User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Ռուբեն Հախվերդյանի Երգերի ակորդներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փորձեմ գրել «Իմ քաղաքը» (կամ «Երաժիշտների քաղաքը», չգիտեմ) երգի ակորդները: Շատ հայտնի ու սիրուն երգ է, և շատ հեշտ էլ կարելի է նվագել (և, թերևս, երգել՝ կախված բաղաձայնության գործակցից) :

    Ակորդները սրանք են (վստահ չեմ, բայց նման է).

    Dm


    Am



    E


    A7


    C


    G


    Շարունակենք: Մատներին տանք հետևյալ ընդունված տառ-անվանումները.

    Բութ - p
    Ցուցամատ - i
    Միջնամատ - m
    Մատնեմատ - a
    Ճկույթ - s
    Ճկույթը վստահաբար կարելի է այս պահին մոռանալ. քիչ երգեր կան, որտեղ ճկույթն էլ է օգտագործվում: Իսկ «p i m a» կոմբինացիայով կարելի է նվագել հայտնի երգերի ճնշող մեծամասնությունը:

    Նվագում ենք ըստ հետևյալ սխեմայի (արպեջիոյի)՝ p-i-m-i-a-i-m-i, այսինքն՝ բութ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ-մատնեմատ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ: Բութը բասն է. թողեք, որ այն հնչի ամբողջ ակորդի ընթացքում:

    Օրինակ՝ Am (լյա մինոր) ակորդը նվագում ենք այսպես (թվերը համապատասխան լարերն են)

    p - 5
    i - 4
    m - 3
    i - 4
    a - 2
    i - 4
    m - 3
    i- 4
    Փաստորեն՝ ամեն մատին բաժին է ընկնում ընդամենը մեկ լար :

    Իսկ հիմա՝ բուն երգը: Առաջին նոտան հնչում է երգի երրորդ վանկից սկսած.
    .......Dm............................Am
    Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
    ............E..............................Am
    Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
    ............Dm...................................Am
    Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից
    ...........E...........................Am.....A7
    Եվ ինձ հյուր եք եկել երազում,

    Դուք հիշել եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
    Ուր եղյամն է հիմա փայլփլում,
    Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
    .........E...........................Am
    Իմ հեռու-հեռավոր հուշերում:

    Am....E.................Am
    Ես հիշում եմ քաղաքն իմ,
    .............C..................G..............C..........A7
    Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
    Dm....................................Am
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    E....................................Am.....A7
    Եվ աղջիկներին քո աննման,
    Dm....................................Am
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    E...................................Am
    Եվ աղջիկներին քո աննման:

    Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
    Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
    Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
    Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,

    Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
    Որտեղից մենք չունենք ազատում,
    Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
    Որտեղից մենք չունենք…

    Ես հիշում եմ քաղաքն իմ,
    Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    Եվ աղջիկներին քո աննման,
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    Եվ աղջիկներին քո աննման:

    Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
    Կարուսելը մեր հին ու այգին,
    Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
    Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
    Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
    Հիշեցնում մեր սիրո…

    Ես հիշում եմ քաղաքն իմ,
    Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    Եվ աղջիկներին քո աննման,
    Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
    Եվ աղջիկներին քո աննման...

    Բոլդով փորձել եմ, ամեն դեպքում, նշել այն վանկը, որի վրա պետք է արդեն փոխել ակորդը (ես իմ տեքստը ձևավորել եմ Tahoma-ով): Ասենք՝ ձեր երաժշտական անժխտելի տաղանդն ու բնածին փայլուն ունակությունները ձեզ դա անկասկած կհուշեն : Նվագելիս պահեք երգի ընդհանուր ռիթմը. օրինակ՝ կարող եք ոտքով թփթփացնել հատակին (մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս...):

    Մի հետաքրքիր նրբություն. կրկներգը նվագում ենք ուղիղ երկու անգամ ավելի արագ ռիթմով, քան սովորական տները:

    Երևի նկատեցիք, որ տների վերջին տողը երբեմն վերջանում է A7-ով, իսկ այդ տողի ակորդները ոչ թե սովորականի պես երկուսն են, այլ (օ՜, սարսափ) երեքը: Այդ հատվածները նվագում ենք այսպես. օրինակ՝
    ...........E...........................Am.....A7
    Եվ ինձ հյուր եք եկել երազում

    E (pi mi ai mi) - Am (p i m a) - A7 (p i m a)
    Կարծես թե՝ այսքանը :
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.02.2011, 21:20:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (06.10.2011), Mark Pauler (22.02.2011), Yellow Raven (22.02.2011), Նաիրուհի (22.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ռուբեն Հախվերդյան
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 259
    Վերջինը: 20.09.2017, 18:09
  2. Ռուբեն Ամիրբեկյան
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 22.05.2013, 15:26
  3. Երգերի ակորդներ և նոտաներ
    Հեղինակ՝ Grieg, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 59
    Վերջինը: 03.01.2013, 15:17
  4. Ռուբեն Սևակ
    Հեղինակ՝ Մաեստրո, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 18.11.2011, 08:32
  5. Հարցազրույցներ Ռուբեն Հակոբյանի հետ
    Հեղինակ՝ Sevo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 23.08.2008, 18:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •