User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 237 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #23
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Voter, սեփական վերլուծություններդ այնպիսի համոզված տոնով ես ներկայացնում, կարծես մինիմում այդ մարդանց աշխատասենյակում առավոտից իրիկուն նստած ես Էլ չասած, որ իմ խիստ համեստ, բայց օբյեկտիվ կարծիքով վերլուծություններդ խիստ կաղ են:

    Քանի որ շատ-շատ ես գրում, բոլոր մտքերիդ չեմ արձագանքի, առավել ևս որ դրանք անընդհատ կրկնվում են ու իրենց մեջ ոչ մի նորություն չեն պարունակում:


    ՏԻՄ ընտրությունների թեման սրբազան թեմա է քո համար: Այս հարցը ամեն տեղ անպայման խցկում ես: Ես շատ ուրախ կլինեի, որ մինչ այդ վերադառնաս ՏԻՄ ընտրությունների թեմա ու փորձես ինքդ պատասխան գտնել, արդյոք հնարավոր է այդ ընտրություններով ինչ որ մի բանի հասնել, եթե համակարգն այս խայտառակ վիճակում է գտնվում: Վերջին ընտրությունները քեզ վառ օրինակ՝ ավազակային կարգերի օրինակ:


    Եթե թեկուզ մակերեսորեն հետևեիր (օբյեկտիվորեն) հենց թեկուզ միայն հանրահավաքային ելույթներին, ապա այսպիսի բան չպիտի գրեիր: Գցելով մի հաբռգիստի վարկանիշը, ընդդիմությունը չի մոռանում զբաղվել նաև երկրորդի վարկանիշով ու սա ի դեպ, բավական դանդաղացնում է պայքարը, բայց անհրաժեշտ քայլ է: Բայց իրականում այնպես է արվում, որ հերթով բոլոր հաբռգիստները հեղինակազրկվեն, այդ թվում՝ ՍՍ, ՌՔ, ՀԱ և այլն:


    Չէ, 90-ականներից չի պետք, պետք է սկսել ՄԹԱ-ից: Ինչու՞ մեզ այդպիսի խիստ սահմանափակման մեջ դնենք: Էսօր կա ռեալ իրավիճակ ու անհրաժեշտ է գտնել այդ իրավիճակից ելքը, ոչ թե գնալ ու սկսել պրպտել որ օրը ով ճաշի մեջ ինչքան աղ ա լցրել: Թեկուզ և այս քաղաքական ուժի մեջ շատերը նաև նախկին իշխանության մաս են եղել, բայց այսօր գործ ունենք լրիվ նոր քաղաքական իրավիճակի, լրիվ նոր քաղաքական ուժի հետ և քո ասածը այս համատեքստում անհեթեթություն է: Մենք հիմա այդքան ժամանակ չունենք: Թեև... գիտես, ենթադրենք հենց վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացնում էր, թե այդ նույն Ադրբեջանի հետ բանակցությունների հաշվով ինչ առաջարկի դեպքում ինքը ինչպես էր արձագանքում ու գործում ու զուգահեռներ էր անցկացնում Սերժի արածի հետ: Այնպես որ կարող ենք համարել որ քո ասածը բավարարվել է:


    Ես այս միտքը կարող եմ որակել կամ որպես ինքնախաբեություն կամ էլ որպես դիմացինի ականջին լապշա կախելու փորձ: Ես չեմ ծավալվելու. լսիր այդ երկու մարդկանց ասածները, հասկանալու համար նրանց քաղաքականությունների սար ու ձոր տարբերությունը նաև այս հարցում:


    Ձևակերպումդ փոքրիկ սխալ է պարունակում: Լցված է ոչ թե ԼՏՊ-ով, այլ ՀԱԿ-ով ու ՀԱԿ աջակից ուժերով: Լցված է ոչ թե ընդդիմադիր դաշտը, այլ ողջ հայաստանյան քաղաքական դաշտը:

    Հայաստանում այսօր իրականացվում է քաղաքականություն՝ ի դեմս ՀԱԿ-ի
    և իրականացվում է ավազակային գործողույթուններ՝ ի դես իշխանության:
    Արտ, կարող ես գովերգել ՀԱԿն ինչքան ցանկանցաս, դրանից նա չի դառնում իրապես համազգային ու հենց «իմ սիրելի» ՏԻՄ ընտրություններն են ցույց տալիս, որ համազգային ի համեմատ 90ականների ՀԱԿը չի։ Այն ժամանակ կոմկուսի շենքից դուրս կոմմունիստների իշխանությունը չեր տարածվում, ամեն տեղ համազգայինն էր, նույնիս մոլեռանդ կոմմունիստ կուսակցականները համազգայինի գաղափարներով էին տարցած, իսկ հիմա ավազակապետությունը առնըվազն նույնքան 20-30 տոկոս ժողովրդի հոգին առել է ու այդքան իշխանություն ունի։

    ԼՏՊի ու ՍՍի արտաքին հարաբերություներում ու Արցախի հարցում որոշումներ կայացնելու, մտածելակերպի ու ասածների միարժեք նմանության մասին արդեն ոչ միայն ես եմ խոսում ու դա լափշա չի
    ընդդիմությունը վարվող քաղաքականության հարցում հայտնվել է տիրոջ կերպարի մեջ: Մի կողմից սա ուժեղացնում է ընդդիմությանը եւ մյուս կողմից` կարծես մեղմանում են ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները: Գյուլը եկավ, եւ ընդդիմությունը չխանգարեց: Որովհետեւ դա իրենց ասածն է: Դուք ձեր ուզածին երբեք չեք խանգարի: Սա խոսում է ընդդիմության բավականին բարձր քաղաքական մտածողության մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ գնահատելի եւ լուրջ քայլ արեց: Եթե սրան էլ գումարենք վրաց-օսեթական իրադարձությունների վերաբերյալ նրա արտահայտած դիրքորոշումը... Սրանք եղել են քաղաքական խաղի կանոնների մեջ արվող քայլեր: Սա նշանակում է, որ ընդդիմությունը բաղկացուցիչ մասն է կատարվող պրոցեսի: Այդ պրոցեսը տանողներից մեկն է: Իշխանության լռության ֆոնի վրա սա ցույց տվեց, որ այստեղ ավելի մեծ դերակատարում ունի ընդդիմությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի: Հայաստանի քաղաքականության մեջ Առաջին նախագահի դերը շատ ավելի բարձր է, քան իշխանության: Եվ միջազգայնորեն էլ է, իմ տպավորությամբ, դա ընդունվում
    http://www.zhamanak.com/article/10203/ Մանվել Սարգսյանի հարցազրույցից - Արցախի նախկին ներկայացուցիչն է եղել Հայաստանում....

    Որպեսզի հասկանալի լինի երևի էլի պիտի կրկնվեմ - повторение мать учения, եթե այս մերձեցումը թուրքերի ու ադրբեջանցիների հետ հանգեցնի հայ ազգի ընդվզման ու նա չնդունի այդ մերձեցումը, ՍՍին ԼՏՊով փոխարինելը այդ ընդվզման դեմը չի առնի, ինչը ինձ և ենթադրել է տալիս, որ ՌՔի ու ՍՍի շախմատի պարտիան հենց դա էլ ի սկզբանէ եղել է ու ՍՍին զոհաբերելով ՌՔն ԼՏՊին ցանկանում է մատ անել, նրա անելիքները արտաքին հարաբերությունների բնագավառում վերջնականապես վարկաբեկել։

    Իսկ եթե հաջողվի ու հայ ժողովուրդը համակերպվի այն մտքի հետ, որ ոչ Թուրքերից ու ոչ էլ Ադրբեջանից, Հայաստանի Հանրապետության համար հող չենք ուզելու, առավել ևս համաձայնվելու ենք, որ Ադրբեջանն էլ Արցախում ապրի ու համահավասար իրավունքներ ունենա Արցախի վրա, ներառյալ ազատագրված տարածքները, ապա նման իրավիճակում ՌՔի մատը կկծվի ու ՍՍն կարող է նույնիսկ նրան ինքը ուղարկի Հաագայի դատարան, որ Մարտի 1-ի բիծը իր վրայից լվանա, մնա լեգիտիմ նախագահ։

    Բայց այս վերջին դեպքում վախենամ Սադաթի ու Ռաբինի ճակատագիրը ՍՍի գլխին կախված լինի ու ինչ որ ազգայնամոլ դաշնակցական որոշի «ազգի դավաճանության համար» նրան անմահացնել....
    Վերջին խմբագրող՝ voter: 23.09.2008, 19:54:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Սայթ, որտեղ հնարավոր է առևուր անել?
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2010, 19:23
  3. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •