Սերժ Սարգսյանն է «Հայլուր»–ին հարցազրույց տալիս, համոզում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, անտրամաբանական մտքեր է արտահայտում. «քաղաքական լուծում», «Հայաստանը Ղարաբաղի հետ ունենա ընդհանուր սահման», «Եթե ինձ առաջարկեն ասենք Փարիզում մի որևէ համաձայնագիր ստորագրել, ես հո չեմ կարող Ղարաբաղի նախագահին անիջապես կանչել», «Ադրբեջանը պետք է ճանաչի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը»… մոտավորապես այսպես… Ահավոր է, դավադրություն է, պարտություն է, տալիս ենք հողեր ընդհամենը փուչիկի դիմաց, տալիս է մի մարդ, որը չի ներկայացնում հայ ժողովրդի շահերը, սա խաղաղ կարգավորում չի, սա կապիտուլյացիա է, հերթական էշությունը մեր տխմար պատմության մեջ…
Ավելացվել է 3 րոպե անց
Սկզբունքորեն էլի հանձնենք մի քանի թիզ հողեր, սակայն այն պայմաններով, որ հիմա են ամերիկացի ու եվրոպացի հանձնաժողովականները սրածայրում հեռուսաէկրաններից, ու արդեն որոշում թե ում զորքերից ինչքան է այստեղ լցվելու, ապա սա մղձավանջ է, իմիջայլոց նաև Ադրբեջանի համար։
Էջանիշներ