Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
Թուրքերը որ երկուսն են ապահովում ուժայինների ու օլիգարխիայի մոտ լավ վարկանիշ՞

Թուրքերը միայն օլիգարխիային կարող են փոխարինել։

ՈՒժայինների, սփյուռքի գործոնները նրանք չեն կարողանա իրենցով փոխարիենլ։ Վաճառովի ժողովրդի գործոնը միգուցե նույնպես հաջողվի վերցնել իրենց ձեռքը ու այդ մասսայի մոտ իրենց թեկնածուն լավ ԱՖՏԱՐԻՏԵՏ լինի, դա ի դեպ ռուսներն արդեն երկար ժամանակ է անում են։

Ընդհանրացնեմ - հավասարապես պիտի հաշվի առնվեն այդ բոլոր գործոնները ու նրանց հետաքրքրությունները - հենվելով միայն մեկի վրա տանուլ կտաս։

Քանի դեռ հայաստանում ժողովրդավարությունը իրական արժեք չի դարձել ու ժողովրդի գործոնը միարժեք ամեն ինչ չի որոշում ուժայինները ու օլիգարխիան առանձին գործոն են։

Բայց նույնիսկ այն դեպքում, երբ ժողովուրդը Հայաստանում հասնի նրան, որ ուժայինները ու օլիգարխները ենթարկվեն իրեն, այսինքն Հայաստանում իշխելու համար միայն անհրաժեշտ լինի ժողովրդի մոտ վարկանիշի մասին մտածել, էլի սփյուռքահայությունը մնալու է առանձին գործոն, քանի որ նրա պոտենցիալը կայանում է ուրիշ երկրների քաղաքացի լինելու մեջ ու փաստացի հաշվի պիտի նստես ուրիշ երկրների քաղաքացիների մոտ քո վարկանիշի ստեղծելու հետ։

Հայաստանի ղեկավարը փաստացի բազմաթիվ երկրների իր ու ուրիշ երկրի ժողովրդի համար պիտի ընդունելի լինի - դա ի դեպ երկքաղաքավիության օրենքի հիման վրա փաստացի է լինելու....
Իսկ այս դեպքում, չե՞ս կարծում որ նույն ուժայիններին ու օլիգարխներին ֆինանսավորելով, ու նրանց վարկանիշը ապահովելով, սփյուռքը ստեղծում է Հայաստանի ժողովդրվարացման ճանապարհիին ամենամեծ խոչընդոտը, որն այդքան կարևորում ես:

Ու վերջին հաշվով, եղբայր, եթե սփյուռքի դերակատարումը նվազեցրել ու հասցրել ենք մենակ մեզ սովից զկրտալուց փրկելուն, ապա այդ գործոնին փոխարինող գտնելը հեշտ է: Ուժայիններին չեզոքացնելու խնդիրն էլ կդնենք Թուրքերի վրա - տարածաշրջանային անվտանգության համակարգ Թուրքիայի գլխավորությամբ: Խոսքի օրինակ: Հեսա թուրքասերի անարդարացիորեն վաստակած խարանս էլի աչքս են կոխելու, անկապ օրինակի համար:

Ապեր, ասածս ինչ է: Եթե ուզում ենք նորմալ երկիր ունենալ, քո ասած ծիծաղելի արդյունաբերությունն էլ մի եկրպ խելքի բերել, ապա մեր երկրի ճակատագիրը պիտի միայն ու միայն լինի մեր քաղաքացիների ձեռքում: Եթե Սփյուռքը շատ է ուզում օգնել փողով, կամ բարի խորհրդով, թող օգնի, բայց մեր վզին անհամաձայնություն փաթաթել պետք չի: Մարսելում ապրող հայի բողկին չի, որ վայրենի հարևանը մեզ ամեն վարկյան կարող է ուտել: Նրա բողկին մենակ քո ասած հրապարակով հպարտ քայլող զինվորի, հինգ հատ տանկի ու պապուս թվի ինքնաթիռի հետևից լաց լինելն է: Հարևանը մեզ կուտի, հետո մի հարյուր տարի էլ սփյուռքում կոլեկտիվ լաց կլինեն, ու երևի հոգու խորքում էլ կասեն, էս մի փող ուղարկելու տեղից էլ պրծանք: