտումով, ներքին զորքերի կենտրոնացումը Երևան քաղաքում հանրահավաքի օրերին, բռնությունները, հասարակության ընդդիմադիր հատվածին հանգստացնելու համար ստիպված գործողությունները, ընդդիմությանը եթեր չտրամադրելը, այդ գործընթացում Ա1+ չվերաբացելու համար հապճեպ օրենքի ընդունումը, այն գործողությունները, որոնք պիտի դանդաղ ու հանգիստ անեին արագացված ու մեծ թափով անելը, միջազգային կառույցների ուշադրությունը շարժման վրա և այլն, և այլն, և այլն: