voter, տարբերությունը հսկա է և այստեղ տորգի հարց չկա… ՍՍ-ն գնում է բանակցությունների առանց Ղարաբաղի. ասել է թե մենք ներկայացնում ենք Ղարաբաղը… այսինքն մենք օկուպացրել ենք Ադրբեջանի տարածքները, ունենք նրանից տարածքային պահանջներ և չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը… Ինչպես տեսնում ես այս մոտեցմամբ խնդիրը լուծման նշաններ անգամ չունի, սա զուտ քյանդրբազություն է, և կամ էլ ՍՍ-ն իսկապես գաղտնի հրաժարվում է այս դիրքորոշումից և իրականում "ծախում" է Ղարաբաղը, հակառակ դեպքում ինչու՞ գաղտնի, թող դնի ժողովրդական քննարկման
Հիմա ԼՏՊ-ի մոտեցումը. Ղարաբաղը լինում է բանակցությունների մասնակից և հակամարտության կողմ, իսկ Հայաստանը միջնորդ (որքան էլ որ Ադրբեջանը դա չընդունի, ինչպես Թուրքիան)… այս պարագային Հայաստանն անգամ կարող է և պետք է ընդունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այո ճիշտ հասկացար, քանի որ այս դեպքում Հայաստանի դիրքորոշումը լինում է հետևյալը "Մենք ճանաչում ենք ձեր տարածքային ամբողջականությունը և եթե քո երկրի մի փոքրամասնություն չի ուզում քեզ հետ ապրել, ապա դա քո և այդ փոքրամասնության խնդիրն է, նրանք իրավունք ունեն ինքնորոշման և մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանել հայազգի ցանկացած երկրի բնակիչներին ֆիզիկական ոչնչացումից ու տեղահանությունից միջոցների առջև խտրականություն չդնելով, մենք երկրորդ կոտորած թույլ չենք տա": Ես չեմ կարծում որևէ երկիր ՄԱԿ-ում սրա դեմ բան կարող է ասել: Ինչ վերաբերվում է գրավյալ տարածքներին, ապա դրանք այլևս գրավյալ տարածքներ չեն, դրանք տարածքներ են որոնք գտնվում են Ղարաբաղի (Ադրբեջանի ապստամբ մասի) հսկողության տակ և Հայաստանն այդտեղից դուրս գալու խնդիր չունի… Այդ տարածքներն իվերջո փուլ առ փուլ պետք է վերադարձվի Լաչինը պահելով որպես Հայաստանին կապող տերիտորիա այն էլ հատուկ ստատուսով… կարող եք ինձ դավաճան համարել, բայց եթե ուզում ենք խաղաղություն կնքել սրանից լավ տարբերակ չկա… Ղարաբաղի կարգավիճակը թող որոշան Ղարաբաղն ու Ադրբեջանը
Էջանիշներ