User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Անկախության թե՞ ինքնորոշման օր

  1. #1
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անկախության թե՞ ինքնորոշման օր

    Այսօր սեպտեմբերի 21-ն է: Տոնը կոչվում է անկախության օր բայց կան շատ մարդիկ որոնք վերապահումով են մոտենում այդպիսի անվանը:

    Նրանցից մեկը Պարույր Հայրիկյանն է: Այն Հայրիկյանը որը խոսեց անկախության մասին դեռ 1988-ին երբ դեռ ոչ մեկ չեր էլ կարող պատկերացնել որ Սովետը փլվելու է: Ղարաբաղյան շարժման ղեկավարներից ոմանք նրան անվանեցին պռովոկատոր որը ուզում էր իբր անկախության գաղափարով շեղել ժողովրդին իր բուն նպատակից այսինքն Ղարաբաղի վերամիվորումից:

    Ինչ որ է 1991-ի օգոստոսին ԳԿՉՊ-ի չստացվելու արդյունքում Սովետը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ և բազմաթիվ երկրներ հռչակեցին իրենց անկախությունը, օրինակ Ադրբեջանը կարծեմ Օգոստոսի վերջերին:

    Հայաստանի ղեկավարները ստիպված եղան նույնպես անկախանալ և որոշեցին անցկացնել հանրաքվե: Որը կայացավ Սեպտեմբերի 21-ին:

    Հիմա իհարկե շատերը փորձում են դա ներկայացնել ինչ որ հերոսական պայքարի արդյունք բայց իրականում հերոսականը դա Ղարաբաղի համար սկսված շարժումն էր 1988-ին, իսկ անկախությունը եղավ շատ անակնկալ , անսպասելի ու ինչպես միշտ անպատրաստ: Արդյունքը ժողովրդական պայքարի արդյունքում ունեցանք ազատագրված Արցախ իսկ անկախությունը սկսվեց մսխվել հենց անկախացման առաջին տարիներից, որը վերածվեց ազգային հարստության զարհուրելի թալանի: Ի դեպ այն որ Հայաստանի իշխանությունների երկար ժամանակ չէին հավատում անկախության գաղափարին վկայում է այն, որ Դրամը ստեղծվեց 1993-ի աշնանը: Այսինքն անկախ պետությունը երկու տարի չուներ սեփական փող: Եվ նույնպես պարտադրված եղավ այդ քայլը քանի որ Ռուսաստանը փոխեց հին ռուբլին: Արդյունքում 1993-ը եղավ մեծ սնանկացման տարին:

    Ինչ որ է: Հիմա Հայրիկյանը բավականին տրամաբանված առաջարկում է անկախության օր պահել միայն Մայիսի 28-ը: Մայիսի 28-ի անկախությունը հիրավի ժողովրդական պայքարի արդյունք էր: Կենաց մահու ճակատամարտներ Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում և ի վերջո Սարդարապատում: Որտեղ կռվում էին ժողովուրդը և ցարական բանակից մնացած հայազգի սպաները: Ի դեպ այն ժամանակվա վերնախավը ի դեմս որոշ դաշնակցականների նույնպես անպատրաստ էր, չեր հավատում Անկախությանը ու նույնիսկ դեմ էր Անկախությանը: Փաստորեն Վրաստանի անկախացումը , Թաթարների խժդժությունները, Թուրքիայի հարձակումը այդ բոլոր երևույթները ի վերջո պարտադրեցին որ Ժողովրդի մեջ արթնանա ինքնապահպանման բնազդը ու նրանք ելան կենաց մահու պատերազմի: Եվ հաղթեցին: Իհարկե հետո եղավ կոմունիստական հեղափոխությունը բայց ի վերջո եթե չլիներ 1918-ի անկախությունը ապա չեր լինի Հայաստանի ՍՍՀ-ն և իհարկե չեր լինի սեպտեմբերի 21-ը: Այսինքն իրական անկախության օրը Մայիսի 28-ն է: Իսկ Սեպտեմբերի 21-ը ուղղակի մի սովետական համակարգի միջից դուրս գալու օր, որը ի դեպ չեր մերժել լիովին պետականության գաղափարը: Ինքնորոշման օր:

    Ես համամիտ եմ այս մոտեցման հետ: Ի դեպ այսօր միացրեցի հեռուստացույցը ու տեսա որ անկախության օրով պատարագ էին անում: Այնպիսի տպավորությունն էր որ այսօր ոչ թե ուրախ օր է, այլ ինչ որ բանի վախճանն է: Առաջներում գոնե պառադ էին անում, իսկ հիմա մի տեսակ սգի օրի նմանվեց:
    Եվ իհարկե դրսում էլ եթե սովորական մարդկանց հարցնես ապա ոչ մեկ նորմալ չգիտի թե այսօր ինչ օր է:
    Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:

  2. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկախության թե՞ ինքնորոշման օր

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանի ղեկավարները ստիպված եղան նույնպես անկախանալ և որոշեցին անցկացնել հանրաքվե: Որը կայացավ Սեպտեմբերի 21-ին:
    Օրվա անվան ձևակերպման համար ոչինչ չունեմ ասելու, բայց էտ ստիպված բառը անհամապատասխան է: Կեղծ է, սխալ տեղում է…
    ՀՀ-ն ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, որ ԽՍՀՄ Սահմանադրությամբ անկախացավ: Պրոցեսը սկսվել էր երեք տարի առաջ, համբերատար ու հետևողականորեն հասել մինչև 21.09.91: Դու ասում ես ստիպվա՞ծ…
    Ճիշտ է, ԽՍՀՄ փլուզումը թուլացրեց էֆֆեկը, բայց դրանով բան չպակասեց (իմ աչքում հատկապես):
    Իմ ջահել ու խենթ օրերին կպար: Ստիպված չէիք ՝ հավատում էիք… հավատում էինք մեռնելու չափ…

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Սեպտեմբերի 21-ը ուղղակի մի սովետական համակարգի միջից դուրս գալու օր, որը ի դեպ չեր մերժել լիովին պետականության գաղափարը: Ինքնորոշման օր:
    Ուղղակի … մի խեղճ ու կրակ համակարգից դուրս գալու օր…

    Թող լինի Ինքնորոշման օր: Բայց մի փոքրացրու օրվա արժեքը:
    Վերջին խմբագրող՝ Ջուզեպե Բալզամո: 22.09.2008, 22:03: Պատճառ: Գրառման ավելացում
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օրագիր. Անկախության սերունդ
    Հեղինակ՝ Պիրիտ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.05.2014, 23:10
  2. Շնորհավոր Հայաստանի անկախության օրը
    Հեղինակ՝ Norton, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 21
    Վերջինը: 28.05.2010, 23:05
  3. Շնորհավոր անկախության օրը
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 24.09.2008, 19:04
  4. Անկախության տարեդարձ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 28.11.2007, 22:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •