"Մեր համատեղ պատմվածքը" խաղ-պրոյեկտ է, որին կարող է մասնակցել ցանկացած ակումբցի: Հնարավոր անհարթությունից խուսափելու համար` փորձենք հետեւել ոչ այնքան խիստ կանոններին:
1. Խաղին մասնակցելու հայտերն ընդունվում են հենց այս թեմայում:
2. Այս թեման միայն հայտերի տեղադրման համար է, ցանկացած այլ գրություն (մեկնաբանություն) համարվելու է թեմայից դուրս գրառում` դրանից բխող հետեւանքներով: Բոլոր քննարկումները, առաջարկությունները անում ենք այստեղ:
3. Յուրաքանչյուր պատմվածք գրում են միայն երեք հոգի, եռյակներն ընտրվում են ըստ գրանցման հերթականության: Յուրաքանչյուր երրորդ գրանցվածը եզրափակում է եռյակը, եւ սկսվում է հաջորդ եռյակի գրանցումը:
4. Յուրաքանչյուր գրանցված եռյակի համար բացվում է նոր թեմա` " ՄԱԿԱՆՈՒՆ1-ի, ՄԱԿԱՆՈՒՆ-2-ի և ՄԱԿԱՆՈՒՆ3-ի համատեղ պատմվածքը" վերնագրով: Ինչպես մականունների թվարկումը, այնպես էլ պատմվածքի շարադրման հերթականությունը որոշվում է ըստ գրանցման հերթականության: Յուրաքանչյուր մասնակից ունի միայն մեկ գրառում անելու հնարավորություն, լինի դա` մեկ նախադասություն, թե մի վեպ: Այսինքն ենթադրվում է, որ երեք գրառումից հետո համատեղ պատմվածքը պետք է ունենա տրամաբանական ավարտ:
5. Համատեղ պատմվածքի համար բացված թեմայում չի կարելի գրառում անել մինչեւ այն պահը, քանի դեռ պատմվածքը չի հասել իր ավարտին, այսինք քանի դեռ բոլոր երեք մասնակիցները չեն կատարել իրենց գրառումները:
6. Ցանկացած ակումբցի կարող է ընդգրկվել անսահման քանակությամբ եռյակներում` միաժամանակ:
Դե ինչ, սկսեցինք
Էջանիշներ