User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Անտարբերություն

  1. #31
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին…
    StrangeLittleGirl ջան, ես քիչ թե շատ ծանոթ եմ ակումբի կյանքին քո մասնակցությանը (մի հինգ ամիս հա) ու «անտարբերի» պիտակ քեզ հաստատ չէի կպցնի: Անտարբերությունն այս դեպքում վերաբերվում է ոչ միայն քաղաքական գործընթացներին, այլ ընդհանրապես հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Այն, որ դու դեմ ես ներկա իշխանություններին, բայց դեմ ես նաև ԼՏՊ վերադարձին, արդեն խոսում է այն մասին, որ անտարբեր չես, ունես դիրքորոշում, քեզ անհանգստացնում են Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները:

    Հարցը նրանում է, որ կա մի զանգված, որը անտարբեր կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե ԼՏՊ վերադարձի մասին խոսք անգամ չլիներ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պալման կարող է Հայաստանի համար դեկորատիվ ա, բայց շատ երկրներում նորմալ, խելոք-խելոք այգիներում ու փողոցներում աճող ծառ է, ոնց որ մեզ մոտ, ասենք, ուռենին
    Մի երկու երկիր կա, որտեղ պալման համ էլ բերք ա տալիս: Իսկ ուռենին ոչ մի տեղ բերք չի տալիս:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.09.2008, 09:52: Պատճառ: Գրառման ավելացում

  2. #32
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    էդ անտարբերները ամեն բնագավառում էլ անտարբեր են. մի մարդ ինձ ասաց, որ իր համար մեկ է. <<եթե Սերժն ա, իր աշխատավարձը 150 հազար ա, եթե նույնիսկ Լևոնը լինի, էլի 150 հազար ա լինելու: ինչ լինելու է, լինելու է, մենք ոչինչ չենք կարող փոխել>>: Ես երկար վիճեցի, բայց մեկ ա, ինքը բնույթով է անտարբեր. ընդհանրապես մի զանգված կա, որ առավոտը արթնանում է, մտածում է` ինչ ուտի, գիշերը քնելուց մտածում է, թե առավոտը, որ վեր կացավ ինչ պիտի ուտի իսկ մի մասն էլ, որ իրեն դնում է ավտորիտետի տեղ` սև հագած, մազերը ժելեով հետ սանրած, պագոնները չգցելու համար չի ներգրավվում շարժմանը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  3. #33
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ անտարբերները ամեն բնագավառում էլ անտարբեր են. մի մարդ ինձ ասաց, որ իր համար մեկ է. <<եթե Սերժն ա, իր աշխատավարձը 150 հազար ա, եթե նույնիսկ Լևոնը լինի, էլի 150 հազար ա լինելու: ինչ լինելու է, լինելու է, մենք ոչինչ չենք կարող փոխել>>: Ես երկար վիճեցի, բայց մեկ ա, ինքը բնույթով է անտարբեր. ընդհանրապես մի զանգված կա, որ առավոտը արթնանում է, մտածում է` ինչ ուտի, գիշերը քնելուց մտածում է, թե առավոտը, որ վեր կացավ ինչ պիտի ուտի իսկ մի մասն էլ, որ իրեն դնում է ավտորիտետի տեղ` սև հագած, մազերը ժելեով հետ սանրած, պագոնները չգցելու համար չի ներգրավվում շարժմանը
    Աստղ ջան, էդ քո ասած դեպքը փառք ա, չեմ ուզում կրկնվել, բայց ասեմ. վերջերս մի նյութապաշտի տված հարցազրույց էի կարդում մի` մամուլ կոչված աղբի մեջ, ասում էր` մի խանգարեք, ինձ շենք են խոսք տվել, թողեք թող սարքեն, ինձ շենք են խոսք տվել, դրա համար ես աղոթում եմ, որ սրանք մնան: Դե հիմա արի ու սրան մի վիրավորի: ախր սա ոչ միայն անտարբեր ա, այլ թքած ունի ամեն տեսակ արժեքների վրա, բացի գումար կոչված արժեքից:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. #34
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,465
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Անտարբերությունը անտարբերություն է բերում։ Եթե պետության ներսում քաղաքացին որպես այդպիսին իրեն չի զգում, այսինքն մտածում է, որ հույսը կարող է դնել միայն իր վրա, իր գրպանի փողի, ատրճանակի, կամ քարը պայթի՝ իր մեծ եղբոր, ծնողի, բայց միայն ոչ պետության՝ հանձինս թաղապետարանի, դատարանի, ԶԱԳՍի, գայիշնիկի, պրեզիդնետի… ապա այստեղ հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ հույսը կորցրածների և հույսը չկորցրածների։ Հույսը կորցրածները չեն հավատում և ոչ մի ժողովրդավարական համակարգի գոյությանը ու առաջնորդվում են «եղունգ ունես՝ գլուխդ քորի» սկզբունքով։ Հույսը չկորցրածները փորձում են մի բան անել՝ միտինգ են գնում, գոռում են, գործարքների ժամանակ չեկ են պահանջում, գայիշնիկի հետ քյալլա են տալիս, դատարաններով ֆռֆռում նյարդեր են փչացնում, բողոքում են սրան նրան, փորձում են տարբեր կարգազանցների կարգի հրավիրել և այլն… այ նրանք գիտեն թե ինչ բան է պետություն, որը սկսվում է ընտանիքից, տնից, «պադյեզդից», «քուչից», թաղամասից, վերջանում քաղաքով, մարզերով երկրով… նրանք այդ ամենը համարում են իրենցը։ Իսկ հույսը կորցրածները ցանկացած իրավիճակում առաջին հերթին հաշվում են գրպանի փողերը, փնտրում են ծանոթի, բարեկամի, միջնորդ–բարեխոսի թեկուզ հենց այդ նույն պետական օրգաններում՝ որտեղ հույսը չկորցրածները նյարդեր են փչացնում։ Նրանք փորձում են շատ բաների տիրանալ, քանի որ այն, ինչը հույսը չկորցրածները իրենցն են համարում, ապա հույսը կորցրածները դրանք իրենցը չեն համարում։ Եթե հույսը կորցրածները ի վերջո դառնում են իշխանությունների մասնիկներ, ապա պետության մեջ տարածվում է համաճարակ, որը կոչվում է կոռուպցիա։ Հիմա այս պետությունը հիվանդ է։ Հիվանդությունը խրոնիկական է, և այն վերացնելու համար հույսը չկորցրածները պիտի պայքարեն այնպես, ինչպես գրիպի ժամանակ արյան կարմիր գնդիկներն են պայքարում։ Եվ այդ նույն անտարբերների ժարգոնով ասած՝ «յա էս յան, յա էն յան»։ Ահա այսպիսի բորշություն… Իսկ ցավն այն է, որ հույսը կորցրած իշխանավորներին բավականին ձեռնտու է ունենալ անտարբեր, հույսը կորցրած ժողովուրդ։ Նրանք հնարավոր է այդպիսով վայելեն իրենց ժամանակավոր կյանքը՝ ժամանակավոր պետության մեջ, չէ՞ որ կյանքը կարճ է։ Այստեղ արդեն գուցե պետք է անրադառնալ աշխարհայացք կոչված փիլիսոփայական կատեգորիային։ Եթե պետության ներսում գերակշռում են «ուրագները», ապա այդ պետության ներսում ցանկացած գերան վերածվում է տաշեղի, իսկ տաշեղները կոտրում են հեշտ ու հանգիստ, հատ–հատ… Այ հիմա ջոկեցի՞ք ջհուդամասոնականության փիլիսոփայությունը
    Si vis pacem, para bellum

  5. #35
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Վիրավորական գրառումը ջնջված է
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 23.09.2008, 13:35:

  6. #36
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մոդերատորական: Մի քանի կիլոգրամ թեմայից դուրս գրառումներ ջնջվել կամ տեղափոխվել են « Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս» թեմա: Օֆթոփի հեղինակները զգուշացվել են: Մնացեք թեմայի շրջանակներում:

  7. #37
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հայկօ ջան, այս թեման երբ բացեցիր, զգացի, որ մի հոգի էլ կա, որը զգում ա էդ անտարբերության առկայության տխուր փաստը, բայց արի ու տես, եղբայր ջան, որ սպանված հայրենակիցներիդ մարմնի մասերը պաշտոնապես համարում են անասունի, իսկ դու դրանից օրեր անց, դեռ տեղյակ չես այդ խայտառակությունից: Պետք է բավարար տեղեկացված լինել` անտարբերության զոհ չդառնալու համար

    Էլմո ջան, դու է՞լ տեղյակ չէիր, թե՞ դու այլ պատճառով ես ստորագրել Հայկօի գրառման տակ:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  8. #38
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Ամբողջը չիմանալն ու մասն աչքաթող անելը տարբեր բաներ են: Չգիտեի՝ իմացա: Հիմա ես անտարբեր ե՞մ, թե՞ չէ:
    DIXI
    carpe noctem

  9. #39
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջը չիմանալն ու մասն աչքաթող անելը տարբեր բաներ են: Չգիտեի՝ իմացա: Հիմա ես անտարբեր ե՞մ, թե՞ չէ:
    Հայկօ ջան, եղբայր, ամբողջը չիմանալը լիարժեք անտարբերություն է, մասն աչքաթող անելը մասնակի անտարբերություն է: Բայց չե՞ս կարծում, որ հիմա այն պահն է, որ ամենավտանգավոր երևույթը հենց անտարբերությունն է, որը կարող է առաջանալ նաև աչքաթողության հետևանքով: Ապեր, նենց բան ես բաց թողել, որ պետք չէր էլի, էս ամբողջ իրադարձությունների ամենալկտի ամենացինիկ պահն էր սա, էս ազգի ամոթն էր սա: Սա ցույց տվեց, որ եթե վաղը հարյուրավոր մարդկանց ներկայությամբ մի քաղաքացու վրաերթի ենթարկի մի պաշտոնյա, հաջորդ օրը կարող են հայտարարել, որ տուժողը ոչ թե քաղաքացի այսինչ այսինչյանն է, այլ կոկորդիլոս է:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր անտարբերություն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 11.07.2011, 20:10
  2. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •