User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Անտարբերություն

  1. #16
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ կաֆեում սրճելը, պետք է ալեգորիկ իմաստով հասկանալ: Բնական է, որ բոլորս էլ սրճում ենք, պիցա էլ ենք ուտում: Կաֆեն կոնտեքստից պետք չի կտրել: Կարծում եմ հարցը նրանում է, որ ոմանց համար կաֆեն է կյանքի իմաստը, իսկ ոմանց համար կաֆեից բացի ուրիշ արժեքներ էլ կան: Երևի, սա էր ցանկանում ասել Ուստեն:
    Հենց դրա համար եմ ասում` անմեղսունակության հոտ ա գալիս: Տես ինչ սիրուն ես խոսում Է թող ինքն էլ խոսար, թե չէ էդ ան-ասուն-ի բառախաղը, գրողը տանի, մենք 3-րդ դասարանում էինք անում է ախր:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #17
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Վարպետ, ախր նման տպերի հետ մի երկու բառ խոսելուց հետո դրանց դրանից բացի ուրիշ բան չես էլ ուզում ասել: «Հա՜, գիդեմ էդ տուֆտին, սաղ օրը Հյուսիսային պողոտա քցած ա, էտի հացադուլ-մացադուլ էլ կանի»: «Տեսել ե՞ս՝ էդ քյալ լևոնականը ադնակլասնիկում ինչ նկար ա դրել: Հանրահավաք ա, ինչ ա»: Դրանք մարտի մեկն էլ փաթթած ունեն, սեպտեմբերի քսանմեկն էլ: Հորթի, բանջարի կյանք են քարշ տալիս՝ սրանից-նրանից կոֆեի փող մուրալով, աղջիկների հետևից ռեպլիկներ կրակելով, ծիծաղելով, երբ մենթերը կանաց դուբինկով խփում են: Էդ, իհարկե, գորշ նյութի պակասից ա, բայց դա իրենց չի արդարացնում: Էս դեպքում միջինը ոսկե չի:
    DIXI
    carpe noctem

  3. #18
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հայկօ ջան, ես լրիվ հասկանում եմ քեզ, կիսում եմ քո մտահոգությունները, ավելին` համակարծիք եմ քեզ հետ: Եվ Հրանտի հետ եւս: Բայց դրանք եղել են, կան եւ լինելու են բոլոր ժամանակներում, բոլոր քաղաքակրթական մակարդակներում` անկախ աշխարհագրական դիրքից, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ էլ` ավելի քիչ: Ես հենց դա եմ անվանում քաղաքական անգրագիտություն` զարմանալը, որ դրանք կան: Զարմանալը, զայրանալը, ապշելը, նյարդայնանալը, կապ չունի, ոնց կուզես անվանի: Այսինքն, եթե դու չես հաշվարկել դրանց գոյությունը, եթե քաղաքական ծրագիր չունես` ուղղված նաեւ դրանց, դրանց գոյության փաստն ի սկզբանե բացակայել է քո քաղաքական ծրագրերում, ապա դու քաղաքաիտություն չգիտես, դու քաղաքականության հետ կապ չունես, դու քաղաքական գործիչ չես: Ու դրանց դեմ ցանկացած գրոտեսկացված ընդվզում` լինի դա հոդվածի տեսքով, թե այլ կերպ, սխալ է այդ պարագայում: Ու ես հասկանում եմ Հրանտի զայրանալու պատճառը: Մի երեւույթ ի սկզբանե անվանվել է համաժողովրդական շարժում, բայց արի ու տես, որ չէ... էն պահին, երբ միտինգ ա արվում, երբ երկրի ճակատագիր ա որոշվում, ոմանք Սպիտակցի Հայկո քոքած երթեւեկում են պրոսպեկտով ու հարցականի, կասկածի տակ են դնում էդ երեւույթի անվանումը` ինչպես մինիմում: Բայց էստեղ հարց ա առաջանում` բայց դու չգիտեիր, որ տենց ա լինելու ախր? Հույսդ ինչի վրա էր? Որ բոլոր-բոլորը քո գիտակցական մակարդակում են?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  4. #19
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Վարպետ, գիտե՞ս, ես գերադասում եմ զարմանալ, զայրանալ, ապշել, նյարդայնանալ, կամ ուրիշ ամեն ինչ՝ ոնց ուզում ես՝ անվանի, բացի անտարբեր մնալուց: Որովհետ եթե անտարբեր դարձա, դառնալու եմ նրանցից մեկը: Ինձ նրանց գոյությունը չի զարմացնում: Բայց և մատների արանքով նայել չեմ կարող: Եթե ես այսօր ընտրել եմ ա՛յս աշխարհայացքը, ուրեմն պիտի ամեն ինչ դիտարկեմ հենց դրա՛ շրջանակներում: Վաղը ինչ-ինչ պատճառներով կփոխեմ կարծիքս, կփոխվի և վերաբերմունքս անտարբերության նկատմամբ: Բայց՝ ոչ հիմա:

    Իսկ անտարբերներն ու «բառդիները» էդքան էլ շատ չեն: Համենայն դեպք՝ ոչ էնքան, որ կարողանան որևիցէ՝ աջ կամ ձախ կողմին հակակշիռ լինեն: Ու ինչքան էլ որ լինեին՝ մեկ է, ըստ բնորոշման ոչ մի դեր չէին խաղալու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր գրել՝ «Ում լուծն էլ լինի՝ իրենք լծկանն են: Ով հացվոր՝ իրենք հաց, ով լծող՝ իրենք լծկան, ով կացնավոր՝ իրենք ծառ»: Բայց ախր իրենք է՛լ են հայ: Իրենց համար էլ էսօր պետք է տոն լինի, մարտի մեկին՝ սուգ: Ինչու՞ էդ քարոզչությունը՝ որ կողմինն էլ որ լինի, մի մասի ականջներին հասնում է, իսկ մյուս մասի ուղեղներին՝ ոչ: Ինչու՞ ես պիտի մտահոգվեմ, որ Բաքու-Ջեհյանը մեզ շրջանցում է, իսկ ինչ-որ մի Եղո պիտի հրճվի, որ բենզինը տասը դրամ էժանացավ: Ինչ-որ մի բան սխալ է:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.09.2008, 21:38:
    DIXI
    carpe noctem

  5. #20
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ, գիտե՞ս, ես գերադասում եմ զարմանալ, զայրանալ, ապշել, նյարդայնանալ, կամ ուրիշ ամեն ինչ՝ ոնց ուզում ես՝ անվանի, բացի անտարբեր մնալուց: Որովհետ եթե անտարբեր դարձա, դառնալու եմ նրանցից մեկը: Ինձ նրանց գոյությունը չի զարմացնում: Բայց և մատների արանքով նայել չեմ կարող: Եթե ես այսօր ընտրել եմ ա՛յս աշխարհայացքը, ուրեմն պիտի ամեն ինչ դիտարկեմ հենց դրա՛ շրջանակներում: Վաղը ինչ-ինչ պատճառներով կփոխեմ կարծիքս, կփոխվի և վերաբերմունքս անտարբերության նկատմամբ: Բայց՝ ոչ հիմա:

    Իսկ անտարբերներն ու «բառդիները» էդքան էլ շատ չեն: Համենայն դեպք՝ ոչ էնքան, որ կարողանան որևիցէ՝ աջ կամ ձախ կողմին հակակշիռ լինեն: Ու ինչքան էլ որ լինեին՝ մեկ է, ըստ բնորոշման ոչ մի դեր չէին խաղալու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր գրել՝ «Ոմ լուծն էլ լինի՝ իրենք լծկանն են: Ով հացվոր՝ իրենք հաց, ով լծող՝ իրենք լծկան, ով կացնավոր՝ իրենք ծառ»: Բայց ախր իրենք է՛լ են հայ: Իրենց համար էլ էսօր պետք է տոն լինի, մարտի մեկին՝ սուգ: Ինչու՞ էդ քարոզչությունը՝ որ կողմինն էլ որ լինի, մի մասի ականջներին հասնում է, իսկ մյուս մասի ուղեղներին՝ ոչ: Ինչու՞ ես պիտի մտահոգվեմ, որ Բաքու-Ջեհյանը մեզ շրջանցում է, իսկ ինչ-որ մի Եղո պիտի հրճվի, որ բենզինը տասը դրամ էժանացավ: Ինչ-որ մի բան սխալ է:
    Վայ, եղբայր... թե նախորդ գրառումս գրելիս չէի ուզում ցիտել Վարպետ Հրանտի էդ տողերը` գետինը մտնեմ ՈՒղղակի չէր հիշում բառացի, ռիսկ չարեցի Նորից` լրիվ համաձայն եմ: Բայց դու պետք ա ուղղակի իրանց վերաբերվես որպես ծառ, ու քո մոտեցումները, ծրագրերը, գործողություններդ պետք է առաջնորդվեն միայն էդ ելման կետով` շուրջդ լիքը ծառեր են, ուստի պետք է փնտրել ձեւ, որ օգտագործես դրանց ըստ պետքի, զի նոցա կարն այդքանն է:
    Սրանից էլ բխում է հարցիդ պատասխանը, թե ինչու պետք է դու մտահոգվես, իրենք` ոչ: Քանի որ դու ՀՀ քաղաքացի Հայկ ......յանն ես, իսկ իրենք` ծառեր:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  6. #21
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Չեմ ուզում, որ ծառեր լինեն: Չեմ ուզում մտածել, որ ես, ու ոչ միայն ես, մարտի մեկին մահից հազիվ պրծա նաև էդ ծառերի՛ համար: Ու ներվայնանում եմ:

    Էդ ծառերը փտած ծառեր են: Ու մի օր մեկի գլխին են ընկնելու:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.09.2008, 21:53:
    DIXI
    carpe noctem

  7. #22
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Ամեն տեղ կան փտած ծառեր, ամեն տեղ: Յակոբինները քիչ էին, դեկաբրիստները` էլ ավելի, Ղարաբաղ կոմիտեն շատ ավելի քիչ, Լերմոնտովը, Մաթեւոսյանը, Օրուելը եւ այլոք մենակ էին: +1: Ամեն ինչ սկսվում է յուրաքանչյուրիցս: Սա գիտակցում ենք` անցնում ենք առաջ: Կամ +1, կամ փտած ծառեր: Շատ բան ենք ուզում, շատ բան ուզելը դժվարացնում է կյանքը
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  8. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դրանք եղել են, կան եւ լինելու են բոլոր ժամանակներում, բոլոր քաղաքակրթական մակարդակներում` անկախ աշխարհագրական դիրքից, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ էլ` ավելի քիչ:
    Վարպետ ջան, իրոք եղել են, կան ու լինելու են: Այլ հավասար պայմաննեում դրանց գոյության վրա ես էլ ուշադրություն չէի դարձնի: Ցավն այն է, որ դրանք գնալով շատանում են: Դա դառնում է ապրելակերպ: Ու նման ապրելակերպը բոլոր միջոցներով քարոզվում է, որպես միակ ընդունելի ապրելակերպ: Ողջ պետական քաղաքականությունն այժմ աշխատում է նմանների ստեղծման ուղղությամբ - մարդկային զանգված (հասարակություն չեմ ցանկանում անվանել), որի անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ հնարավորություն է տալիս իշխել նրանց վրա:

    Ամեն դեպքում, հաձայնվում եմ քո հետ, միանշանակ, որ քաղաքական պայքարի մեջ մտնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց գոյությունը, ու ցավոք, հիմա Հայաստանում, դրանց գոյությունը կարող է վճռորոշ նշանակությու ունենալ;

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն տեղ կան փտած ծառեր, ամեն տեղ: Յակոբինները քիչ էին, դեկաբրիստները` էլ ավելի, Ղարաբաղ կոմիտեն շատ ավելի քիչ, Լերմոնտովը, Մաթեւոսյանը, Օրուելը եւ այլոք մենակ էին: +1: Ամեն ինչ սկսվում է յուրաքանչյուրիցս: Սա գիտակցում ենք` անցնում ենք առաջ: Կամ +1, կամ փտած ծառեր: Շատ բան ենք ուզում, շատ բան ուզելը դժվարացնում է կյանքը
    Ընկեր, վախենամ, որ մեր դեպքում գործ ունենք ոչ թե մի քանի փտած ծառերի, այլ ոչնչացման եզրին կանգնած անտառի հետ;
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.09.2008, 21:55: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #24
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վարպետ ջան, իրոք եղել են, կան ու լինելու են: Այլ հավասար պայմաննեում դրանց գոյության վրա ես էլ ուշադրություն չէի դարձնի: Ցավն այն է, որ դրանք գնալով շատանում են: Դա դառնում է ապրելակերպ: Ու նման ապրելակերպը բոլոր միջոցներով քարոզվում է, որպես միակ ընդունելի ապրելակերպ: Ողջ պետական քաղաքականությունն այժմ աշխատում է նմանների ստեղծման ուղղությամբ - մարդկային զանգված (հասարակություն չեմ ցանկանում անվանել), որի անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ հնարավորություն է տալիս իշխել նրանց վրա:

    Ամեն դեպքում, հաձայնվում եմ քո հետ, միանշանակ, որ քաղաքական պայքարի մեջ մտնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց գոյությունը, ու ցավոք, հիմա Հայաստանում, դրանց գոյությունը կարող է վճռորոշ նշանակությու ունենալ;
    Մգացված կտորի հետ համաձայն եմ 100 տոկոսով: ՈՒստի կարծում եմ, որ առավել արդյունավետը հատկապես այդ "ծառացման" քաղաքականության դեմ պայքարելն է, քան բուն ծառերի: Ես էսօր մի քաղաքական դիսկուսիայի մեջ էի... եկանք եզրահանգման, որ քանի դեռ չունենք ազատ, անկախ էլեկտրոնային լրատվամիջոց, պետք է ձեռնմուխ լինել "թռուցիկային" տեղեկատվության տարածմանը: Դե ես չեմ` դու ես: Խոստացել էին, որ մարտիմեկյան իրադարձությունների մասին պատմող դիսկերը պետք է բազմացնեին 300 000 օրինակով: Ուր են? Չեն կարողանում` թող տան, ես տանը երկու համակարգիչ ունեմ, կենցաղային պայմաններում իրենց օրական մի 30-40 դիսկ կգրեմ կտամ:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  10. #25
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մգացված կտորի հետ համաձայն եմ 100 տոկոսով: ՈՒստի կարծում եմ, որ առավել արդյունավետը հատկապես այդ "ծառացման" քաղաքականության դեմ պայքարելն է, քան բուն ծառերի: Ես էսօր մի քաղաքական դիսկուսիայի մեջ էի... եկանք եզրահանգման, որ քանի դեռ չունենք ազատ, անկախ էլեկտրոնային լրատվամիջոց, պետք է ձեռնմուխ լինել "թռուցիկային" տեղեկատվության տարածմանը: Դե ես չեմ` դու ես: Խոստացել էին, որ մարտիմեկյան իրադարձությունների մասին պատմող դիսկերը պետք է բազմացնեին 300 000 օրինակով: Ուր են? Չեն կարողանում` թող տան, ես տանը երկու համակարգիչ ունեմ, կենցաղային պայմաններում իրենց օրական մի 30-40 դիսկ կգրեմ կտամ:
    Էս մգացրած մասի հետ էլ ես եմ ամբողջությամբ համաձայն: Միանշանակ, մի քանի ծառի դեմ պայքարը ոչինչ չի տա:

    Նման կազմակերպչական թյուրամացությունները ես էլ լավ չեմ հասկանում: Իսկականից, եղածը մի բան չի: Ամեն DVD-ի ինքնարժեքը, արդեն ձայնագրված, հազիվ մի 150-200 դրամ կազմի; Ընդհանուր ծախսը հազիվ 2000 դոլար:

  11. #26
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ ուզում, որ ծառեր լինեն: Չեմ ուզում մտածել, որ ես, ու ոչ միայն ես, մարտի մեկին մահից հազիվ պրծա նաև էդ ծառերի՛ համար: Ու ներվայնանում եմ:

    Էդ ծառերը փտած ծառեր են: Ու մի օր մեկի գլխին են ընկնելու:
    Հայկօ ախպեր…
    Պիտի լինեն ախպերս, առաց դրանց չի լինում: Մենք փոքր ազգ ենք ու դրանց լինելուց տառապում ենք, որովհետև մեր ապրելու տեղը փոքր ա: Ամնեն ինչ աչքիդ դեմն ա կատարվում, ոտքիդ տակ, սրտիդ մեջ… բայց նորմալ երևույթ է, բոլոր ազգերն էլ, երկրներն էլ ունեն էդ փտածից: Հանգիստ նայիր դրանց…
    Հրանտ Մաթևոյան - "Տերը" մի հատ կարդա (կամ մի հատ էլ կարդա): Մեջբերում չեմ անելու: Դու (քո նմանները) տերն են եղածի, անկախ նրանից թե ինչ ծագում ունեն, ինչքան են սիրված կամ ընդունված "համագյուղացիների" կողմից: Դու մահից հազիվ պրծել ես ոչ դրանց համար: Դու պրծել ես առողջ ծառեր մեծացնելու համար, անտառիդ տիրություն անելու համար, փտած ու հիվանդ ծառերը կտրելու ( կամ բուժելու) համար: Անտառը քոնն է, համբերություն քեզ:
    Տիրությունդ արա ախպերս…
    Հ.Գ. Միայն Հայկօ-ի համար չէր:Մեր անտառի բոլոր տերերին էլ վերաբերվում է:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  12. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Իհարկե, էսքանից հետո կան նաև լրիվ անտարբերներ, բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Հասարակությունը տարբեր շերտերից է բաղկացած: Դրանցից մեկն էլ հենց այդ անտարբերն է, որը նախընտրում է գլուխը կախ իր գործունեությամբ զբաղվել, չխառնվել քաղաքական իրադարձություններին, թքած ունենալ դրանց վրա: Բոլոր երկրներում էլ այդպիսի շերտեր կան: Ես անձամբ նախընտրում եմ, որ նրանք այդպես անտարբեր էլ մնան, քան սատարեն որևէ ուժի՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչու են դա անում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.09.2008, 00:54: Պատճառ: Գրառման ավելացում

  13. #28
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:
    Չէ, Բյուր, դու անտարբեր չես, դու շատ ամուր, փարթամ, խորը արմատներով ծառ ես, բայց դեկորատիվ, ասենք` պալմա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  14. #29
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Էսօր մեզ մոտ լսում էի հրավառության ձայնը: Պայթյունների ձայնը: Ու վեր էի թռնում ամե՛ն անգամ:

    Ինձ թվում էր, որ արդեն էդ շրջանն անցել եմ, որ արդեն աչքերիս առաջ չէ, արդեն չեմ հիշում... Որ տրամաբանությունն ու վերլուծությունն ավելի ուժեղ են, քան կիրքն ու բնազդը: Բայց՝ չէ: Չեմ մոռացել: Ու երբեք էլ չեմ մոռանա: Իմ մեջ ինչ-որ բան խախտվել է, ինչ-որ բան՝ փոխվել: Ես ես եմ: Ու էլ երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ում համար էդ պայթյունի ձայները մենակ գույնզգույն լույսեր էին:
    DIXI
    carpe noctem

  15. #30
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Չէ, Բյուր, դու անտարբեր չես, դու շատ ամուր, փարթամ, խորը արմատներով ծառ ես, բայց դեկորատիվ, ասենք` պալմա
    Պալման կարող է Հայաստանի համար դեկորատիվ ա, բայց շատ երկրներում նորմալ, խելոք-խելոք այգիներում ու փողոցներում աճող ծառ է, ոնց որ մեզ մոտ, ասենք, ուռենին

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ու ձեզ շատ իզուր ա թվում, թե ես (մենք) ավելի քիչ եմ (ենք) մտահոգված Հայաստանի ապագայով, քան դու (դուք): Ու շատ իզուր ա թվում, թե մենք ձևեր ենք թափում
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.09.2008, 07:53: Պատճառ: Գրառման ավելացում

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր անտարբերություն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 11.07.2011, 20:10
  2. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •