User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 237 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ԼՏՊն, որ Ղարաբաղի հետ էր գնում ու ասենք ստավի դառնա նախագահ ու գնա բանակցությունների Ղարաբաղի հետ ինչ նպատակող է գնալու՞ Հրաժարվելու է իր սկզբունքներից, որի համար իրեն հանեցին ու հանձնել ազատագրված տարածքները Ղարաբաղի կարգավիճակի ու միջազգային խոստումների փոխարեն՞

    Կրկնեմ քիչ առաջ հարցս, կասի՞ ԼՏՊն, որ նա Արցախ պետության ներառյալ ազատագրված տարածքները, ստեղծման ջատագովն է։ ԼՏՊ պատրաստվում է պայքարել, որ անկախ Արցախ պետությունը կայանա, իսկ ով ցանկանա այնտեղ ապրի, անկախ ազգությունից ու դավանանքից՞՞՞։

    ՍՍի ու նախկինի ՌՔի ուզածը գեղցիություն է, ապե իրանց գեղը հանգիստ թողեք ապրի իրա հավեսին ինչ ուզեք ում ուզեք տանք։

    ԼՏՊն սկի գեղ չունի, այսինքն անմիջական ազգակցական հետաքրքրքվածություն ոչ մի կտոր Արցախի տարածքում չունի – դրանից էլ նրան ավելի քիչ են հավատում, որ կպահի։

    Ազգակցական կապվածություն չգիտեմ ինչ կապ ունի դիրքորոշման հետ, բայց ԼՏՊ դիրքորոշումը հակիրճ ներկայացվում է հետևյալ կերպ.

    Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական եւ արաբա իսրայելյան հակամարտության կողմերը:

    Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետեւ այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները:

    Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը եւ ի վիճակի են դրսեւորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն:

    Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող եւ լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու եւ ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս: Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են Եւրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաեւ Մերձավոր Արեւելքում, որի մասնավոր վկայությունն է, թերեւս, արաբա իսրայելյան խաղաղության գործընթացը:
    ..
    Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը

    ... ըստ էության, բացառվում է ոչ թե ենթակայական (սուբյեկտիվ) հանգամանքներով, այսինքն ոչ թե այն պատճառով, թե Լեւոն Տեր Պետրոսյանը կամ այլ ոմն այդպես է կամենում կամ պատկերացնում, այլ զուտ իրավական առումով: Այսինքն՝ գործելու է Ղարաբաղի հարցի կարգավորման վերահսկման հստակ իրավական մեխանիզմ, որն ընդգրկելու է հետեւյալ հաջորդական հանգրվանները.

    ա) ինչպես վերը նշվեց, համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ կարգավորման ծրագիրը ներկայացվելու է շահագրգիռ ժողովուրդների դատին.

    բ) կարգավորման ցանկացած ծրագրի կամ պայմանագրի տակ լինելու է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը.

    գ) ստորագրումից հետո կարգավորման ծրագիրը կամ պայմանագիրը պետք է վավերացվի հակամարտող կողմերի խորհրդարանների կողմից:

    Ինչպես տեսնում ենք, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը հնարավորություն է ունենալու լիակատար կերպով վերահսկել կարգավորման գործընթացը եւ ազդել նրա արդյունքների վրա:
    Վոթեր, սրանք բավականին հստակ սկզբունքներ են: Այնպես որ ենթադրություններդ անտեղի են, թե ի՞նչ կասի ԼՏՊՆ-ն, ո՞վ կապրի Ղարաբաղում: Չեմ հասկանում, թե որտեղից են գալիս ձեր այդ ԼՏՊ-ն կհանձնի Ղարաբաղը ենթադրությունները:

  2. #2
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ազգակցական կապվածություն չգիտեմ ինչ կապ ունի դիրքորոշման հետ, բայց ԼՏՊ դիրքորոշումը հակիրճ ներկայացվում է հետևյալ կերպ.



    Վոթեր, սրանք բավականին հստակ սկզբունքներ են: Այնպես որ ենթադրություններդ անտեղի են, թե ի՞նչ կասի ԼՏՊՆ-ն, ո՞վ կապրի Ղարաբաղում: Չեմ հասկանում, թե որտեղից են գալիս ձեր այդ ԼՏՊ-ն կհանձնի Ղարաբաղը ենթադրությունները:
    Համաձայն եմ, կարևոր տարբերություն է։
    Բայց երևի պիտի ավելի պարզունակ ասեմ – ԼՏՊն էլ ՍՍն էլ Ղարաբաղը հանձնել չհանձնելու մասին չի, որ մտահոգություններ են ստեղծում այլ ազատագրված տարածքները Արցախի կարգավիճակի համար առևտրի առարկա սարքելը։

    Այլընտրանք առայժմ չի առաջարկվում, ոչ ՍՍի ոչ ԼՏՊի ոչ էլ ՌՔի կողմից – նրանք բոլորն էլ համոզված են, որ բանակցությունները թուրքերի հետ առուտուրի հիմքի վրա պիտի լինի, մենք նրանց ազատագրված տարածքները պիտի տանք ու նրանք մեզ ինչ որ բան։

    Մարդկանց, հայրենիքի առևտուր չի կարելի անել, անկախ նրանաից, թե արդյունքում ինչ ես ստանալու, այդ թվում ԼՏՊի կարգախոսը – ԼՂՀն կունենա կարգավիճակ ու կճանաչվի ԲԱքվի կողմից, որպես բանակցային կողմ – ինչի հաշվին՞, ազատագրված տարածքները Բաքվի ենթակայության տակ դնելու հաշվին կարգավիճակ՞։ Է ՍՍն ու ՌՔն նույնն են արել ու անում, ամբողջ նպատակը կարգավիճակ հողի դիմաց – ապուշություն, տալիս ես իրական հող փոխարենը ստանում ԹՈՒՂԹ – զուգարանում էլ հետո չես օգտագործի...

    Թուրքերին մենք ոչինչ զիճելու չունենք, առավելագույնս կատող ենք նրանց իրավիճակից ելնելով պարտքերի վերադարձման ժամկետները փոխել ու ամսավճարը շատացնել, կամ քչացնել։

    Մենք այդ հողերին տիրելու ու ղեկավարելու ավելի իրավունքներ ունենք ու ավելի կարող ենք ու միայն դա է պետք ցուց տալ – ցավոք սրտի դա առայժմ չի իրականացվում, այն է հայ ժողովրուդը երկիր ղեկավարել չի կարողանում։
    Վերջին խմբագրող՝ voter: 09.10.2008, 01:52:

  3. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Պատմության ընթացքում մի քիչ շատ ենք հող զիջել, իսկ հիմա հող զիջենք ինչի դիմաց??? Մենք մեր կողմից հող իրանք ինչ? Խոստումներ հանրաքվեի մասին որ կլինի 15-20 տարի հետո? Այսօր զիջենք շրջանները, վաղը ստիպված կլինենք զիջել արդեն հայկական հողերը, իսկ վաղը չէ մյուս օրը....
    Շատ շատերը, այն կարծիքին են, որ հիմա Հայաստանը այն վիճակում չէ, որ կարողանա շատ կոշտ դիրքերից խոսել ու պահանջներ դնել: Ես ել եմ այդ կարծիքին: Բայց իմ կարծիքով պետք է մտածել ոչ թե նրա մասին թե ինչ ենք ստիպված զիջել այսօր, այլ թե ինչ անենք որ մեր դիրքերն ամրացնենք (լավ է ուշ քան երբեք) ու ոչ մի բան էլ չզիջենք, որովհետև դա մեր անվտանգության հետ ա կապված անմիջապես: 10 տարի ինչ որ հիմար հիպոթեզ էին լսում, որ ժամանակն աշխատում է մեր վրա ու սենց ինչքան գնա մեր օգուտն է: Ինչ ունենք այսօր? Ադրբեջանը, որ խնդրողի դերում էր 94 թվին, հիմա դառել ա պահանջներ դեմ տվող, ոռ ու պոչ խաղացնող: Որովհետև հարցը արագ լուծելու փոխարեն մեզ համոզել էինք որ բա գիտեք ինչ կա ժամանակը մեր վրա է աշխատում: Մենք հաղթանակ տարանք ռազմի դաշտում, իսկ իրենք դիվանագիտական դաշտում` նավթի ցիստեռնը գրպանները դրած: 10 տարի շարունակ Օսկանյանի անհոդաբաշխ շարժումներն էինք տեսնում, որոնք մեծ մասամբ արձագանքում էին թուրքերի արդեն հաջողված նախաձեռնություններին: Էս ամեն ինչը բոլորդ շատ լավ գիտեք: Շատ ենք լսում թե ինչ պայմանների հետ պետք է համաձայնվել, բայց չենք լսում մեկն ասի թե ինչ կարելի է անել, որ մեր դիրքերն ամրապնդենք, ինչի հետևանքով ավելի նպաստավոր պայմաններ կարող ենք ՊԱՀԱՆՋԵԼ: Անելանելի դրություն չկա որ գլուխներս կորցրած գնանք ինչ դեմ տան ստորագրենք: Միգուցե դա պետք է քաղաքական որոշ շրջանակներին, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը: Կարծում եմ հարցը պետք է դիտարկել իմ նշած տեսանկյունից: ԼՏՊ-ն ժամանակին ուզում էր ստորագրեր համենայն դեպս ոչ Արցախի անկախությունը հաստատող փաստաթուղթ և եղավ այն ինչ եղավ, ու 10 տարի հետո նույն բանը անելու իրավունք արդեն չունենք:

  4. #4
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շատերը, այն կարծիքին են, որ հիմա Հայաստանը այն վիճակում չէ, որ կարողանա շատ կոշտ դիրքերից խոսել ու պահանջներ դնել: Ես ել եմ այդ կարծիքին:
    Ասեմ, որ վիճակն իրոք լավատեսություն չի ներշնչում,..
    Life is too short...

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Ժամանակը մեր վրա կարող էր աշխատել, քանի որ մենք միակն էինք տարածաշրջանում, որ լեգիտիմ նախագահ ունեինք, միայն սեփական պաշտպանության ու գոյատևման համար էինք պատերազմի մասնակցել և ուրիշներին մեզ ենթարկելու համար գործողություններ չեինք նախաձեռնել։

    Մնում էր այդ ժամանակը օգտագործել ու ծաղկել, դառնալ տարածաշտջանի ազատ, անկախ, հարգված, ժողովրդավար երկիր, որին կվստահեին ու գնահատեին բոլորը։ Դրանից հետո ոչ միայն Արցախն ներառյալ ազատագրված տարածքները, այլ մնացած ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը կվստահվեր մեզ, սկսած լեզգինները, օսերն ու չեչեններըից հյուսիսում, վերջացրած տալիշներին, քրդերին, եզդիներին հարավում։

    Կոսովյան անկախությունը կարող էր թալիշստանում, աբխազիայում կամ աջարիայում արդեն փաստ դարձած լինել, եթե Հայաստանը ցույց տար, որ Արցախը ազատագրված տարածքներով, կայացած պետություն է և ոչ թե ինչ որ մի քանի կլանային ֆեոդալական պետությունների հավաքածու, սփյուռքի փողերի հաշվին...

    Մենք ցավոք սրտի ՄՍԽԵՑԻՆՔ այս 10 տարիները - չկարողացաք ստեղծել ոչ միայն Արցախ պետությունը, այլ քաքմեջ արեցինք Հայաստանն էլ։

    Այսօր, փոխանակ բոլոր տարածաշրջանային ազգային գործիչները քաղաքական ապաստան խնդրեն, իսկ հարևանները ռիսկ չանեն պահանձել էստրադացիա, հայեն են Վրատան փախնում ու Օջալաններին թուրքերին ենք հանձնում։

    Արդյոք հիմա մեզ այդ ժամանակը նորից կտրվի՞, սկսել եմ կասկածել - ներկա սերունդն Հայաստանում իշխող սեփական կաշվից ու պագրիշկեքից բացի ուրիշ ոչինչի մասին մտածել չգիտի.......

  6. #6
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Երկու օր առաջ Հայկական ժամանակը գրել էր, թե Քոչարյանը արդեն իր վճարված ԶԼՄների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ժամկետներ է նշել իր վերադառնալու մասին, այն է Նոյեմբերին - երևի այդ ժամանակ է նշանակաված Արցախի վերաբերյան համաձայնագրի ստորագրումը։

    1998ի սցենարի կրկնման ենթադրություն արդեն շատերն են անում
    http://new.aravot.am/am/articles/society/49221/view

    Աչկիս իսկապես դե ժա վյու է լինելու, բայց ավելի վաղ դեպքերի առումով - ՍՍին հող հանձնելու համար հանելու են ու ՌՔին «ազգովի խնդրեն» որ հետ գա փրկի...

  7. #7
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    ԼՏՊի վերջին ելույթը ևս գալիս է հաստատելու, որ դրվածս հարցադրումը իրական է, ՍՍն շտապում է ինչ որ բանի հասնել...
    Սերժ Սարգսյանն, արդ, կտրուկ կերպով խախտում է իրերի այս դրվածքը, եւ առաջնորդվելով բացառապես սեփական շահերով, փորձում է սիրաբանել Արեւմուտքի հետ։ Ես ավելորդ եմ համարում գնահատել ռուսական կամ արեւմտյան կողմնորոշման առավելությունները կամ թերությունները, որովհետեւ վտանգավոր եմ համարում ցանկացած քաղաքական կողմնորոշում։ Դրանում ինձ նախեւառաջ համոզում է հայ ավանդական քաղաքական մտքի փորձը, որը աղետալի հետեւանքներ է ունեցել Հայաստանի համար։ Վերջին հաշվով, կողմնորոշման արատավոր քաղաքականության արդյունքն են թե՛ հայ ժողովրդին բաժին ընկած ցեղասպանությունը, թե՛ Հայաստանի առաջին հանրապետության կրած տարածքային կորուստները։ Դրանում ինձ համոզում է նաեւ այսօրվա իրականությունը։ Մեր աչքի առջեւ Վրաստանի որդեգրած արեւմտյան կողմնորոշումը այդ երկիրը կանգնեցրեց ազգային աղետի առջեւ, ինչից նա կարող էր խուսափել Ռուսաստանի հետ հավասարակշիռ հարաբերություններ ունենալու պարագայում։ Արեւմուտքը, համերաշխության դատարկ ցույցերից ու հոխորտալից հակառուսական հայտարարություններից բացի, ոչնչով չկարողացավ օգնել իր հավատարիմ կրտսեր դաշնակցին։

    Կողմնորոշման քաղաքականությունն այսօր մեզ համար ունի ոչ թե տեսական կամ վերացական նշանակություն, այլ չափազանց կոնկրետ եւ գործնական բովանդակություն։ Երես թեքելով Ռուսաստանից եւ լիովին ապավինելով Արեւմուտքին՝ հանձինս ԱՄՆ ի եւ նրա դաշնակից Թուրքիայի, Սերժ Սարգսյանը փաստորեն վերջիններիս է վստահում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենահանգուցային խնդրի՝ Ղարաբաղյան հակամարտության միակողմանի կարգավորումը։ Նման եզրակացության հիմք է տալիս այն իրողությունը, որ Արեւմուտքն, ակնհայտորեն, ջանում է Ռուսաստանը դուրս մղել Ղարաբաղյան կարգավորման գործընթացից։ Դրա ամենավառ արտահայտությունն են ինչպես արեւմտյան դիվանագետների թափանցիկ ակնարկները, այնպես էլ Ղարաբաղի հարցով հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ բանակցությունների անցկացման փաստը, եւ մանավանդ՝ Թուրքիայի կողմից Մինսկի խմբի համանախագահությունն ստանձնելու հնարավորությունների վերաբերյալ խոսակցությունները։ Ի դեպ, Սերժ Սարգսյանը տվյալ պահին այնպիսի կախյալ վիճակի մեջ է Արեւմուտքից, որ եթե նրա առջեւ պահանջ դրվի Մինսկի խմբի համանախագահությունում Ռուսաստանը փոխարինել Թուրքիայով, ապա նա հազիվ թե կարողանա ընդդիմանալ դրան։
    ԼՏՊի առաջարկը իհարկե առանձնապես հույս չի ներշնչում, քանի որ նա կոչ չի անում Հայ ժողովրդին հավատով լցվել սեփական ուժերի նկատմամբ - ԼՏՊ կոչ է անում ընդհամենը վերդառնալ այն համակարգին ինչը ինքը ստեղծել էր
    Անկախության ողջ շրջանում Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ձգտել է առաջնորդվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ հավասարաչափ հարաբերությունների հաստատման սկզբունքով։ Որդեգրելով հանդերձ ժողովրդավարության, ազատականության, շուկայական տնտեսության արեւմտյան արժեքները, Հայաստանը չի ենթարկվել Արեւմուտքի միակողմանի քաղաքական ազդեցությանը։ Մյուս կողմից, սերտ տնտեսական եւ ռազմական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, Հայաստանն այնուամենայնիվ չի դարձել վերջինիս քաղաքական արբանյակը։ Այսինքն, Հայաստանը փորձել է լինել ո՛չ ռուսամետ, ո՛չ էլ արեւմտամետ, այլ առաջնորդվել է բացառապես սեփական ազգային շահերով։

    Իմ նախագահության օրոք նման դիրքորոշումը կոչվում էր «բալանսավորման» կամ հավասարակշռման քաղաքականություն, Քոչարյանի օրոք՝ «կոմպլեմենտարիզմի» կամ փոխլրացման քաղաքականություն, որոնց տարբերությունը սոսկ տերմինաբանական է։
    Այս սկզբունքները լավ ծառայություն մատուցեցին հայ ժողովրդին, որ ԽՍՀՄ հետմահու կոնվուլսիաները մեր գլխին քիչ գան ու սովետական զորքերը հայերին չոչնչացնեն, որպես ԽՍՀՄ քանդողների։ Բայց շարունակում եմ կասկածել, որ ԼՏՊն հայերի նկատմամբ հավատը վերականգնել է, նա կարծեմ ուղիղ տեքստով էլ ասել էր, որ թե մեծ տորություններն են ամեն ինչ որոշում, ոնց կուզեն կլուծեն իսկ մենք պիտի նայենք ու առավելագույնս առաջարկում է, որ մենք ինքներս կարող ենք մեր կյանքը կարգավորել միայն իրավիճակը հանդարտեցնելով ու բոլոր կողմերի հետ լավ մնալով։
    Նա կարծում է ՍՍին ոչ օգնել, ոչ խանգարելը կհանգեցնի նրան, որ ՍՍն կընկնի մեկ կամ մյուս ծայրահեղության մեջ։

    Բայց ախր ասում եմ չէ, վերջում երբ ՍՍի մոտ «չստացվի» Ղարաբաղի վաճառքը անցկացնել, լինի դա ԱՄՆին թե Ռուսներին, հայ ժողովուրդը ԼՏՊի վրա չի հույսը դնելու, քանի որ նա առաջարկում է ԱՄՆին ու Ռուսաստանին հավասար ծախել - երկու կողմից էլ խաղաղարար ուժեր մտցնել տարածք - «բալանսիրովկա», չե մի չէ կարդան, պագրիշկա, խոդովիկ, սայլարկա։

    Հայ ժողովուրդը ավելի քան համոզված եմ, գնալու է նրա հետևից, ով որոշի դիմակայել երկուսին էլ ու ոչ մեկին չթողնել գա դառնա մեր տարածքների միլիցա։

    Մենք ավելի քան ուրիշները ունակ ենք ապահովվելու Արցախի տարածքներում խաղաղություն ու հայ-թուրք-քուրդ-եզդի-ասօրի-տալիշ ևլն, ազգերի համատեղ գոյատևում ու զարգացում։

    Նման իրադրության մեջ միայն Իրանին է շահավետ, որ տարածաշրջանում ոչ մի տեսակ զորք, ոչ ռուսական ոչ ՆԱՏՕական չգա խաղաղարար խաղա, ավելի, Իրանը զգուշացրել է, եթե տարածաշրջանի ինչ որ երկիր թույլ տա իր տարածքները օգտագործել երրորդ երկրի կողմից, նա պիտի հաշվի նստի Իրանի կողմից հնարավոր պատժամիջոցների հետ։

    Այս իրադրությունում պատրաստակամությունը ոչ մեկին չթողնել, Իրանի կողմից աջակցության կարժանանա։
    Վերջին խմբագրող՝ voter: 20.10.2008, 13:45:

  8. #8
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Չեմ հասկանում, երբ ծնվեց այդ նախապայմանը, կամ դոգման, որ "ոչ մի հող չի վերադարձվելու"՞
    94թ.ին Արցախի մեջ չմտնող բոլոր տարածքները գրավվել են հետագայում բանակցային ուժ ունենալու նպատակով, ոչ թե պահելու...
    Եթե կարողանան պահել ամբողջը, փառք և պատիվ բանակցողներին, ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ...
    իսկ եթե պետք է "Հող չենք տա"-յով մինչև վերջի շունչը գնան, և ամբողջ Հայաստանը և մնացած 3մլն ժողովուրդը զոհաբերեն... կներեք, բայց մենք համաձայն չենք...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Սայթ, որտեղ հնարավոր է առևուր անել?
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2010, 19:23
  3. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •