User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: impression-ի, ivy-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    impression-ի, ivy-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը

    ...

    -Լսի, մարդուս հետ վիճել եմ, կլինի՞ մի քանի օր գամ մնամ,- քույրս էր:
    -Արի, իհարկե, ես տանը չեմ լինելու էս քանի օրը, գործուղում ունեմ, սենյակս ազատ է, արի մնա ինչքան կուզես,- ու չշարունակեցի անկապ զեղումներ դուրս տալ, ինչպես ընդունված է նման դեպքերում, որ ինչքան քեֆդ տալիս է` վիճիր ամուսնուդ հետ, էդ ինքն ո՞վ դառավ որ… որ միևնույն է, սա մնում է քո հայրական օջախը, և այլն, և այլն, քանի որ քրոջս նշանդրեքի օրը հայրս լավ հասկացրել էր, որ` գնում ես` գնա, բայց էլ հետդարձի ճամփա չունես: Քույրս էլ հասկացել էր կես խեթ հայացքից (հորս միշտ շատ լավ ենք հասկացել):
    -Բայց զգուշացնեմ, մեր կողքի երկսենյականոցը, դե էն, որ վարձով են տալիս, մի նորապսակ զույգ է վարձակալել: Կարող է գիշերները չքնես,- քմծիծաղ տվեցի ես:
    -Իյա~, մենակ էդ էր պակաս: Շատ ե՞ն շուխուռ անում:
    -Չէ, էդքան էլ չէ: Գիշերվա երկուսից մինչև առավոտվա վեցը:
    -Պահո~… Մանյակ են, ինչ են… Լա’վ, էն մեծ ականջակալներդ դեռ կա՞ն:
    -Ըհը:
    -Կպավ: Երաժշտություն կլսեմ,-այնպես ուրախացավ քույրս` ասես երկու անհայտով հավասարում էր լուծել:
    -Դու գիտես,-ուսերս թոթվեցի ես,-նայիր քո հարմարությանը:
    -Լավ, ուրեմն գործից հետո արի ինձ վերցրու, մեքենայով ես չէ՞:
    -Հա, դու էլ իրերդ պատրաստիր, որ ժամերով ձեր բակում չմնամ:
    Լսափողը դրեցի ու գնացի գործի: Հաջորդ օրը գնալու էի շրջաններից մեկը` ստուգիչ այցի: Գիշերելու էի ինձ շատ ծանոթ հոտած հյուրանոցում, որն ուներ յոթ հարկ ու ընդամենը երեք աշխատող: Գոյություն ունեցող գրեթե 120 համարներից էլ գործում էին ընդամենը 15-ը, այն էլ` կիսատ-պռատ. մեկում զուգարանի ջուրը չէր գալիս, մյուսի հեռուստացույցն ընդամենը մի ալիք էր ցույց տալիս, այն էլ` թուրքական:
    Չնայած այդ ամենին, միշտ հաճույքով եմ գնացել շրջաններ: Այս անգամ հաճույքս կրկնապատկվելու էր, քանի որ գնալու էի մենակ, ու իմ սեփական մեքենայով: Մենակ գնալը հաճելի էր նրանով, որ ողջ ճանապարհին լսելու էի իմ սիրած երաժշտությունը, այլ ոչ թե այն, ինչը պարտադրելու էր վարորդը:
    Հաջորդ առավոտյան նստեցի մեքենաս ու ուղևորվեցի հեռավոր մի շրջան, երբ արդեն քույրս տեղավորվել էր իմ սենյակում, պատերից իջեցրել բոլոր, ինչպես ինքն էր ասում, մելանխոլիկ նկարները, գրասեղանիս վրայից վերացրել գրիչներս, անիմաստ ու փոշոտ թղթերի կույտեր, գրքեր, որոնք մի քանի ամիս առաջ էի կարդացել ու ժամանակ չէի ունենում տեղը դնելու, բանկային չմուծված հաշիվների հիշեցումներ, ֆոտոապարատս, անգամ կոմպյուտերի մկնիկն ու ստեղնաշարը: Դրանց եկել էին փոխարինելու անթիվ անհամար մանր-մունր տուփիկներ ու ապակե տարաներ` ամենատարբեր ու անհասկանալի պարունակությամբ, առանց որոնց քույրս ոտքը տնից դուրս չէր դնում: Շորերս տեղավորել էր իրենց տեղերում, սենյակիս փոշին հավաքել, սրբել, ու արդեն ինձ համար պարզ էր, որ այդ մի քանի օրերի ընթացքում, որ քույրս անցկացնելու էր մեր տանը, ամուսնուց վրեժ էր լուծելու` իմ սենյակում անվերջ բամբասելով իր տխմար ընկերուհիների հետ, պատմելով, թե ոնց իր կյանքը խորտակեց` նրա հետ ամուսնանալով, ընկերուհիներն էլ պետք է միաբերան նրան համոզեին բաժանվել:
    Նման օրերին ես ինձ աննկարագրելիորեն երջանիկ էի զգում, որ անհետաքրքիր, բայց ժամանակատար աշխատանք ունեմ, ու ստիպված չեմ լինելու հայկական ավանդական հյուրասիրության բոլոր օրենքներին հերթով նահատակվելով` դիմանալ այդ ամենին:
    Եվ այսպես, կեցցե~ ազատությունը: Անջատեցի հեռախոսս, բարձր երաժշտություն միացրեցի, ու սկսեցի բոլոր մեքենաները շրջանցելով` սլանալ դեպի Մ. քաղաք: Հենց Մ. քաղաքում էլ պետք է անցկացնեի կյանքիս հետագա 3 օրը:
    Ճանապարհին նայում էի շուրջբոլորս` գյուղական բնապատկերներին, մարդկանց, տներին: Ո~նց էի երազում սեփական տուն գնել մի որևէ գյուղում: Ունենալ փայտե ցածր ցանկապատ, փոքրիկ այգի, մի քանի ծառ, բակ, բակի մի անկյունում` չոր փայտի կույտ, որն անպայման երեկոյան պիտի գցեի բուխարին, ու դրա դիմաց գորգին փորի վրա պառկած կարդայի մինչև լույս: Ու նաև պետք է ձեռք բերել մի ճոճաթոռ ու տորշեր, քանի որ ամառանոց ասվածն ինձ մոտ ասոցիացվում է վերը թվարկածների հետ:
    Ճանապարհին ոչ մի տեղ կանգ չառա հանգստանալու կամ հաց ուտելու, չնայած շատ երկար էր տևում Երևանից Մ. հասնելը: Հինգ ժամից այնտեղ էի:
    Վերջին խմբագրող՝ Վարպետ: 22.09.2008, 00:06:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mr. Annoying (09.08.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Smokie-ի, impression-ի և ivy-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 10.09.2013, 19:50
  2. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 17
    Վերջինը: 08.02.2013, 16:17
  3. ivy-ի, impression-ի և StrangeLittleGirl-ի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 13
    Վերջինը: 06.03.2012, 11:56
  4. Արձակ. Գալաթեայի, impression-ի և SSS-ի 2-րդ համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.04.2010, 01:40
  5. Արձակ. SSS-ի, impression-ի և Բարեկամի համատեղ պատմվածքը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Համատեղ պատմվածքներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 16.03.2010, 18:50

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •