Խոսքը Սփյուռքի ավելի կամ պակաս հետաքրքրվածության մասին չէ, այլ այնինչ նշել էի մինչ այդ http://www.akumb.am/showpost.php?p=1168326&postcount=19, որ դա Հայաստանում իշխանություն ունենալու պահպահենլու գործոններից մեկն է ու նրանց մոտ վարկանիշի ապահովվումը անհրաժեշտ է, առնըվազն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանյան ժողովուրդը իր մտահոգությունները չի կարողացել Սփյուռքում ավելի կարևորել, քան բանակ ունենալու ու թուրքերից պաշտպանվելու անհրաժեշտությունը, որը միակ մտահոգվածությունն է այսօրվա Սփյուռքում։
Բերած հղումը իմ կարծիքով չափանիշ է այն բանի, որ անկում է նկատվում այն 4 վարկանիշներից մեկում, որոնց մաին նախորդ գրառման մեջ նշել եմ։
Այն որ պարզ է Հայաստանյան վարկանիշների անկում նույնպես կա դա չի ժխտում։ Ենթադրում եմ խոսքը գնում է
-Արցախյան ազատամարտի դափնիներով ուժայինների
և
-իր ճակատագրով հետաքրքրված, գիտակից, ազատ ընտրություն կատարող ժողովուրդի մասին, որ այդ երկուսի մոտ ՍՍի վարկանիշը անկում է ապրում։
Կարելի է ասել նաև, որ ուժայինների մոտ Վարկանիշի անկումը հենց ազդում է Սփյուռքի կարծիքի վրա։
Քո պնդումները ընդհամենը այն մասին են, որ Հայաստանյան ազատ քաղաքացիների, ժողովրդի կարծիքը առայժմ Սփյուռքի վրա չի ազդում, այդ թվում դու հենց դրա ապացույցն ես ստացվում...
Ընդհանրապես լավ չի, որ Սփյուռքը չի կարող քեզ համոզել կարծիք ձևավորել ու դու նրա կարծիքը առհամարում ես, դա երևի գալիս է հենց նույն Սփյուռքի անտարբերությունից քո կարծիքի նկատմամբ ու սպասելի է, որ հակառակը նույնպես անընդհունելի է։
Վերադառնալով ՍՍին ու նրա շանսերին իշխանություն ունենալու, արդեն ասել եմ, իմ տպավորությունը նա է, որ նա չի էլ ձգտում իշխանություն պահել, այլ զուտ անում է այն ինչ պայմանավորվել են, զիճումներ անել այնքան ժամանակ քանի դեռ Հայ ժողովրդի համբերության բաժակը չի լցվել, ինչքան կստացվի ետ կքաշի մեր դիրքերը թուրքերի հետ հակամարտության դաշտում և դիվանագիտական և ռազմական։ Իսկ երբ բանը բանից անցնի ՍՍին կհանեն ու ինչպես արդեն ասեցի ընդիմադիր դաշտում հակաթուրքությանը այլընտրանք չլինելու պատճառով կմնանք Քոչարյան կամ Սամվել Բաբայանի հույսին։
ԼՏՊն էլ այդ դեպքում կստավի ՍՍի թուրքական գործունեության կողմնակից, բայց ոչ նրան հակակշիռ։
ՌՔի վերադարձը դրանով սփյուռքի ու ուժայինների կողմից կաջակցվի, աստված վատից փրկի կարգախոսով, իսկ ժողովրդի դարդին նայող էլի չի լինի...
Օլիգարխիստ-հաբռգիստները այս ասպարեզում առայժմ դեր չեն խաղում ու ոչինչ չեն որոշում...
Էջանիշներ