Կան մի քանի ծրագրեր GPRSի միջոցով ձրի SMS ուղարկելու:

cellityFreeSMS
Կարող եք մտնել www.cellity.com և քաշել: Նրան, ում ուղարկում եք, պետք է այդ ծրագիրը լինի: Բացատրեմ, թե ինչպես է աշխատում ծրագիրը:
Սկզբում պետք է ռեգիստրացիա անել: Ծրագրով դա հեշտ ու հանգիստ ստացվում է:
Ինչ-որ մեկին սմս գրելուց հետո այդ մարդուն այսպես ասած "ծնգցնում" են ինչ-որ երկար համարից +4... (Ի դեպ անցած անգամ ինձ ծնգցրել էին +77777777 համարից ): Այնուհետև նա մտնում է իր հեռախոսում գտնվող cellityFreeSMS ծրագիրը և սեղմում է Refresh, որից հետո կարող է կարդալ ստացված նամակը, պատասխանել և այլն: Ծնգցնելու նպատակը այն է, որ այդ մարդը իմանա, որ ստացել է նոր նամակ:
Ես ինքս իմ հեռախոսի վրա ստուգել եմ և հավաստիացնում եմ, որ աշխատում է: Ձեզնից սմս գրելուց ընդամենը գնում է 1-2 kb տրաֆիք

Հետագայում կթվարկեմ ևս մի քանի այդպիսի ծրագրեր: