User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 27 հատից

Թեմա: Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Լիլիթին....

    Մարդկային ավերող ձեռքից հեռու մնացած անտառում ապրում էր մի Եղնիկ: Տեսակում բացառիկ` շքեղ, գեղեցիկ, նուրբ ու փայլուն եղջյուրներով նա տարբերվում էր մյուսներից: Երբ ցատկոտում էր կուսական անտառում, թվում էր` ծառերն են անգամ բոլոր կենդանիների պես զարմանքով նայում նրա հրաշագեղ ազդրերին: Սիրու՜ն էր Եղնիկը, շա՜տ սիրուն: Աչքերը միշտ կիսաթաց էին` բարությամբ ու քնքշանքով ողողված: Առաջ պարզած դնչիկին նկարված նուրբ ու սրտաձև քիթը բոլոր գազանների հիացմունքի առարկան էր դարձել: Եղնիկների «խմբի» բոլոր «էգերը» նախանձից սատկում էին, մազաթափ լինում, քոսոտվում, եղջյուրները ծռմռվում էին ու կոտրատվում, իսկ հակառակ սեռը երազում էր նրա մասին: Բոլորն էին անտառում երազում տիրանալ Եղնիկին: Բացառություն չէր նաև արքան: Նա, որ ամենաուժեղն էր ու առնականը, Եղնիկին տիրելու ցանկությունից դարձել էր թույլ ու տկար: Այո՛, նա փորձում էր սիրահետել Եղնիկին, բայց ինչպես և բոլորը, չէր արժանանում նույնիսկ նրա հայացքին:
    Անտառի արքայի մերժված լինեն արդեն իսկ ազդում էր նրա «հեղինակության» վրա, ու մի օր նա որոշեց Եղնիկին ցույց տալ կյանքի իրական կողմը: Ու երբ Եղնիկը վերադառնում էր ժայռի ստորոտում գտնվող գետափից, նա, գազազած, ճանկերը դուրս ցցած, մազերը գզգզած ու մեջքն ուռեցրած, նետվեց դեպի Եղնիկը, սուր ճանկերը մխրճեց հազար անգամ երազած ազդրերի մեջ ու երախը մեծ բացելով` ժանիքները խրեց Եղնիկի կոկորդը: Եղնիկը նույնիսկ չհասցրեց ըմբռնել, թե ինչ է կատարվում, իսկ Առյուծը, գոհունակ ժպիտը դեմքին, երազկոտ հայացքը երկնքին, փռվել էր խոտերի վրա: Նա ոչ մի բացատրություն չտվեց. դե՛, արքա է: Պարզապես երբ հպանցիկ նայեց Եղնիկի կիսահոշոտված վզին, ճանկռոտված ու արնաշաղախ ազդրերին, ինչ – որ անծանոթ, տարօրինակ ցավ զգաց, բայց ... լոկ ուժգին մռնչաց. ցավեցրել էր ոչ միայն Եղնիկին, այլև ինքն իրեն: Սակայն կարևորն այն էր, որ ցույց էր տվել իր ուժը:
    Գազանները, որ մինչ այդ ապշահար նայում էին, մի քանի վայրկյանում ցրվեցին, իսկ նա թեքվեց դեպի ցավից ու նվաստացումից թպրտացող Եղնիկն ու մռնչաց. «Սա քեզ ու նմաններիդ դաս...»...
    Շատ ու շատ տարիներ են անցել այդ դեպքից: Ճիշտ է, առյուծները հրաժարվել են եղնիկ որսալուց, միևնույն է, այլևս ոչ մի եղնիկ չի ցատկոտում նախկին կուսական անտառում:
    Իսկ թե ինչ եղավ մեր Եղնիկին, գիտի միայն անտառի միակ կապտաթև թիթեռնիկը, ով երջանկություն է տարածում...




    Էս փոքրիկ, շատ փոքրիկ պատմվածքը նվիրում եմ ընկերուհուս ` Լիլիթին: Դուք իրեն չգիտեք...

  2. #2
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Լավ արեց - էդ հիմար եղնիկին տեղն էր, իսկ ուրիշներին դա դաս կլինի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #3
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ արեց - էդ հիմար եղնիկին տեղն էր, իսկ ուրիշներին դա դաս կլինի
    Մհեր ձեռքս ես ընկել է

  4. #4
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    "Քնքուշ, եթերային էակ..." - Ոսկե հորթից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #5
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Անվանումը խոստումնալից էր... բովանդակությունը` ինտերնետից քաշած դեռահասների համար նախատեսված SMS-ներին էկվիվալենտ... ափսոս, շատ ափսոս... նմանատիպ ուժեղ վեռնագրերը դիֆիցիտ են, առավել դիֆիցիտ է ուժեղ վերնագրին համարժեք գործը...
    Ափսոս, շատ ափսոս...
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  6. #6
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Մեջբերում Mefistofel-ի խոսքերից Նայել գրառումը
    Անվանումը խոստումնալից էր... բովանդակությունը` ինտերնետից քաշած դեռահասների համար նախատեսված SMS-ներին էկվիվալենտ... ափսոս, շատ ափսոս... նմանատիպ ուժեղ վեռնագրերը դիֆիցիտ են, առավել դիֆիցիտ է ուժեղ վերնագրին համարժեք գործը...
    Ափսոս, շատ ափսոս...
    Փաստորեն չմեռա, ՍՄՍ էլ գրեցի դեռահասների համար շնորհակալ եմ կարծիքի համար

  7. #7
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Ի դեպ, Եղնիկ ջան... Ոչ բոլորն առյուծներն են հարձակվում էդպես` անսպասելի: Առյուծներ կան, որոնք հարձակվելուց առաջ մռնչում են` զգուշացնում: Բացի այդ, կան այնպիսի տեսակի առյուծներ, որոնք նույնիսկ թույլտվություն են խնդրում իրենց զոհերից` ժանիքներն ու ճիրանները նրանց մարմնի այս կամ այն մասերի մեջ խրելուց առաջ: Իսկ քեզ շնորհավորում եմ անտառի միակ կապտաթև թիթեռնիկին քեզ ընկեր ունենալու կապակցությամբ: Հուսով եմ նա լավ է կատարում երջանկություն տարածելու իր առաքելությունը:
    Վերջին խմբագրող՝ Լավ ոստիկան: 21.09.2008, 20:21:
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  8. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց

  9. #9
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց
    Կապտաթև թիթեռնիկին վաղուց էի նկատել Թիթեռնիկն ինձ դեռ խոստում էլ է հասցրել տալ, էնպես որ՝ սպասում եմ
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  10. #10
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջապես ինչ-որ մեկը կապտաթև թիթեռնիկին նկատեց
    Հենց առաջին ընթերցմանն իրեն նկատեցի, ամենակարևորը, որ նա երջանկություն է բաժանում... Հույս ունեմ, որ եղնիկը երջանիկ է... բայց մի բան, առյուծը, թեկուզ նա արքա է, չի կարող անպատիժ մնալ, իսկ եղնիկները, պե՛տք է, այո, պե՛տք է ցատկեն անտառում՝ կուսական անտառում: Առանց եղնիկների աշխարհը չի կարող լինել, սիրելիս:
    Лучше Гор могут быть только Горы.

  11. #11
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    Մեջբերում Ուրվական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց առաջին ընթերցմանն իրեն նկատեցի, ամենակարևորը, որ նա երջանկություն է բաժանում... Հույս ունեմ, որ եղնիկը երջանիկ է... բայց մի բան, առյուծը, թեկուզ նա արքա է, չի կարող անպատիժ մնալ, իսկ եղնիկները, պե՛տք է, այո, պե՛տք է ցատկեն անտառում՝ կուսական անտառում: Առանց եղնիկների աշխարհը չի կարող լինել, սիրելիս:
    Իսկ մենք հեռվից կնայենք ու կսրենք մեր ատամները Ինչ է, բացի առյուծից, էդ անտառում ուրիշ գիշատիչներ չկան? Նաղդ գայլերին պալիտ եմ արել
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առյուծներն այլևս Եղնիկ չեն որսում

    ահա, մի կարգին պֆտոպում ենք այ էս իմ սրտովա
    Մերի ջան թիթեռնիկը շատ մեծ հույս ունի, որ շուտով իր խոստումը կկատարի
    Գոռ ջան ապրես
    Վա je t'aime

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ես այլևս նախկինը չեմ...
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 16.06.2015, 21:39
  2. Հայաստանի ոստիկանությունը ծեծում էր, այլևս չի՞ ծեծում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.01.2014, 17:58
  3. Արձակ. Այլևս երբեք...
    Հեղինակ՝ comet, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 08.02.2011, 02:09
  4. Բիլ Գեյթսը այլևս ամենահարուսը չէ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 04.07.2007, 13:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •