Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
Հրանտը լավ սուր լուզու ունի, տաղնադ` անկասկած: Բայց քաղաքագիտորեն անգրագետ ա: Համենայն դեպս` հոդվածը, որից անմեղսունակության հոտ ա գալիս: Կամ էլ ուղղակի քարոզչական մեխանիզմի որակին ա համապատասխանեցրել: Դիվը ամեն ինչ գրել ա, ավելացնելու բան էս պահին չունեմ, քանի որ խառն եմ Ի դեպ, Հրանտին չէ, բայց իր գործընկերներից շատերին տեսել եմ Օպերայի մոտ սրճելիս Ու ես էլ եմ էնտեղ լինում ու լինելու` բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ, նրբանկատ, քաղաքավարական, ընկերվարական գործոններից ելնելով: Պիցա Պաստայում էլ եմ լինելու: Կասկադում էլ Հրանտն էլ ա լինելու
Կարծում եմ, որ կաֆեում սրճելը, պետք է ալեգորիկ իմաստով հասկանալ: Բնական է, որ բոլորս էլ սրճում ենք, պիցա էլ ենք ուտում: Կաֆեն կոնտեքստից պետք չի կտրել: Կարծում եմ հարցը նրանում է, որ ոմանց համար կաֆեն է կյանքի իմաստը, իսկ ոմանց համար կաֆեից բացի ուրիշ արժեքներ էլ կան: Երևի, սա էր ցանկանում ասել Ուստեն: