Ինչա նշանակում հողերը գրավել ենք բանակցային ուժ ունենալու համար? Հաղթողը միշտ էլ բանակցային ուժ ունի այն էլ էն դեպքում երբ որ մեզ խնդրեցին, որ դադարեցնենք ռազմական գործողությունները: Պատմության մեջ երբ ա նման դեպք եղել, որ հող են գրավում ետ տալու համար? Կարող ա հետո ինչ-ինչ պայմաններով ստիպված ետ տան, բայց գրավելուց ոչ ոք չի մտածում ետ տալու համար: Էդ գրաված շրջանները կոչվում են անվտանգության գոտի: Կարծում ես ինչի համար է կոչվում այդպես? Եթե հնարավոր է հող չտալ ինչի համար տալ? Կամ եթե հող ենք տալիս, ապա ինչ ենք ստանալու դրա փոխարեն կարող եք ասել?
Հիմա անցնենք դիվանագետներին... Այսօր սեղանի վրա են մադրիդյան սկզբունքները, որոնց շուրջն էլ ծավալվում են բանակցությունները: Տեղյակ եք ինչ սկզբունքներ են? Դատելով դիվանագետների կցկտուր խոսքերից և ինտերնետում տեղադրված որոշակի նյութերից դրանք մեր համար ոչ մի լավ բան չեն խոստանում: Նույն հողերն ենք հետ տալիս + ինչ-որ խաղաղապահներ + մշուշոտ հանրաքվե և այլն... Համարյա նույն պայմանները դրած էին սեղանին 98 թվին, հիմա բնական հարցա առաջանում, բա էս 10 տարին ինչով էինք զբաղված? Դա առանձին քննարկելու թեմա է: Էդ հողերը հետ տվեցինք, ավելի ճիշտ նվիրեցինք, բա հետո? Ստրատեգիական դիրքերը նվիրեցինք թշնամուն, հետո ովա երաշխավորում որ մյուս օրը չի հարձակվի?Մենակ չասեք խաղաղապահները կամ Եվրախորհուրդը.. Վրաստանի դեպքերը ցույց տվեցին որ էդ սաղ սուտ բան են, եղունգ ունես գլուխդ քորի: Ադրբեջանցիք կարծում ես մենակ էդ շրջաններն են համարում իրենցը? Արի ու տես որ ի խորոց սրտի հավատում են, որ ոնց որ իրանք են ասում իրեվանը ադրբեջանական քաղաք ա, ու մեզ են տվել որ յոլա գնանք...
Այսինքն հետո էլ որ ուզեցին մնացածը ու կապույտ երիզով սկուտեղի վրա ինչ ենք անելու, էլի պետք ա նվիրենք? Նվիրել ենք է որ էսորվա օրով Հայաստանի 10%-նա մնացել մեզ:
Էջանիշներ