Կարող եք գրել նաև Ծեր Գնչուհու ակկորդները?շատ եմ ուզում այդ երգը սովորել....
![]()
Կարող եք գրել նաև Ծեր Գնչուհու ակկորդները?շատ եմ ուզում այդ երգը սովորել....
![]()
Life Is A Miracle
Terminator (11.06.2009), Փիսիկ (24.07.2009)
ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐՈՒՄ
Ռուբեն Հախվերդյան
Cm Dm7(b5)
1.Երևանի գիշերներում
G7 Cm
Լուսնի ափսեն է գլորվում,
Ab Dm7(b5)
Ու հեռավոր արվարձանում
G7 Cm
Արծաթե հետքն է իր թողնում:
Cm Fm7
Երբ միայնակ եմ ես լինում,
G7 Cm
Քայլերն այստեղ են ինձ բերում,
Ab Dm7(b5)
Ու հուշերիս լքված այգում
G7 C
Ես անցյալիս եմ հանդիպում:
C C6 CMaj7 C
Իմ հուշերի անհատակ ջրհորում
C/E Ebdim Dm7
Քո խենթացնող կիսադեմն է լողում,
G7 Dm7 G9
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում,
G9 G7
Ու չկա ազատում,
C CMaj7 C6 C
Իմ հուշերի անհատակ ջրհորում
C/E Ebdim
Դու իմ անունն ես տալիս, ու կանչում,
G Dm G9 G7
Ես խեղդվեցի էս կեխտոտ քաղաքում
G7 Cm
Ու չկա փրկություն:
Cm Dm7(b5)
Իմ քնքուշ սևահեր,
G7 Cm
Իմ քնքուշ սևահեր,
AbMaj7 Dm7(b5)
Դու ինձ ո՜ւմ ես թողել,
G7 Cm
Ինձ թողել, հեռացել:
2.Ասա դու ո՞վ ես, որտեղի՞ց,
Ի՞նչ ես այդպես լուռ հառաչում:
Ես հեռացել եմ ինձանից
Եվ ինձ արդեն չեմ ճանաչում:
Իսկ ի՞նչ ես կորցրել այստեղ,
Ի՞նչ ես փնտրում այս կողմերում:
Ես իմ երազն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
Քո հանգուցյալ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ կոտրվում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում,
Քո բոլշեվիկ տատիկի սենյակում,
Ուր մահճակալն էր անվերջ ճռճռում,
Գինու կիսատ շշերի արանքում
Դու հավերժ սեր էիր ինձ խոստանում:
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:
3.Ես լուսնոտի պես արթնացել,
Ու տանիքներն եմ բարձրանում,
Ես իմ անցյալն եմ կորցրել
Երևանի գիշերներում:
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվոմ,
Ու իմ կարմիր երգի վրա
Արծաթե հետքն է իր թողնում:
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին,
Ձայնապնակն ու այս հին մեղեդին
Մենք կորցրինք առհավետ, իմ անգին,
Մի օր փակվեց սենյակի դուռը հին,
Երբ կոտրվեց տատիկի հայելին:
Իմ քնքուշ սևահեր,
Դու ինձ ում ես թողել,
Դու ինձ ում ես թողել,
Ինձ թողել, հեռացել:
Երևանի գիշերներում
Լուսնի ափսեն է գլորվում…
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Gayl (19.01.2010), Mark Pauler (22.02.2011)
ԵՐՋԱՆԿՈԻԹՅՈԻՆ
Am F C
Երջանկություն, ան|ցիր կող|քովս,
E Am
Դու հարատև |չես,
Dm Am
Դու կարող ես թողնել ինձ ա|մեն րոպե
E7 Am
Ու հեռանալիս չնախազգու|շացնել։
E7 Am
Դու գալիս ես հան|կարծ ժպտերես,
A Dm
Քո առջև բացվում են դռ|ները,
Dm Am
Եվ մարդիկ խոնարհվում ու քծ|նում են քեզ,
E7 Am
Դու մոռացնում ես նրանց |վշտերը։
C F C
Դու այսօր |ինձ հետ |կքնես,
E7 Am
Ինձ կտաս վարդագույն խոս|տումներ,
Dm Am
Իսկ երբ կփակվեն իմ աչ|քերը,
E7 Am
Կթողնես, կկորչես,| կկորչես։
C F C
Երջանկություն, |դու պոռնիկ ես ան|հոգ,
E7 Am
Իսկ ես՝ հասարակ մի |տղա,
Dm Am
Եվ չեմ կարող ես ե|րկար պահել քեզ,
E7 Am
Դու ինձնից կհոգնես, |կհոգնես։
Am F C
Երջանկություն, ան|ցիր կող|քովս,
E Am
Դու հարատև |չես,
Dm Am
Դու կարող ես թողնել ինձ ա|մեն րոպե
E7 Am
Ու հեռանալիս չնախազգու|շացնել։
Վերջին խմբագրող՝ Ուրվական: 15.12.2010, 18:41:
Лучше Гор могут быть только Горы.
Դատարկություն (15.12.2010), Հայկօ (01.09.2012)
Ձյունը ԻՄ երգն է երգում
G D C G x 2
G............................D...............C............G
Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին,
.................................D..................C...........G
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
..............H7...................Em..............D............G
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց,
.............................D................C...............G
Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած:
G D C G x 2
կրկներգ
G....................................
Ձյունը գալիս է դանդաղ,
G7...............................C
Ձյունը իմ երգն է երգում,
Am..........................D
Ձյունը իջնում է թեթև,
Am........................................H7
Ձյունն իմ հեքիաթն է պատմում:
(1)
E.............................Am
Արծաթե թիթեռնիկներ
....................D.......................G
Պոկված կապույտ հեքիաթներից
E...............................Am
Թևածելով իջան ներքև,
................D...................G
Երգով լցրին քաղաքը ծեր,
...............H7................Em........D.....................................G
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
...................................D..........C.....................................G
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
G D C G x 2
Ձյունը գալիս է դանդաղ,
Ձյունը իմ երգն ե երգում,
Ձյունը իջնում է թեթև,
Ձյունն իմ հեքիաթն է պատմում:
(1)
Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի,
Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում:
(ինչպես կրկներգը)
Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն,
Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն:
Արծաթե թիթեռնիկներ
Պոկված կապույտ հեքիաթներից
Թևածելով իջան ներքև,
Երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն:
G D C G x 2
նվագում ենք հետևյալ ռիթմով`
V^V^X^V^
ներքև-վերև-ներքև-վերև-հարված ներքև լարերի խլացումով-վերև-ներքև-վերև
Mark Pauler (22.02.2011), Nirvana (20.02.2011), Sinigami (18.01.2011), Yellow Raven (22.02.2011), Ուրվական (11.01.2011)
իսկ <օ քամի քամի> երգի ակորդներ ով ունի,խնդրում եմ գրեք...
Փորձեմ գրել «Իմ քաղաքը» (կամ «Երաժիշտների քաղաքը», չգիտեմ) երգի ակորդները: Շատ հայտնի ու սիրուն երգ է, և շատ հեշտ էլ կարելի է նվագել (և, թերևս, երգել՝ կախված բաղաձայնության գործակցից):
Ակորդները սրանք են (վստահ չեմ, բայց նման է).
Dm
Am
E
A7
C
G
Շարունակենք: Մատներին տանք հետևյալ ընդունված տառ-անվանումները.
Ճկույթը վստահաբար կարելի է այս պահին մոռանալ. քիչ երգեր կան, որտեղ ճկույթն էլ է օգտագործվում: Իսկ «p i m a» կոմբինացիայով կարելի է նվագել հայտնի երգերի ճնշող մեծամասնությունը:Բութ - p
Ցուցամատ - i
Միջնամատ - m
Մատնեմատ - a
Ճկույթ - s
Նվագում ենք ըստ հետևյալ սխեմայի (արպեջիոյի)՝ p-i-m-i-a-i-m-i, այսինքն՝ բութ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ-մատնեմատ-ցուցամատ-միջնամատ-ցուցամատ: Բութը բասն է. թողեք, որ այն հնչի ամբողջ ակորդի ընթացքում:
Օրինակ՝ Am (լյա մինոր) ակորդը նվագում ենք այսպես (թվերը համապատասխան լարերն են)
Փաստորեն՝ ամեն մատին բաժին է ընկնում ընդամենը մեկ լարp - 5
i - 4
m - 3
i - 4
a - 2
i - 4
m - 3
i- 4:
Իսկ հիմա՝ բուն երգը: Առաջին նոտան հնչում է երգի երրորդ վանկից սկսած........Dm............................Am
Ամուսինդ, տիկին, խռռացնում է քնում,
............E..............................Am
Շուռ ու մուռ է գալիս անկողնում,
............Dm...................................Am
Դուք գիշերն արթնացել ձեզ տանջող հուշերից
...........E...........................Am.....A7
Եվ ինձ հյուր եք եկել երազում,
Դուք հիշել եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Ուր եղյամն է հիմա փայլփլում,
Ես հիշում եմ, տիկին, այն քնքուշ օրիորդին,
.........E...........................Am
Իմ հեռու-հեռավոր հուշերում:
Am....E.................Am
Ես հիշում եմ քաղաքն իմ,
.............C..................G..............C..........A7
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Dm....................................Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E....................................Am.....A7
Եվ աղջիկներին քո աննման,
Dm....................................Am
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
E...................................Am
Եվ աղջիկներին քո աննման:
Դուք գիշերն արթնացել, դուք հուզվել եք, տիկին,
Ձեր ճնշումն է հիմա բարձրացել,
Ձեր ճնշումը, տիկին, ոչ ոք չի իջեցնի,
Ձեզ, ավաղ, ոչ մի դեղ չի փրկի,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք ազատում,
Դուք փակվել եք ինձ հետ հուշերի զնդանում,
Որտեղից մենք չունենք…
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման:
Իսկ հիշո՞ւմ եք, տիկին, մեր սիրո ծառուղին,
Կարուսելը մեր հին ու այգին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո մեղեդին,
Կարուսելը, տիկին, պտտվում է կրկին,
Հիշեցնում մեր սիրո…
Ես հիշում եմ քաղաքն իմ,
Երբ մարդիկ ապրում էին մարդկանց նման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման,
Եվ տղաներիդ խենթ ու խելառ, իմ Երևան,
Եվ աղջիկներին քո աննման...
Բոլդով փորձել եմ, ամեն դեպքում, նշել այն վանկը, որի վրա պետք է արդեն փոխել ակորդը (ես իմ տեքստը ձևավորել եմ Tahoma-ով): Ասենք՝ ձեր երաժշտական անժխտելի տաղանդն ու բնածին փայլուն ունակությունները ձեզ դա անկասկած կհուշեն: Նվագելիս պահեք երգի ընդհանուր ռիթմը. օրինակ՝ կարող եք ոտքով թփթփացնել հատակին (մեկ-երկու-երեք-չորս, մեկ-երկու-երեք-չորս...):
Մի հետաքրքիր նրբություն. կրկներգը նվագում ենք ուղիղ երկու անգամ ավելի արագ ռիթմով, քան սովորական տները:
Երևի նկատեցիք, որ տների վերջին տողը երբեմն վերջանում է A7-ով, իսկ այդ տողի ակորդները ոչ թե սովորականի պես երկուսն են, այլ (օ՜, սարսափ) երեքը: Այդ հատվածները նվագում ենք այսպես. օրինակ՝...........E...........................Am.....A7Կարծես թե՝ այսքանը
Եվ ինձ հյուր եք եկել երազում
E (pi mi ai mi) - Am (p i m a) - A7 (p i m a):
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.02.2011, 21:20:
DIXIcarpe noctem
Arpine (06.10.2011), Mark Pauler (22.02.2011), Yellow Raven (22.02.2011), Նաիրուհի (22.02.2011)
Նա սերը ծախեց
Am....................Dm...........E..............Am
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Am..................Dm............G...........C
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
C....................Dm...............E..............Am
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
Am....................E............................Am
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,
A.........................Dm............G..........C
Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
C...............Dm............E.............Am
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
........................Dm.............E..............Am
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
E.............................Am
Պարզապես նա տիկնիկ էր:
Dm..............G.........C...............A............Dm
Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
Am..............E....................Am
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:
Am........................Dm..................E.................................Am (հետո ինչպես առաջին երեք տողերը)
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:
(ինչպես առաջին չորս տողերը)
Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:
Лучше Гор могут быть только Горы.
Arpine (06.10.2011), Դատարկություն (26.02.2011), Հայկօ (26.02.2011), Միքո (27.02.2011)
Շաաաաատ եմ խնդրում դաշնամուրի համար էլ դրեք
ԿԱՊՈւՅՏ ՆԺՈւՅԳՆԵՐ
................Am
Բայց կանցնեն այս օրերը ուրախ,
.......Dm
Կսահեն ժպիտները քո մեղմ,
............H(7)....................................E
Քամու պես իմ հոգին շոյելով, կկորչեն:
..............Am................E....F.................C
Կախարդված աշխարհից էլ ոչինչ չի մնա,
...........Dm...............................Am
Եվ հեքիաթն անավարտ ու անմիտ կթվա,
..........H(7)....................E
Ու անմիտ կթվա քո աչքին:
Երջանիկ այս պահերն իմ, Աստվա՛ծ,
Ես գիտեմ, թե ինչու ես տվել.
Որ դրանք մեզանից դու խլես,
Դրանց տեղ բաժանես կարոտներ:
Ու դատարկ աշխարհում կարոտներն են շրջում,
Թափառում ու փնտրում…
Թափառում ու փնտրում են իրար:
Երբ գիշերն է իջնում մեզ վրա,
Մեր աչքերն են փակվում,
Մեր կապույտ նժույգները մեզնից հեռանում ու փնտրում են իրար:
Եվ այնպես կամացուկ, որ հանկարծ չարթնանանք,
Մեզ թողնում են նրանք
Ու դանդաղ հեռանում…
Ու դանդաղ հեռանում մեզանից:
B-32123
Ասեք որ երգը կուզեք, կփորձեմ գտնել![]()
Ուրվական (05.10.2011)
ԻՆՁ ՄԻ ՓՆՏՐԻՐ ՈՍՏԻԿԱՆ
...................Am.....................................E
Ինձ մի փնտրիր, մի թակիր իմ պատուհանը,
......................................................Am
Այստեղ եմ ես, ես, կամ էլ իմ ուրվականը։
....................Am.................................E
Անթարթ մի աչք հետևում է ինձ իմ տանը,
.........................................................Am
Այ քեզ հրաշք, սա իմ տու՞նն է թե՝ զնդանը։
.................C........................................G..G7
Դու ինձ ասա, գոնե դու տուր պատասխանը,
.....................Dm................................E
Ու՞մ տունն է սա, ու՞մն է այս բնակարանը։
Կար մի քաղաք, քաղաքում, փակված իր տանը,
Ապրում էր նա, նա, կամ էլ՝ իր ուրվականը։
Լռում էր նա, թե՞ խոսում էր ուրվականը,
Ու՞մ գործն է դա, մի՞թե դա է էականը։
Կար ազգանուն՝ կպցրած նրա դռանը,
Եվ փաստաթուղթ, որ նա ապրում է հենց այդ տանը։
Եթե մի օր այցելի ինձ ոստիկանը,
Նրան անձայն կընդունի իմ ուրվականը։
Կհասկանա օրենքի հլու պաշտպանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Կահագանգի նա իր ղեկավարությանը,
Որ տանը այս, ոչ ոք չի ապրում այս տանը։
Ինձ կմատնի բարեկիրթ իմ հարևանը,
Որ ինձ գիշերը նա տեսել է գինետանը։
Գինում խեղդված կճչա խցանահանը,
Անհայտ կորած՝ կգրանցեն իմ վերջաբանը։
եթե մի օր այցելեք դուք ինձ իմ տանը,
Գուցե և ձեզ ընդունի իմ ուրվականը։
Չզարմանաք, մի՞թե դա է էականը,
Թե մեզնից ով է, մեզնից ով է իրականը։
.....................C
Ինձ մի փնտրիր, ոստիկան,
...................G.................G7
Ես քեզ համար չեմ ես չկամ։
...................Dm
Դու ինձ ինչքան էլ որոնես,
................E
Ուրվականիս կհանդիպես։
Նա սերը ծախեց
................E.....................................Am
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
.........................G..........................C
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
........................E..................................Am
Որը իմ կարծիքով պարզապես մի պոռնիկ էր,
.........................E............................Am
Նա իր սերը ծախեց ու գնաց ռեստորան,
.............G............................................C
Մի տխրիր, իմ ընկեր, նա կոշիկդ չարժեր,
......................E.........................Am
Եվ հիմար կլինես դու, եթե կարծես, որ
.........................E................................Am
Կորցրել ես մի գանձ, որ երբեք չես գտնի`
..............E.................Am
Պարզապես նա տիկնիկ էր:
.......................G..............................C
Գեղեցիկ հագնված ու այնքան գեղեցիկ ժպիտով,
.............E...........................Am
Որ ափսոս, դա նրա սեփականն էր:
(ինչպես առաջին երեք տողերը)
Միշտ այդպես է լինում, երբ կատվին չափից շատ ես սիրում,
Փաղաքշում ու խաղում նրա հետ, նա ճանկերն է խրում,
Ու պոչը շարժելով կամացուկ հեռանում:
.............................E
Միշտ այդպես է լինում, մեզ թողնում են նրանք,
.....................................................................Am
Ում համար մենք պատրաստ ենք անել ամեն ինչ,
..............................G.........................................C
Ու թողնում են այնպես, որ կարծես թե ոչինչ չի եղել,
...........................E................Am
Որ կարծես թե ամեն ինչ կարգին է:
(ինչպես առաջին երեք տողերը)
Լուռ քայլում է տղան, և հոգին նրա սև է,
Նա այսօր կորցրեց իր սիրած աղջկան,
Որը իմ կարծիքով պարզապես մի տիկնիկ էր:
B-(321)-(321), B-(321)-(321)
էս էլ իմ լսածով![]()
Ակորդներ չգիտեմ բայց Ռուբեն Հախվերդյանի շատ երգեր կարող եք քաշել ստեղից http://mp3-mp3.do.am/index/ruben_haxverdyan/0-565
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ