Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ԼՏՊն, որ Ղարաբաղի հետ էր գնում ու ասենք ստավի դառնա նախագահ ու գնա բանակցությունների Ղարաբաղի հետ ինչ նպատակող է գնալու՞ Հրաժարվելու է իր սկզբունքներից, որի համար իրեն հանեցին ու հանձնել ազատագրված տարածքները Ղարաբաղի կարգավիճակի ու միջազգային խոստումների փոխարեն՞

Կրկնեմ քիչ առաջ հարցս, կասի՞ ԼՏՊն, որ նա Արցախ պետության ներառյալ ազատագրված տարածքները, ստեղծման ջատագովն է։ ԼՏՊ պատրաստվում է պայքարել, որ անկախ Արցախ պետությունը կայանա, իսկ ով ցանկանա այնտեղ ապրի, անկախ ազգությունից ու դավանանքից՞՞՞։

ՍՍի ու նախկինի ՌՔի ուզածը գեղցիություն է, ապե իրանց գեղը հանգիստ թողեք ապրի իրա հավեսին ինչ ուզեք ում ուզեք տանք։

ԼՏՊն սկի գեղ չունի, այսինքն անմիջական ազգակցական հետաքրքրքվածություն ոչ մի կտոր Արցախի տարածքում չունի – դրանից էլ նրան ավելի քիչ են հավատում, որ կպահի։

Ազգակցական կապվածություն չգիտեմ ինչ կապ ունի դիրքորոշման հետ, բայց ԼՏՊ դիրքորոշումը հակիրճ ներկայացվում է հետևյալ կերպ.

Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական եւ արաբա իսրայելյան հակամարտության կողմերը:

Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետեւ այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները:

Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը եւ ի վիճակի են դրսեւորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն:

Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող եւ լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու եւ ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս: Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են Եւրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաեւ Մերձավոր Արեւելքում, որի մասնավոր վկայությունն է, թերեւս, արաբա իսրայելյան խաղաղության գործընթացը:
..
Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը

... ըստ էության, բացառվում է ոչ թե ենթակայական (սուբյեկտիվ) հանգամանքներով, այսինքն ոչ թե այն պատճառով, թե Լեւոն Տեր Պետրոսյանը կամ այլ ոմն այդպես է կամենում կամ պատկերացնում, այլ զուտ իրավական առումով: Այսինքն՝ գործելու է Ղարաբաղի հարցի կարգավորման վերահսկման հստակ իրավական մեխանիզմ, որն ընդգրկելու է հետեւյալ հաջորդական հանգրվանները.

ա) ինչպես վերը նշվեց, համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ կարգավորման ծրագիրը ներկայացվելու է շահագրգիռ ժողովուրդների դատին.

բ) կարգավորման ցանկացած ծրագրի կամ պայմանագրի տակ լինելու է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը.

գ) ստորագրումից հետո կարգավորման ծրագիրը կամ պայմանագիրը պետք է վավերացվի հակամարտող կողմերի խորհրդարանների կողմից:

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը հնարավորություն է ունենալու լիակատար կերպով վերահսկել կարգավորման գործընթացը եւ ազդել նրա արդյունքների վրա:
Վոթեր, սրանք բավականին հստակ սկզբունքներ են: Այնպես որ ենթադրություններդ անտեղի են, թե ի՞նչ կասի ԼՏՊՆ-ն, ո՞վ կապրի Ղարաբաղում: Չեմ հասկանում, թե որտեղից են գալիս ձեր այդ ԼՏՊ-ն կհանձնի Ղարաբաղը ենթադրությունները: