Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ ներկա իշխանությունների ձգտումը շտապ կարգով առաջ տանել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ու Ադրբեջանի հետ Արցախի հարցում բանակցություններում ինչ որ համաձայնությունների հասնելը, կապված է մոտակա ժամանակ Քոչարյանի իշխանության վերադարձով։

Համոզված լինելով, որ «իշխանափոխությունից» ՍերժՍարգսյանը չի կարողանա խուսափի ու վաղ թե ուշ իր «բարեփոխումները» իր դեմ են հանելու ոչ միայն Քոչարյանի ստեղծած քրեական իշխանակարգին, այլ նաև սփյուռքին, արվում են բոլոր այն քայլեր, որոնք դժվար թե իր վարկանիշով ու վստահությամբ հայ սփյուռքում ու Արցախում մտահոգ քաղաքական գործիչը կաներ - ինձ թվում է ՍՍի վարկանիշը անկվում է այս օրերին ավելի արագ քան համաշխարհային բորսան։

Այս ինտենսիվ բանակցությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տարբեր անուղղակի խոստումներ Ադրբեջանին Արցախի կամ ազատագրված տարածքների նկատմամբ իրավունքներ տալու մասին - լինեն դրանք ներդրումներ, թե հանրաքվե, դժվար թե կարողանար ՍՍն աներ, եթե անհանգստացած լիներ իր վարկանիշներով, որ մեծ առումով պիտի հետաքրքրի ցանկացած նախագահի ով ցանկանում է իր ամբողջ ժամկետը նախագահել ու դեռ հերդական ընտրություններում նորից հաղթել...

Այիսնքն ՍՍն համակերպվել է այն մտքի հետ, որ շուտով «իշխանափոխություն» լինելու է ու ինչ որ շտապողականության մթնոլորտ է տիրում։

Իշխանափոխություն ասելով, նորից կրկնեմ ենթադրում եմ, որ ՍՍն շտապում է օգտագործել իրեն հատկացված ժամանակը մինչև ՌՔի վերադարձը և ոչ թե ընդիմության ու ԼՏՊի վերադարձից է խրտնում։

Կարող է նաև այս ամենը նախորոք պայմանավորված ծառայում է նրան, որ հայ ժողովուրդը զիճումները Արցախի ու Թուրքիայի հետ հարաբերություններում եթե պարտակի, ՍՍ մնա որպես կարևոր գործ արած նախագահ - միջազգային լեգիտիմություն հաստատ կունենա, իսկ եթե անհաջողություն ունենա ՌՔն «սիպիտակ ձիով» նորից նույն թատրոնը ինչ 1998ին խաղա ու գա դառնա վարչապետ ու «փրկի հայ ազգ, հայ Արցախ...»