Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի խոսքին իշխանական բուռն արձագանքը, իշխանության գործողությունները՝ անօրինական գործողությունները, յուրաքանչյուր հանրահավաքից առաջ տեռորը՝ հանրահավաքի մասնակիցների քանակը պակասեցնելու միտումով, ներքին զորքերի կենտրոնացումը Երևան քաղաքում հանրահավաքի օրերին, բռնությունները, հասարակության ընդդիմադիր հատվածին հանգստացնելու համար ստիպված գործողությունները, ընդդիմությանը եթեր չտրամադրելը, այդ գործընթացում Ա1+ չվերաբացելու համար հապճեպ օրենքի ընդունումը, այն գործողությունները, որոնք պիտի դանդաղ ու հանգիստ անեին արագացված ու մեծ թափով անելը, միջազգային կառույցների ուշադրությունը շարժման վրա և այլն, և այլն, և այլն:
Պետք չի խառնել հոգեբանության ճաքերը ու ձգռտումները, որոնցով տառապում են այսօրվա ավազակապետերը ամեն ազատ խոսք ու քննադատություն լսելիս, գործողությունների հետ, որը կհանգեցնի այդ ավազակապետության մեկուսացման։

Հոգեբանական ապրումները, որ իշխանությունը ունենում է, հենց այդ ԱՖՏԱՐԻՏԵՏԻ - վարկանիշի կորստի վախից է։ Բայց նույնիսկ ԱՖՏԱՐԻՏԵՏԸ կորցրած հաբռգապետին ի վիճակի չէ այսօրվա ընդիմությունը փոխարինել, նրա վարկանիշը իջեցնելով ընդիմությունը ընդհամենը նպաստում է մյուս հաբռգիստին, որ հեշտությամբ գցի ու գա նստի նրա տեղը։

Քանի որ մինչ օրս կիզված էր ընդիմությունը մեկ - նախագահի պաշտոնի վրա, մնացած ամբողջ իշխանական համակարգը, սկսած դպրոցի ընտրություն կեղծող դիրեկտորներով ու գյուղապետերոց, վերջացրած քաղաքագլուխներով ու ԱԺ նախագահներով, ընդհամենը ինքնախմորումներ են ապրում ու իրար փոխարինում։

Հուսամ այսօրվա Ա1+ հարցազրույցում ԼՏՊի կոչերը մասնակցել ՏԻՄ ընտրություններին միայն կենտրոնով չեն վերջանա ու կսկսվի իշխանական բուրգի սասանումը, քանի որ ժողովուրդը կկարողանա ցույց տալ, որ ամենափոքր մկան ծակում էլ ժողովուրդն է, որոշում նիստ ու կացը և ոչ թե մի քանի հաբռգիստ, որ փողով բոլորին առած ունեն...

Ցանկացած վճռական գործողություններից, վիրահատական օպերացիայից առաջ անկասկած արվում է հանրահավաք, բայց դա զուտ անելիքների կոորդինացիա նպատակ ունի ու ԿԱՐևՈՐ մաս է կազմում ցանկացած կոնսիլիումի պարզել ով ինչ է արել մինչև հիմա։ Այ որ սկսվի ամեն հանրահավաքում ներկայացվել, ինչպես 90ականներին էր, որտեղ ինչ հաջողություներ են եղել, կամ ով ինչ է արել, քանի հոգու իրավունքներ է պաշտպանել, որ գյուղում որ գողի ձեռքն է բռնել կամ բացահայտել, ժողովուրդը ամեն անգամ ավելի ու ավելի կհավատա, որ ինչ որ բան է տեղի ունենանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ և ոչ թե միայն անունն է իս ետևում նույն մարդիկ են թաքնված...