Մարկիզ-ի խոսքերից
Երեկ ինչ-որ նման բան տեսա Հ1-ով: Խոսում էին տարբեր թեմաներով, նաեւ՝ երիտասարդական շարժումների մասին խոսեցին: Շատ ոչ օբյեկտիվ էր, գրեթե՝ անամոթության աստիճանի:
Սկսել ա–ն վերջացել է:
Հիմա–ն– դեռ կա…Իբր՝ քիչ մնաց, էլի…հաստատ դա էր ենթատեքստը
Միասինն էլ դեռ կա:
Ամենածիծաղաշարժն այն էր, որ «Միասին» նախաձեռնությունը համեմատվում էր «Հիմա»-ի եւ «Սկսելա»-ի հետ: Այն դեպքում, որ «Միասին»-ի ծագումն ու նպատակները շատերիս համար գաղտնիք չեն: «Միասին» –ը արհեստածին, հիմնականում, կարծում եմ, «պարապ» երիտասարդներից կազմված կազմակերպություն է: Եվ նրանց արածի պատալոկը մեր հասարակական կյանքում խաչմերուկներում մեքենաների դեմը կարմիր լույսի տակ կանգնեցնելն է սահմանված գծի սահմաններում:
Իսկ այն երիտ. նախաձեռնությունները, որոնք համեմատվում էին եւ/կամ նշվում էին մի տողի վրա «Միասինի» հետ, այսօր բավականին մեծ դեր ունեն ներհայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում եւ այստեղ վիճելու հարց չկա: Ավելին՝ նրանք մեր վաղվա քաղաքացիական հասարակության հիմնասյունն են:
Հայաստան–Թուրքիա խաղին «Միասինը» երեւի մոտ 100 հոգանոց խմբով, բոլորը նույն կերպ հագնված՝ սպիտակ վերնաշապիկներով, ներկա էին: Թե ո՞վ էր այդքան տոմս առել նրանց համար անհայտ է: Դժվար թե էդ ժողովուրդը մարդ ա մի 5000 քծված լինեին: Մեծ պաստառի վրա էլ գրված էր ՍՍ- ի նախընտրական կարգախոսը:
Ասելս այն է, որ «Սկսել ա» -ն եւ «Հիմա»-ն համեմատության եզր չունեն «Միասին»-ի հետ, իհարկե, ի վնաս վերջինիս:
Ի՞նչու այսքան երկար ասացի. Իմ դիտած հաղորդման վերջում հաղորդավարը նշեց հենց «բանաձեւ» կայքի անունը…
Կներեք, ես այստեղ օբյեկտիվության նշույլ չտեսա:
Եթե սխալվում եմ, կներեք: Եթե պարզվի, որ նշածս կապ չունի «բանաձեւի» հետ, ապա կխնդրեմ մոդերատորներին հեռացնել գրառումս:
Էջանիշներ