Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
Գիտեք, այ ես կարծիք արդեն գրեցի, չէ, բայց մտքիցս դուրս չի գալիս… Կուզենայի էլի մի քանի բառ ասել, ավելի հանգիստ. Փորձեմ ձևակերպել…

Ուրեմն պատմվածքի մեջ մի տեսակ հուզականություն կար, բայց… կյանքից կտրված հուզականություն: Մանրամասնեմ. Այդ ամենը /նկատի չունեմ իհարկե կենդանական աշխարհը/ իրականում… մի տեսակ չի լինում էլի: Հա, հենց չի լինում: Չի լինում ՏԵՆՑ իդեալական աղջիկ ու ՏԵՆՑ գազան տղա, ոնց որ պատմվածքում էր: Այսինքն հուզական էր, բայց ոչ այնքան իրական…

Բայց մի բան պարզ է – եթե այսքան խոսքեցինք, ուրեմն հաստատ լավն էր…

Հ.Գ. Ես էլ էի ուզում վարկանիշ տալ, բայց տեխնիկապես չի ստացվում…
Արի չորոշենք հա կան էդպիսիք թե ոչ, արի չմարմանվորենք Եղնիկն իսկապես իդելական էր, իսկ Առյուծը` ինչպես դու ասեցիր, առյուծ Բայց Առյուծն էլ Եղնիկ չի որսում, էդ հաստատ