Օրինակ իմ դուրը չի գալիս Արարատ ալիքը,չնայաց քուրս ասումա լավ ալիքա![]()
Օրինակ իմ դուրը չի գալիս Արարատ ալիքը,չնայաց քուրս ասումա լավ ալիքա![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Հարգելիս, Ջերմուկի նման հեռու տեղերի համար գոյություն ունեն վերահեռարձակող (ազդանշանը ուժեղացնող) կայաններ, առանց դրա, Ջերմուկում հեռուստատեսության նշույլ էլ չէր լինի, իսկ TRT1-ը հայաստանում չի վերահեռարձակվում, բայց իդեալական բռնում է։
Ցավն էլ էն ա, որ կարող ա անտենան թեքեմ, էս մի ալիքը լավ բռնի, բայց մի 5 հատ ալիք էլ սկսի վատ ցույց տալ։ Խնդիրը ազդանշանի ուժն է։
Շնորհակալություն ինֆորմացիայի համար: Ես ինքս ռադիստ եմ, մի քանի հարյուր ռետրասնլյացիոն կայաններ եմ հավաքել ինտերնետի համար, տարբեր դիապազոններում, այդ թվում շրջանների համար: Անտենաներ էլ եմ հավաքել, ռետրանսլյացիոն բլոկներ էլ: Ծնունդով էլ Ջերմուկից եմ, 17 տարի ապրել եմ Ջերմուկում: Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել:![]()
էսպես չի մնա
Ուրախ եմ, լավ մասնագիտություն ա։Բայց կներես էլի, քո կարծիքով ես ի՞նչ պետք ա մտածեի քո գրածից։
Եթե նշում ես, որ Երեւանից 180 կմ-ի վրա տվյալ ալիքը բռնում ա, ուրեմն չիմացող եւ տրամաբանող մարդը դա կարդալով կմտածի, որ անմիջապես Երեւանից ա բռնում` առանց վերահեռարձակման։Ես պարզապես չիմացողների համար էի գրել ու պարզապես չոր փաստ էի բերել:![]()
Ամեն դեպքում դժգոհ եմ մեր ալիքների հեռարձակումից։ Նույը մյուս բնագավառներում ա, օրինակ բջջային կապը։ Հաճախ հեռու տեղ եմ գնում, նայում եմ ցանցերի ցուցակը, տեսնում եմ ոչ Բիլայն կա, ոչ էլ Վիվա, բայց դրա փոխարն կա TR TURKCELL։Երեւի պետք ա Հայաստանում էլ ռոումինգ արած ման գանք։
Կներեք, մի քիչ թեմայից շեղվեցի![]()
Անհամ բան դուրս եկավ այդ ալիքը։ Ոչ էլ մշակութային է։ Երեկ ֆուտբոլ էին ցույց տալիս, օրինակ։
Իբր թե մշակութային է, բայց ծառայում է նաեւ որպես Հ1-ի այլընտրանք, այսինքն` եթե զուգահեռ խաղեր են ուղիղ եթերով ընթանում, ապա մեկը ցույց են տալիս Հ1-ով, մյուսը` «Արարատով», ոնց որ Արմենիան ու TV5-ը։
Ինձ այս ալիքի լոգոն դուր չի գալիս, որովհետեւ այն եւս մեկ անգամ է մարկանց շփոթության մեջ գցում` խառնելով Արարատն ու Մասիս սարը։ Ախր շողովուրդ ջան էդ սարը շատ վաղուց կոչվել ա «Մասիս», թե ինչի բերեցին «Արարատ» անունը կպցրեցին էդ սարին, չեմ հասկանում։
Եթե ուզում են մակարդակով ալիք ստեղծած լինեն, պետքա առաջին հերթին թարգել տարբեր տեսակի ՍՄՍ ակցիաները![]()
Ախր չէի ուզում թեմայից շեղվեմ....
Խորհուրդ եմ տալիս վերցնել գրաբար Աստվածաշունչ ու կարդալ....կգտնես այս բառերը «Եւ նստաւ տապանն յեւթներորդում ամսեանն ի քսան եւ յեւթն ամսոյն ի լերինս Արարատայ։», որը նշանակում է ոչ թե «...Արարատ լեռան վրա։», այլ «...Արարատի լեռների վրա։» (կարաս հարցնես ցանկացած գրաբարի մասնագետի, եթե ինքդ չես հասկանում)։ Արարատ ասելով` նշվում է երկիրը, որտեղ կանգ առավ տապանը, կոնկրետ սար ոչ մի Աստվածաշնչյան բնագրում չի նշվում։ Այստեղից բխում է, որ տապանը կարող էր կագ առած լինել Հայկական Լեռնաշխարհի ցանկացած սարի վրա։
Այսպիսով, Աստվածաշնչում ոչ մի Արարատ անունով սար չի նշվում։
Ռուսերեն թարգմանությունից հիշում եմ "на горах Араратских": Հիմա աշխարհը գիտի այդ սարը որպես սար, որի վրա կանգնել է տապանը, ու երկրի անունով կոչում է Արարատ։ Ի՞նչ բացասական բան կա դրա մեջ։ Պահանջենք, որ ամբողջ աշխարհը Մասի՞ս կոչի այն։ Մեզ մոտ էլ թող երկու անուն լինի՝ Մասիս և Արարատ։ Առանց այդ էլ ամեն ինչի անունը երկու հատ է մեզ մոտ, մեկը մեր տարբերակը, մյուսը՝ ուրիշների։ Մենք մեր երկիրը Հայաստան ենք կոչում, ամբողջ աշխարհը՝ Արմենիա...
Լավ, ես դեմ չեմ, Մասիս անունն էլ եմ սիրում, Արարատն էլ, ուղղակի չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարևոր։ Միևնույն է, «Արարատ» բառը միշտ ասոցիացվում է հայերի հետ, էլի մերն է, այսինքն։
Մի խոսքով (թեմային վերադառնալով), ալիքն այնքան էլ հաջող չի, եթե ֆուտբոլը որպես մեր մշակույթի մաս է հրամցնում։
Նույն աղբն է ուրիշ լոգոյով![]()
I may be paranoid but no android!
Այսօր արդեն Արարատը գտել է իր տեղը և հստակ ծրագիր է կատարում:
Շատ ողջունելի ալիք է, որը չենք կարող ասել մեր այսօրվա բոլոր հեռուստատեսային ալիքների մասին:
Մեր ինստիտուտում շատ էի լսել նման ալիքի հնարավոր բացման մասին ու մի օր պատահաբար տեսա այդ ալիքը: Իմ ուրախությանը չափ ու սահման չկար: Վերջապես ստեղծվեց մի ալիք, որտեղ խոսվում է ոչ թե Անջելինա Ջոուլիի կամ մեկ այլ աստղի թանկարժեք ներքնազգեստի մասին, այլ մշակութային` ինձ համար սրբազան, երևույթների մասին:
Սա չի նշանակում, որ Արարատը չունի սխալներ և չունի բաց թողնված տեղեր:
Հուսամ այս ալիքը կապրի շատ երկար:
Վերջին խմբագրող՝ Remix-Hayko: 21.10.2008, 09:09:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ