User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 237 հատից

Թեմա: Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ներկա իշխանությունների ձգտումը շտապ կարգով առաջ տանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ու Ադրբեջանի հետ Արցախի հարցում բանակցություններում ինչ որ համաձայնությունների հասնելը, կապված է մոտակա ժամանակ Քոչարյանի իշխանության վերադարձով։

    Համոզված լինելով, որ «իշխանափոխությունից» ՍերժՍարգսյանը չի կարողանա խուսափի ու վաղ թե ուշ իր «բարեփոխումները» իր դեմ են հանելու ոչ միայն Քոչարյանի ստեղծած քրեական իշխանակարգին, այլ նաև սփյուռքին, արվում են բոլոր այն քայլեր, որոնք դժվար թե իր վարկանիշով ու վստահությամբ հայ սփյուռքում ու Արցախում մտահոգ քաղաքական գործիչը կաներ - ինձ թվում է ՍՍի վարկանիշը անկվում է այս օրերին ավելի արագ քան համաշխարհային բորսան։

    Այս ինտենսիվ բանակցությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տարբեր անուղղակի խոստումներ Ադրբեջանին Արցախի կամ ազատագրված տարածքների նկատմամբ իրավունքներ տալու մասին - լինեն դրանք ներդրումներ, թե հանրաքվե, դժվար թե կարողանար ՍՍն աներ, եթե անհանգստացած լիներ իր վարկանիշներով, որ մեծ առումով պիտի հետաքրքրի ցանկացած նախագահի ով ցանկանում է իր ամբողջ ժամկետը նախագահել ու դեռ հերդական ընտրություններում նորից հաղթել...

    Այիսնքն ՍՍն համակերպվել է այն մտքի հետ, որ շուտով «իշխանափոխություն» լինելու է ու ինչ որ շտապողականության մթնոլորտ է տիրում։

    Իշխանափոխություն ասելով, նորից կրկնեմ ենթադրում եմ, որ ՍՍն շտապում է օգտագործել իրեն հատկացված ժամանակը մինչև ՌՔի վերադարձը և ոչ թե ընդիմության ու ԼՏՊի վերադարձից է խրտնում։

    Կարող է նաև այս ամենը նախորոք պայմանավորված ծառայում է նրան, որ հայ ժողովուրդը զիճումները Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարտակի, ՍՍ մնա որպես կարևոր գործ արած նախագահ - միջազգային լեգիտիմություն հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»

  2. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը

    Համոզված լինելով, որ «իշխանափոխությունից» ՍերժՍարգսյանը չի կարողանա խուսափի ու վաղ թե ուշ իր «բարեփոխումները» իր դեմ են հանելու ոչ միայն Քոչարյանի ստեղծած քրեական իշխանակարգին, այլ նաև սփյուռքին, արվում են բոլոր այն քայլեր, որոնք դժվար թե իր վարկանիշով ու վստահությամբ հայ սփյուռքում ու Արցախում մտահոգ քաղաքական գործիչը կաներ - ինձ թվում է ՍՍի վարկանիշը անկվում է այս օրերին ավելի արագ քան համաշխարհային բորսան։ ******************************************************* հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»
    Ինչ վարկանիշ՞՞՞ Ինչ վարկանիշի մասին է խոսքը՞՞՞ Վարկանիշ կարող է ունենալ այն նախագահը, որը ընտրություներին հաղթում է որևէ գաղափարի համար ստացած ձայներով, ոչ թե 5000 դրամանոց, և այլ տեսակի վարչական լծակների միջոցով:
    Ինչից եք ենթադրում որ նրա վարկանիծը ընկնում է՞՞ Մարդիկ եկել 5000ը հետ են ուզում՞՞՞

    Հ.Գ. Վերջերս մի հանրապետական էր խոսում տվով, ասում էր` Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատում, ժողովուրդը իր վրա չի զգում բարեփոխումները Փաստորեն, հող են նախապատրաստում Քոչարյանի սպիտակ ձիով գալուն: ով գիտի, գուցե իշխանափոխություն անեն, որ Քոչարյանը նորից նախագահ դառնա, արդեն անընդմեջ չի լինի
    Վերջին խմբագրող՝ Ֆրեյա: 22.09.2008, 15:17:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  3. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Սերժ Սարգսյանի շտապողականության հիմքում ընկած է միայն ու միայն երկրի լարված վիճակը, որը իր հերթին բերում է արտաքին աշխարհի կողմից չընկալման, ու նա անում է չմտածված, սխալ քայլեր, բայց որոնք կողջունվեն արտաքին աշխարհի կողմից: Ընդամենը այսքանը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Այիսնքն ՍՍն համակերպվել է այն մտքի հետ, որ շուտով «իշխանափոխություն» լինելու է ու ինչ որ շտապողականության մթնոլորտ է տիրում։
    Սերժը համակերպվելու խնդիր չունի
    Նա ԿԳԲ-ական է, ու որպես այդպիսին ընդամեն կատարում է իր միսիան: Դրանից հետո՞ ինչ կանի, կորոշի "պարտիան" ու ԿԳԲ-ն :

  5. #5
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժը համակերպվելու խնդիր չունի
    Նա ԿԳԲ-ական է, ու որպես այդպիսին ընդամեն կատարում է իր միսիան: Դրանից հետո՞ ինչ կանի, կորոշի "պարտիան" ու ԿԳԲ-ն :
    Եվ որն է՞ այդ միսսիան, այն ինչ ենթադրեցի ՞- պայմանավորվել են ՍՍն անձնազոհաբար ստորագրի պայմանավորվածություններ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու թողնի իր գլխին բոլոր կժերը ջարդեն, իսկ ով կարողանա նման զիճումներով բորբոքված ժողովրդին հանգստացնի նրան կարգեն հետնորդ...

    Այդ դեպքում ԼՏՊի շանսերը համեմատաբար փոքր կլինեն, քանի որ նրան ժամանակին հենց միայն նման մտքի համար, որ ցանկացել էլ թուրքերի հետ համաձայնության գա, հանեցին - հաստատ այդ դեպքում կստացվի ԼՏՊն ու ՍՍն միասին, ՌՔի վերադարձի համար ամեն ինչ արած կլինեն, քանի որ Սեֆիլյանի պնդումները, որ ԼՏՊն չի վերադարձնի Արցախը այդքան վստահություն չեն ներշնչում, ու թուրքերից փրկչի դափնիներին ԼՏՊի համեմատ ՌՔն ավելի շատ շանսեր կունենա։ Իսկ որ ընդիմության դաշտում անվերապահորեն Արցախ հանձնելուն դեմ հանդես եկող գործիչ չի երևում - փաստ է։

  6. #6
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    ***********************Այդ դեպքում ԼՏՊի շանսերը համեմատաբար փոքր կլինեն, քանի որ նրան ժամանակին հենց միայն նման մտքի համար, որ ցանկացել էլ թուրքերի հետ համաձայնության գա, հանեցին - հաստատ այդ դեպքում կստացվի ԼՏՊն ու ՍՍն միասին, ՌՔի վերադարձի համար ամեն ինչ արած կլինեն, քանի որ Սեֆիլյանի պնդումները, որ ԼՏՊն չի վերադարձնի Արցախը այդքան վստահություն չեն ներշնչում, ու թուրքերից փրկչի դափնիներին ԼՏՊի համեմատ ՌՔն ավելի շատ շանսեր կունենա։ Իսկ որ ընդիմության դաշտում անվերապահորեն Արցախ հանձնելուն դեմ հանդես եկող գործիչ չի երևում - փաստ է։
    համաձայնության գալ չէր նշանակում հանձնել հողերը, ուղղակի որոշ մարդիկ հատուկ սխալ մեկնաբանությամբ էին ներկայացնում ժողովրդին այդ «համաձայնության գալը», ներկայացնում էին որպես դավաճանություն:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  7. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում ԼՏՊի շանսերը համեմատաբար փոքր կլինեն, քանի որ նրան ժամանակին հենց միայն նման մտքի համար, որ ցանկացել էլ թուրքերի հետ համաձայնության գա, հանեցին -
    Բայց ո՞վ հանեց:
    միգուցէ Լևոնի թիմակիցները վերցրին իրենց միլիոնները ու հանգիստ սկսեցին վայեյել՞ այն, իշխանությունը տալով Վազգեն - Ռոբերտ-Սերժիկ "լոխերին": Իսկ ո՞վ որոշեց այս կոնֆիգուրացաին: Միգուցե ավագ եղբայ՞րը ՝ Ռուսիով Ցա՞րը: Տեսա՞ր, որ նույն ձևի հետո Ելցինի ընտանիքը իրա միլիոններով ու կառավարական "բոնուսներով" անցավ "վաստակած" հանգստի: Ինչ որ շատ նման են իրար չէ՞

    Իսկ հետո ուղղակի Լևոնը մեյդան ելավ նոր ընդիմություն-ընդիմություն խաղալու համար:
    Նայի՞: Մինչև հիմա հլա դեռ ոչ մեկը Լևոնի, Բաբիկի, ու մյուս "վերևինների" կաշիլյոկին չի կպել: Իսկ ինչու՞: Չէ որ "տղուն" խեղճացնելու ամենահեշտ ձևը իրա գրպանը դատարկելն ա:

    Մի խոսքով:
    Մինչև մենք էս հարցիերի պատասխանները չստանանք, մենք սենց "լոխ-լոխ" էլ "կքննարկենք ու անալիզներ" կանենք, որի վերջը չի երևում

  8. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վարկանիշ՞՞՞ Ինչ վարկանիշի մասին է խոսքը՞՞՞ Վարկանիշ կարող է ունենալ այն նախագահը, որը ընտրություներին հաղթում է որևէ գաղափարի համար ստացած ձայներով, ոչ թե 5000 դրամանոց, և այլ տեսակի վարչական լծակների միջոցով:
    Ինչից եք ենթադրում որ նրա վարկանիծը ընկնում է՞՞ Մարդիկ եկել 5000ը հետ են ուզում՞՞՞

    Հ.Գ. Վերջերս մի հանրապետական էր խոսում տվով, ասում էր` Տիգրան Սարգսյանը լավ չի աշխատում, ժողովուրդը իր վրա չի զգում բարեփոխումները Փաստորեն, հող են նախապատրաստում Քոչարյանի սպիտակ ձիով գալուն: ով գիտի, գուցե իշխանափոխություն անեն, որ Քոչարյանը նորից նախագահ դառնա, արդեն անընդմեջ չի լինի
    Քրեական իշխանակարգում ու համակարգում վարկանիշից բացի ՈՉԻՆՉ գոյություն չունի։

    Վարկանիշը գագուլիկների, լֆիկնեի, ռուբիկների մոտ ԱՄԵՆ ինչ է ու եթե նրանք ՍՍին իշխանությունում պահողները համարեն, որ վարկանիշը ՍՍի իրենց աչքում ընգնում է - քանի որ իրենից նալոգ շատ ա վերցում, Արցախյան ռազմական դափնիներով ՊՆ գրաված գեներալները ՍՍի վարկանիշը համարեն իրենց աչքում ընկնում է, քանի որ Արցախ թուրքերին ուզում է թողնի գան գործ դնեն ու առավել ևս եթե սփյուռքահայության աչքում ՍՍն վարկանիշ չունենա, քանի որ Թուրքերից հող չի ուզում ու նույնիսկ Եղեռնի մասիօն հանձնաժողովի ստեղծման համաձայնություն է տալիս, ՍՍի մոտ աջակցություն չի մնա ու փաստացի իշխանություն չի ունենա...

    ԼՏՊ-ն 1994ից արդեն վարկանիշ չուներ, բայց այն ժամանակվա համակարգը, որը պարտադրում էր ԼՏՊ-ի իշխանությունը Հայաստանի քաղաքացիներին ԼՏՊին իր մոտ նախագահ էր աշխատացնում - միակ որոշումը, որ ԼՏՊն է ընդունել 1994ից հետո իր 1998ի իր հրաժարականի որոշումն էր... Այդքան կարգավիճակ ՍՍին էլ կտան մինչև 2010 թիվ կմնա նախագահ, հետո նախագահի պաշտոնը կլուծարեն դարձնելով վարչապետին - այդ պահին ՌՔին, երկրի առաջին դեմք...

    Ավելացվել է 4 րոպե անց
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերժ Սարգսյանի շտապողականության հիմքում ընկած է միայն ու միայն երկրի լարված վիճակը, որը իր հերթին բերում է արտաքին աշխարհի կողմից չընկալման, ու նա անում է չմտածված, սխալ քայլեր, բայց որոնք կողջունվեն արտաքին աշխարհի կողմից: Ընդամենը այսքանը:
    Հաջորդ ՏԻՄ ընտրություններում կերևա այդ լարվածությունը ում կողմից է ստեղծվում։

    Ցավոք սրտի առայժմ միտինգ անող ընդդիմությունը այդ լարվածության ստողծման մեջ քիչ դեր է խաղում ու իշխանության շարքերում միայն չնչին գյաջի ճաքերի է հանգեցնում։
    Վերջին խմբագրող՝ voter: 22.09.2008, 15:55: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջորդ ՏԻՄ ընտրություններում կերևա այդ լարվածությունը ում կողմից է ստեղծվում։

    Ցավոք սրտի առայժմ միտինգ անող ընդդիմությունը այդ լարվածության ստողծման մեջ քիչ դեր է խաղում ու իշխանության շարքերում միայն չնչին գյաջի ճաքերի է հանգեցնում։
    Այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի խոսքին իշխանական բուռն արձագանքը, իշխանության գործողությունները՝ անօրինական գործողությունները, յուրաքանչյուր հանրահավաքից առաջ տեռորը՝ հանրահավաքի մասնակիցների քանակը պակասեցնելու միտումով, ներքին զորքերի կենտրոնացումը Երևան քաղաքում հանրահավաքի օրերին, բռնությունները, հասարակության ընդդիմադիր հատվածին հանգստացնելու համար ստիպված գործողությունները, ընդդիմությանը եթեր չտրամադրելը, այդ գործընթացում Ա1+ չվերաբացելու համար հապճեպ օրենքի ընդունումը, այն գործողությունները, որոնք պիտի դանդաղ ու հանգիստ անեին արագացված ու մեծ թափով անելը, միջազգային կառույցների ուշադրությունը շարժման վրա և այլն, և այլն, և այլն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #10
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այդ դեպքում նվազագույնը տարօրինակ է ընդդիմության յուրաքանչյուր ներկայացուցչի խոսքին իշխանական բուռն արձագանքը, իշխանության գործողությունները՝ անօրինական գործողությունները, յուրաքանչյուր հանրահավաքից առաջ տեռորը՝ հանրահավաքի մասնակիցների քանակը պակասեցնելու միտումով, ներքին զորքերի կենտրոնացումը Երևան քաղաքում հանրահավաքի օրերին, բռնությունները, հասարակության ընդդիմադիր հատվածին հանգստացնելու համար ստիպված գործողությունները, ընդդիմությանը եթեր չտրամադրելը, այդ գործընթացում Ա1+ չվերաբացելու համար հապճեպ օրենքի ընդունումը, այն գործողությունները, որոնք պիտի դանդաղ ու հանգիստ անեին արագացված ու մեծ թափով անելը, միջազգային կառույցների ուշադրությունը շարժման վրա և այլն, և այլն, և այլն:
    Պետք չի խառնել հոգեբանության ճաքերը ու ձգռտումները, որոնցով տառապում են այսօրվա ավազակապետերը ամեն ազատ խոսք ու քննադատություն լսելիս, գործողությունների հետ, որը կհանգեցնի այդ ավազակապետության մեկուսացման։

    Հոգեբանական ապրումները, որ իշխանությունը ունենում է, հենց այդ ԱՖՏԱՐԻՏԵՏԻ - վարկանիշի կորստի վախից է։ Բայց նույնիսկ ԱՖՏԱՐԻՏԵՏԸ կորցրած հաբռգապետին ի վիճակի չէ այսօրվա ընդիմությունը փոխարինել, նրա վարկանիշը իջեցնելով ընդիմությունը ընդհամենը նպաստում է մյուս հաբռգիստին, որ հեշտությամբ գցի ու գա նստի նրա տեղը։

    Քանի որ մինչ օրս կիզված էր ընդիմությունը մեկ - նախագահի պաշտոնի վրա, մնացած ամբողջ իշխանական համակարգը, սկսած դպրոցի ընտրություն կեղծող դիրեկտորներով ու գյուղապետերոց, վերջացրած քաղաքագլուխներով ու ԱԺ նախագահներով, ընդհամենը ինքնախմորումներ են ապրում ու իրար փոխարինում։

    Հուսամ այսօրվա Ա1+ հարցազրույցում ԼՏՊի կոչերը մասնակցել ՏԻՄ ընտրություններին միայն կենտրոնով չեն վերջանա ու կսկսվի իշխանական բուրգի սասանումը, քանի որ ժողովուրդը կկարողանա ցույց տալ, որ ամենափոքր մկան ծակում էլ ժողովուրդն է, որոշում նիստ ու կացը և ոչ թե մի քանի հաբռգիստ, որ փողով բոլորին առած ունեն...

    Ցանկացած վճռական գործողություններից, վիրահատական օպերացիայից առաջ անկասկած արվում է հանրահավաք, բայց դա զուտ անելիքների կոորդինացիա նպատակ ունի ու ԿԱՐևՈՐ մաս է կազմում ցանկացած կոնսիլիումի պարզել ով ինչ է արել մինչև հիմա։ Այ որ սկսվի ամեն հանրահավաքում ներկայացվել, ինչպես 90ականներին էր, որտեղ ինչ հաջողություներ են եղել, կամ ով ինչ է արել, քանի հոգու իրավունքներ է պաշտպանել, որ գյուղում որ գողի ձեռքն է բռնել կամ բացահայտել, ժողովուրդը ամեն անգամ ավելի ու ավելի կհավատա, որ ինչ որ բան է տեղի ունենանում ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ և ոչ թե միայն անունն է իս ետևում նույն մարդիկ են թաքնված...

  11. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ներկա իշխանությունների ձգտումը շտապ կարգով առաջ տանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ու Ադրբեջանի հետ Արցախի հարցում բանակցություններում ինչ որ համաձայնությունների հասնելը, կապված է մոտակա ժամանակ Քոչարյանի իշխանության վերադարձով։

    Համոզված լինելով, որ «իշխանափոխությունից» ՍերժՍարգսյանը չի կարողանա խուսափի ու վաղ թե ուշ իր «բարեփոխումները» իր դեմ են հանելու ոչ միայն Քոչարյանի ստեղծած քրեական իշխանակարգին, այլ նաև սփյուռքին, արվում են բոլոր այն քայլեր, որոնք դժվար թե իր վարկանիշով ու վստահությամբ հայ սփյուռքում ու Արցախում մտահոգ քաղաքական գործիչը կաներ - ինձ թվում է ՍՍի վարկանիշը անկվում է այս օրերին ավելի արագ քան համաշխարհային բորսան։

    Այս ինտենսիվ բանակցությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տարբեր անուղղակի խոստումներ Ադրբեջանին Արցախի կամ ազատագրված տարածքների նկատմամբ իրավունքներ տալու մասին - լինեն դրանք ներդրումներ, թե հանրաքվե, դժվար թե կարողանար ՍՍն աներ, եթե անհանգստացած լիներ իր վարկանիշներով, որ մեծ առումով պիտի հետաքրքրի ցանկացած նախագահի ով ցանկանում է իր ամբողջ ժամկետը նախագահել ու դեռ հերդական ընտրություններում նորից հաղթել...

    Այիսնքն ՍՍն համակերպվել է այն մտքի հետ, որ շուտով «իշխանափոխություն» լինելու է ու ինչ որ շտապողականության մթնոլորտ է տիրում։

    Իշխանափոխություն ասելով, նորից կրկնեմ ենթադրում եմ, որ ՍՍն շտապում է օգտագործել իրեն հատկացված ժամանակը մինչև ՌՔի վերադարձը և ոչ թե ընդիմության ու ԼՏՊի վերադարձից է խրտնում։

    Կարող է նաև այս ամենը նախորոք պայմանավորված ծառայում է նրան, որ հայ ժողովուրդը զիճումները Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարտակի, ՍՍ մնա որպես կարևոր գործ արած նախագահ - միջազգային լեգիտիմություն հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»
    Ես ճիշտն ասած չհասկացա… Այսինքն Սերժ Սարգսյանը մինչ Քոչարյանի գալը շտապում է ի՞նչ անել, շտապում է Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերը դզմզել ըստ դրսերքի պատվերների՞ «շտո լի»… Այսինքն նրան պատվիրել են Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերը լուծե՞լ ու փողն ու Կանարյան կղզիներում վիլլաները արդեն տվել են, իսկ նա շտապում է պատվերը կատարել քանի Քոչարյանը չի՞ եկել… վայ քու, արա…
    Si vis pacem, para bellum

  12. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Չեղածի համար մատաղ անելն ի՞նչ է, ծաղրա՞նք, թե՝ զոհաբերություն Ձեր մեղքերի՝ չեղածի համար մարդուն անիծելու համար։
    Ըստ քեզ՝ նա ի՞նչ չի արել, որի մեջ իրեն մեղադրում են: Գրիր, կարող է՝ տարբեր բաների մասին ենք մտածում: Համենայն դեպս՝ պիտի որ կարճ, 2-3 կետից բաղկացած ցուցակ լինի՝ «Քենեդի - Տիտանիկ» ոճով
    DIXI
    carpe noctem

  13. #13
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած չհասկացա… Այսինքն Սերժ Սարգսյանը մինչ Քոչարյանի գալը շտապում է ի՞նչ անել, շտապում է Հայաստանի արտաքին քաղաքականության հարցերը դզմզել ըստ դրսերքի պատվերների՞ «շտո լի»… Այսինքն նրան պատվիրել են Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերը լուծե՞լ ու փողն ու Կանարյան կղզիներում վիլլաները արդեն տվել են, իսկ նա շտապում է պատվերը կատարել քանի Քոչարյանը չի՞ եկել… վայ քու, արա…
    Հենց այդպես էլ ենթադրում եմ։
    Խիզախություն ունենալ գնալ զիճումների - կստացվի ժողովուրդը բան չի ասի, լավ կմնա նախագահ կստանա միջազգային լեգիտիմություն։

    Չի ստացվի կսկսվի ժողովրդական ընդվզում - ՍՍին լավագույն դեպքում կզրկեն որոշումներ ընդունելու ու սեփական նախաձեռնությամբ հանդես գալու իրավունքից ինչպես ԼՏՊն 1994ից սկսած էր գործում։

    Փոխել ՍՍին չի ստացվի, քանի որ ԼՏՊն նույնը ինչ ՍՍն անում է թուրքիայի հետ հարաբերություններում, կշարունակի անել, կստացվի ՌՔից բացի այլընտրանք էլի չկա չկա։

    Ընդիմադիր դաշտը ԼՏՊով է լցված, ով աջակցում է ու ավելին ինքն ժամանակին դա արդեն արել է ու իր գլխին կժերն ջարդել են։

    Իհարկե միքիչ կասկածելի է, որ ՍՍն այդպիսի անձնազոհության կարող էր գնալ, դառնալ Հայաստանյան Անվար Սադաթը կամ Իտցխակ Ռաբինը ու կյանքի վտանգի գնով ստորագրել համաձայնագիր թուրքերի հետ, բայց այլընտրանք նա այսօրվա դրությամբ չունի, ոչ ժողովուրդը նրան կպահի նախագահ, ոչ էլ ՌՔին ենթարկվող օլիգարխիան ու ուժայինները։

    Միայն Սփյուռքի գործոնով էլ երկար չես դիմանա...
    Վերջին խմբագրող՝ voter: 23.09.2008, 14:19:

  14. #14
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Վերադառնալով նրան ինչից թեման սկսել էի
    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ..........այս ամենը նախորոք պայմանավորված ծառայում է նրան, որ հայ ժողովուրդը զիճումները Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարտակի, ՍՍ մնա որպես կարևոր գործ արած նախագահ - միջազգային լեգիտիմություն հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»
    Այսօրվա Ժամանակում նույն ենթադրություններով խմբագրական է հրապարակվել http://www.zhamanak.com/article/10796/
    Ցիտատ հնարավոր սցենարի մասին
    ....Աբրահամյան Հովիկի միջոցով վարչապետին հունվար-փետրվար ամիսների ընթացքում կառավարությունից դուրս շպրտելու արդեն իսկ նշմարվող սցենարը: Տնտեսական ճգնաժամի ֆոնին` պատճառը կգտնեն` Սարգսյան Տիգրանին քավության նոխազ դարձնելով: Ինչ-որ ժամանակ հետո փորձ կարվի օգտագործել Բաբայան Սամոյի չերեւացող ռեսուրսը: Իսկ մինչ այդ, ըստ ամենայնի, ամերիկացիք` ռուսների «ներկայությամբ», Սերժին արդեն ստիպած կլինեն ստորագրելու իր կազմած ու հավանությանն արժանացած մադրիդյան սկզբունքները, ասել է թե` հողերը հանձնելու կապիտուլյացիոն համաձայնագիրը: ...Ու Երեւանի փողոցներում հանգիստ ման կգան հայրենիքի տեռորիստները: Խնդիրը Քոչարյանի ու Սերժի մեջ չէ, բացարձակապես, երկիրն է ափսոս...
    Այսինքն իրավիճակը ներկայացվելու է այնպես, թե ժողովուրդ ճար չունենք, վարիանտ չունենք, հողերը տալիս են......... Ինչ անենք ինչ անենք, դե հույսներս պիտի Քոչարյանի վրա դնենք, իսկ եթե նրա անձը նողկանք է առաջացնում ժողովրդի մոտ, դրածոյից բանից կգտնվի Գագուլիկա, Սամո կամ որևէ այլ Քոչարյանի կողմից ղեկավարելի մարիոնետի ազգի փրկիչ կկարգեն, վեհափառն էլ հոմ կասի ինչ իրեն հրամայեն, կարող ա սուրբ էլ հայտարարի այդ մարիոնետին ու սարքեն հայ ժողովրդի գլխին...
    Այդ թատրոնում ԼՏՊն գիտակից թե անգիտակից, իր դերը լավ կարատում է, հուսահատեցնել ազգին, որ ընդիմության դաշտում էլ Արցախ պահող չկա ու նայում ես, բոլորը «փոխզիճում» են երգում, պիտի անճարությունից մնանք Քոչարյան-Սյամո-Գագուլիկների հույսին ։

  15. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սերժ Սարգսյանը շտապում է «իշխանափոխությունից» առաջ հասցնել անել ինչ հնարավոր է՞

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերադառնալով նրան ինչից թեման սկսել էի

    Այսօրվա Ժամանակում նույն ենթադրություններով խմբագրական է հրապարակվել http://www.zhamanak.com/article/10796/
    Ցիտատ հնարավոր սցենարի մասին

    Այսինքն իրավիճակը ներկայացվելու է այնպես, թե ժողովուրդ ճար չունենք, վարիանտ չունենք, հողերը տալիս են......... Ինչ անենք ինչ անենք, դե հույսներս պիտի Քոչարյանի վրա դնենք, իսկ եթե նրա անձը նողկանք է առաջացնում ժողովրդի մոտ, դրածոյից բանից կգտնվի Գագուլիկա, Սամո կամ որևէ այլ Քոչարյանի կողմից ղեկավարելի մարիոնետի ազգի փրկիչ կկարգեն, վեհափառն էլ հոմ կասի ինչ իրեն հրամայեն, կարող ա սուրբ էլ հայտարարի այդ մարիոնետին ու սարքեն հայ ժողովրդի գլխին...
    Այդ թատրոնում ԼՏՊն գիտակից թե անգիտակից, իր դերը լավ կարատում է, հուսահատեցնել ազգին, որ ընդիմության դաշտում էլ Արցախ պահող չկա ու նայում ես, բոլորը «փոխզիճում» են երգում, պիտի անճարությունից մնանք Քոչարյան-Սյամո-Գագուլիկների հույսին ։
    բայց հետաքրքիր ա էլի, թե ինչ ռեսուրսների հիման վրա ես ուզում պահել բոլոր ազատագրված տարածքները? եթե չլինի փոխզիջում, էս տեմպերով շարունակվելու դեպքում, մեր երկիրը կկորցնի դիմադրողականությունը: Էլ ինչ Արցախ, ինչ Սյունիք...
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Impression. Հնարավոր արգելափակումից առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 16.10.2016, 22:23
  2. Սայթ, որտեղ հնարավոր է առևուր անել?
    Հեղինակ՝ ggalstian, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.04.2010, 19:23
  3. Շտապում ենք, բայց ո՞ւր
    Հեղինակ՝ Milli, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 19.08.2008, 14:24
  4. Սերժ Սարգսյանը առաջատար է` ըստ անկախ Exit Poll-ի
    Հեղինակ՝ Guetta, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 20.02.2008, 01:49
  5. Գրառումներ: 19
    Վերջինը: 18.01.2008, 09:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •