User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Անտարբերություն

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր
    Դու էլ հարիֆ չես: Ընդամենը իներցիայով գնում ես: Տարիքը մի քիչ ծանրացնում ա մարդուն: /մի քիչ, բայց ոչ թե դարձնում ա անվերջ ծանր / Մի օր դու էլ հավանաբար կկատաղես ու կասես Սաշիկին՝ "արա շոֆֆեռ, դու էլ քո կուրսն էլ":
    Ապեր, հիմա էլ եմ ասում: Բայց մեկ, չեմ ուզում դեռ չամադաններս հավաքեմ, հույս ունենալով որ իմ նման ասողների պիտի շատ լինեն, ու Սաշիկը պիտի իրա չամադանները հավաքի, երկրորդ, հիմա մեկ ու մեջ էլ պիտի հարիֆություն անեմ, քանի որ երեխեքս պիտի հաց ու ջուր ունենան: Բայց, մարդ կա երեխեքին հաց ու ջուր հասցնելուց մտածում ա, որ չտո-տո նիտոյա, մարդ էլ կա մտածում ա, էլ ինչքան հարիֆություն անի, որ հաց ու ջուրը դառնա կոկակոլա ու բուլկի:

  2. #2
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հրանտը լավ սուր լուզու ունի, տաղնադ` անկասկած: Բայց քաղաքագիտորեն անգրագետ ա: Համենայն դեպս` հոդվածը, որից անմեղսունակության հոտ ա գալիս: Կամ էլ ուղղակի քարոզչական մեխանիզմի որակին ա համապատասխանեցրել: Դիվը ամեն ինչ գրել ա, ավելացնելու բան էս պահին չունեմ, քանի որ խառն եմ Ի դեպ, Հրանտին չէ, բայց իր գործընկերներից շատերին տեսել եմ Օպերայի մոտ սրճելիս Ու ես էլ եմ էնտեղ լինում ու լինելու` բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ, նրբանկատ, քաղաքավարական, ընկերվարական գործոններից ելնելով: Պիցա Պաստայում էլ եմ լինելու: Կասկադում էլ Հրանտն էլ ա լինելու
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  3. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրանտը լավ սուր լուզու ունի, տաղնադ` անկասկած: Բայց քաղաքագիտորեն անգրագետ ա: Համենայն դեպս` հոդվածը, որից անմեղսունակության հոտ ա գալիս: Կամ էլ ուղղակի քարոզչական մեխանիզմի որակին ա համապատասխանեցրել: Դիվը ամեն ինչ գրել ա, ավելացնելու բան էս պահին չունեմ, քանի որ խառն եմ Ի դեպ, Հրանտին չէ, բայց իր գործընկերներից շատերին տեսել եմ Օպերայի մոտ սրճելիս Ու ես էլ եմ էնտեղ լինում ու լինելու` բազմաթիվ օբյեկտիվ, սուբյեկտիվ, նրբանկատ, քաղաքավարական, ընկերվարական գործոններից ելնելով: Պիցա Պաստայում էլ եմ լինելու: Կասկադում էլ Հրանտն էլ ա լինելու
    Կարծում եմ, որ կաֆեում սրճելը, պետք է ալեգորիկ իմաստով հասկանալ: Բնական է, որ բոլորս էլ սրճում ենք, պիցա էլ ենք ուտում: Կաֆեն կոնտեքստից պետք չի կտրել: Կարծում եմ հարցը նրանում է, որ ոմանց համար կաֆեն է կյանքի իմաստը, իսկ ոմանց համար կաֆեից բացի ուրիշ արժեքներ էլ կան: Երևի, սա էր ցանկանում ասել Ուստեն:

  4. #4
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ կաֆեում սրճելը, պետք է ալեգորիկ իմաստով հասկանալ: Բնական է, որ բոլորս էլ սրճում ենք, պիցա էլ ենք ուտում: Կաֆեն կոնտեքստից պետք չի կտրել: Կարծում եմ հարցը նրանում է, որ ոմանց համար կաֆեն է կյանքի իմաստը, իսկ ոմանց համար կաֆեից բացի ուրիշ արժեքներ էլ կան: Երևի, սա էր ցանկանում ասել Ուստեն:
    Հենց դրա համար եմ ասում` անմեղսունակության հոտ ա գալիս: Տես ինչ սիրուն ես խոսում Է թող ինքն էլ խոսար, թե չէ էդ ան-ասուն-ի բառախաղը, գրողը տանի, մենք 3-րդ դասարանում էինք անում է ախր:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Վարպետ, ախր նման տպերի հետ մի երկու բառ խոսելուց հետո դրանց դրանից բացի ուրիշ բան չես էլ ուզում ասել: «Հա՜, գիդեմ էդ տուֆտին, սաղ օրը Հյուսիսային պողոտա քցած ա, էտի հացադուլ-մացադուլ էլ կանի»: «Տեսել ե՞ս՝ էդ քյալ լևոնականը ադնակլասնիկում ինչ նկար ա դրել: Հանրահավաք ա, ինչ ա»: Դրանք մարտի մեկն էլ փաթթած ունեն, սեպտեմբերի քսանմեկն էլ: Հորթի, բանջարի կյանք են քարշ տալիս՝ սրանից-նրանից կոֆեի փող մուրալով, աղջիկների հետևից ռեպլիկներ կրակելով, ծիծաղելով, երբ մենթերը կանաց դուբինկով խփում են: Էդ, իհարկե, գորշ նյութի պակասից ա, բայց դա իրենց չի արդարացնում: Էս դեպքում միջինը ոսկե չի:
    DIXI
    carpe noctem

  6. #6
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հայկօ ջան, ես լրիվ հասկանում եմ քեզ, կիսում եմ քո մտահոգությունները, ավելին` համակարծիք եմ քեզ հետ: Եվ Հրանտի հետ եւս: Բայց դրանք եղել են, կան եւ լինելու են բոլոր ժամանակներում, բոլոր քաղաքակրթական մակարդակներում` անկախ աշխարհագրական դիրքից, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ էլ` ավելի քիչ: Ես հենց դա եմ անվանում քաղաքական անգրագիտություն` զարմանալը, որ դրանք կան: Զարմանալը, զայրանալը, ապշելը, նյարդայնանալը, կապ չունի, ոնց կուզես անվանի: Այսինքն, եթե դու չես հաշվարկել դրանց գոյությունը, եթե քաղաքական ծրագիր չունես` ուղղված նաեւ դրանց, դրանց գոյության փաստն ի սկզբանե բացակայել է քո քաղաքական ծրագրերում, ապա դու քաղաքաիտություն չգիտես, դու քաղաքականության հետ կապ չունես, դու քաղաքական գործիչ չես: Ու դրանց դեմ ցանկացած գրոտեսկացված ընդվզում` լինի դա հոդվածի տեսքով, թե այլ կերպ, սխալ է այդ պարագայում: Ու ես հասկանում եմ Հրանտի զայրանալու պատճառը: Մի երեւույթ ի սկզբանե անվանվել է համաժողովրդական շարժում, բայց արի ու տես, որ չէ... էն պահին, երբ միտինգ ա արվում, երբ երկրի ճակատագիր ա որոշվում, ոմանք Սպիտակցի Հայկո քոքած երթեւեկում են պրոսպեկտով ու հարցականի, կասկածի տակ են դնում էդ երեւույթի անվանումը` ինչպես մինիմում: Բայց էստեղ հարց ա առաջանում` բայց դու չգիտեիր, որ տենց ա լինելու ախր? Հույսդ ինչի վրա էր? Որ բոլոր-բոլորը քո գիտակցական մակարդակում են?
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  7. #7
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Վարպետ, գիտե՞ս, ես գերադասում եմ զարմանալ, զայրանալ, ապշել, նյարդայնանալ, կամ ուրիշ ամեն ինչ՝ ոնց ուզում ես՝ անվանի, բացի անտարբեր մնալուց: Որովհետ եթե անտարբեր դարձա, դառնալու եմ նրանցից մեկը: Ինձ նրանց գոյությունը չի զարմացնում: Բայց և մատների արանքով նայել չեմ կարող: Եթե ես այսօր ընտրել եմ ա՛յս աշխարհայացքը, ուրեմն պիտի ամեն ինչ դիտարկեմ հենց դրա՛ շրջանակներում: Վաղը ինչ-ինչ պատճառներով կփոխեմ կարծիքս, կփոխվի և վերաբերմունքս անտարբերության նկատմամբ: Բայց՝ ոչ հիմա:

    Իսկ անտարբերներն ու «բառդիները» էդքան էլ շատ չեն: Համենայն դեպք՝ ոչ էնքան, որ կարողանան որևիցէ՝ աջ կամ ձախ կողմին հակակշիռ լինեն: Ու ինչքան էլ որ լինեին՝ մեկ է, ըստ բնորոշման ոչ մի դեր չէին խաղալու: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր գրել՝ «Ում լուծն էլ լինի՝ իրենք լծկանն են: Ով հացվոր՝ իրենք հաց, ով լծող՝ իրենք լծկան, ով կացնավոր՝ իրենք ծառ»: Բայց ախր իրենք է՛լ են հայ: Իրենց համար էլ էսօր պետք է տոն լինի, մարտի մեկին՝ սուգ: Ինչու՞ էդ քարոզչությունը՝ որ կողմինն էլ որ լինի, մի մասի ականջներին հասնում է, իսկ մյուս մասի ուղեղներին՝ ոչ: Ինչու՞ ես պիտի մտահոգվեմ, որ Բաքու-Ջեհյանը մեզ շրջանցում է, իսկ ինչ-որ մի Եղո պիտի հրճվի, որ բենզինը տասը դրամ էժանացավ: Ինչ-որ մի բան սխալ է:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 21.09.2008, 21:38:
    DIXI
    carpe noctem

  8. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դրանք եղել են, կան եւ լինելու են բոլոր ժամանակներում, բոլոր քաղաքակրթական մակարդակներում` անկախ աշխարհագրական դիրքից, մի տեղ մի քիչ շատ, մի տեղ էլ` ավելի քիչ:
    Վարպետ ջան, իրոք եղել են, կան ու լինելու են: Այլ հավասար պայմաննեում դրանց գոյության վրա ես էլ ուշադրություն չէի դարձնի: Ցավն այն է, որ դրանք գնալով շատանում են: Դա դառնում է ապրելակերպ: Ու նման ապրելակերպը բոլոր միջոցներով քարոզվում է, որպես միակ ընդունելի ապրելակերպ: Ողջ պետական քաղաքականությունն այժմ աշխատում է նմանների ստեղծման ուղղությամբ - մարդկային զանգված (հասարակություն չեմ ցանկանում անվանել), որի անտարբերությունն ամեն ինչի նկատմամբ հնարավորություն է տալիս իշխել նրանց վրա:

    Ամեն դեպքում, հաձայնվում եմ քո հետ, միանշանակ, որ քաղաքական պայքարի մեջ մտնելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց գոյությունը, ու ցավոք, հիմա Հայաստանում, դրանց գոյությունը կարող է վճռորոշ նշանակությու ունենալ;

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն տեղ կան փտած ծառեր, ամեն տեղ: Յակոբինները քիչ էին, դեկաբրիստները` էլ ավելի, Ղարաբաղ կոմիտեն շատ ավելի քիչ, Լերմոնտովը, Մաթեւոսյանը, Օրուելը եւ այլոք մենակ էին: +1: Ամեն ինչ սկսվում է յուրաքանչյուրիցս: Սա գիտակցում ենք` անցնում ենք առաջ: Կամ +1, կամ փտած ծառեր: Շատ բան ենք ուզում, շատ բան ուզելը դժվարացնում է կյանքը
    Ընկեր, վախենամ, որ մեր դեպքում գործ ունենք ոչ թե մի քանի փտած ծառերի, այլ ոչնչացման եզրին կանգնած անտառի հետ;
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.09.2008, 21:55: Պատճառ: Գրառման ավելացում

  9. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց, մարդ կա երեխեքին հաց ու ջուր հասցնելուց մտածում ա, որ չտո-տո նիտոյա, մարդ էլ կա մտածում ա, էլ ինչքան հարիֆություն անի, որ հաց ու ջուրը դառնա կոկակոլա ու բուլկի:
    Տրիբուն ջան
    Միանշանակ է, որ անտարբեր չես ոչ աշխարքի ոչ էլ նրա մի մասնիկը հանդիսացող Հայաստանի հանդեպ:
    Բայց լիքը մարդ անտարբեր ա իրա քթից այն կողմ լինող բաների հանդեպ: մի տեսակ ասիական անտարբերություն ա: երբ ամեն ինչ նկատում են, բայց իրենց չնկատելու են տալիս…
    մի հետաքրքիր օրինաչափության մասին եմ ուզում խոսամ:
    հին, շուտվանից այստեղ ապրող կանադացիք բավականին խոզի պես են իրենց տան ներսը պահում: Թափված է, չհավաքված… խոզանոց:
    Բայց իրենց շքամուտքից սկսած դեպի դուրս՝ փայլում է, գազոնը, ծառորը, այգին…
    հայերիս մոտ լրիվ հակառակն է: Տան առաջ խոզանոց է, հաճախ զիբիլանոց: իսկ տան ներսը փայլում է: Նագամ լինում է ՝ կոշիկով մտնես վրետ թարս են նայում:…

    այ այս բանում երևի կարելի է մտածել ներ ավանդույթներ /օրենքի ուժով ամրագրված, որ ով որ չհավաքի իր տան առաջը - սեփականությունը ինկատի ունեմ , խոշոր տուգանքների ենթարկվի/ ձևավորելու մասին: Որ դու իրավուք չունես ուրիշի թեկուղ աչքի համար տհաճ զիբիլանոցներ ստեղծես:

  10. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Իհարկե, էսքանից հետո կան նաև լրիվ անտարբերներ, բայց ի՞նչ կա այդտեղ զարմանալու: Հասարակությունը տարբեր շերտերից է բաղկացած: Դրանցից մեկն էլ հենց այդ անտարբերն է, որը նախընտրում է գլուխը կախ իր գործունեությամբ զբաղվել, չխառնվել քաղաքական իրադարձություններին, թքած ունենալ դրանց վրա: Բոլոր երկրներում էլ այդպիսի շերտեր կան: Ես անձամբ նախընտրում եմ, որ նրանք այդպես անտարբեր էլ մնան, քան սատարեն որևէ ուժի՝ առանց պատկերացում ունենալու, թե ինչու են դա անում:
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.09.2008, 00:54: Պատճառ: Գրառման ավելացում

  11. #11
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին… Ու քանի որ երկու կողմն էլ այդ մարդկանց փորձում է օգտագործել այնպես, ինչպես իրենց ձեռք է տալիս, նրանք նախընտրում եմ լռել ու մի կողմ քաշվել՝ շատ ժամանակ դիտողի դերում լինելով կամ էլ փորձելով փոխել երկիրն այնպես, ինչպես իրենք են կարող՝ սկսած մանր բաներից:
    Չէ, Բյուր, դու անտարբեր չես, դու շատ ամուր, փարթամ, խորը արմատներով ծառ ես, բայց դեկորատիվ, ասենք` պալմա
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  12. #12
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Էսօր մեզ մոտ լսում էի հրավառության ձայնը: Պայթյունների ձայնը: Ու վեր էի թռնում ամե՛ն անգամ:

    Ինձ թվում էր, որ արդեն էդ շրջանն անցել եմ, որ արդեն աչքերիս առաջ չէ, արդեն չեմ հիշում... Որ տրամաբանությունն ու վերլուծությունն ավելի ուժեղ են, քան կիրքն ու բնազդը: Բայց՝ չէ: Չեմ մոռացել: Ու երբեք էլ չեմ մոռանա: Իմ մեջ ինչ-որ բան խախտվել է, ինչ-որ բան՝ փոխվել: Ես ես եմ: Ու էլ երբեք չեմ հասկանա էն մարդկանց, ում համար էդ պայթյունի ձայները մենակ գույնզգույն լույսեր էին:
    DIXI
    carpe noctem

  13. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Չէ, Բյուր, դու անտարբեր չես, դու շատ ամուր, փարթամ, խորը արմատներով ծառ ես, բայց դեկորատիվ, ասենք` պալմա
    Պալման կարող է Հայաստանի համար դեկորատիվ ա, բայց շատ երկրներում նորմալ, խելոք-խելոք այգիներում ու փողոցներում աճող ծառ է, ոնց որ մեզ մոտ, ասենք, ուռենին

    Ավելացվել է 1 րոպե անց
    Ու ձեզ շատ իզուր ա թվում, թե ես (մենք) ավելի քիչ եմ (ենք) մտահոգված Հայաստանի ապագայով, քան դու (դուք): Ու շատ իզուր ա թվում, թե մենք ձևեր ենք թափում
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 22.09.2008, 07:53: Պատճառ: Գրառման ավելացում

  14. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա, երբ ես հեռու եմ մնում ցանկացած քաղաքական քննարկումներից, ինձ էլ «անտարբերի» պիտակը կկպցնեք: Բայց ես գիտեմ, որ ձեր ասած «անտարբերների» մեջ քիչ չեն երկու քարի արանքում հայտնվածները, այսինքն՝ մարդիկ, որոնք դեմ են իշխանություններին և դեմ են նաև ԼՏՊ-ի վերադարձին…
    StrangeLittleGirl ջան, ես քիչ թե շատ ծանոթ եմ ակումբի կյանքին քո մասնակցությանը (մի հինգ ամիս հա) ու «անտարբերի» պիտակ քեզ հաստատ չէի կպցնի: Անտարբերությունն այս դեպքում վերաբերվում է ոչ միայն քաղաքական գործընթացներին, այլ ընդհանրապես հասարակական կյանքի բոլոր ոլորտներին: Այն, որ դու դեմ ես ներկա իշխանություններին, բայց դեմ ես նաև ԼՏՊ վերադարձին, արդեն խոսում է այն մասին, որ անտարբեր չես, ունես դիրքորոշում, քեզ անհանգստացնում են Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները:

    Հարցը նրանում է, որ կա մի զանգված, որը անտարբեր կլիներ նույնիսկ այն դեպքում, եթե ԼՏՊ վերադարձի մասին խոսք անգամ չլիներ:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Պալման կարող է Հայաստանի համար դեկորատիվ ա, բայց շատ երկրներում նորմալ, խելոք-խելոք այգիներում ու փողոցներում աճող ծառ է, ոնց որ մեզ մոտ, ասենք, ուռենին
    Մի երկու երկիր կա, որտեղ պալման համ էլ բերք ա տալիս: Իսկ ուռենին ոչ մի տեղ բերք չի տալիս:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 22.09.2008, 09:52: Պատճառ: Գրառման ավելացում

  15. #15
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անտարբերություն

    էդ անտարբերները ամեն բնագավառում էլ անտարբեր են. մի մարդ ինձ ասաց, որ իր համար մեկ է. <<եթե Սերժն ա, իր աշխատավարձը 150 հազար ա, եթե նույնիսկ Լևոնը լինի, էլի 150 հազար ա լինելու: ինչ լինելու է, լինելու է, մենք ոչինչ չենք կարող փոխել>>: Ես երկար վիճեցի, բայց մեկ ա, ինքը բնույթով է անտարբեր. ընդհանրապես մի զանգված կա, որ առավոտը արթնանում է, մտածում է` ինչ ուտի, գիշերը քնելուց մտածում է, թե առավոտը, որ վեր կացավ ինչ պիտի ուտի իսկ մի մասն էլ, որ իրեն դնում է ավտորիտետի տեղ` սև հագած, մազերը ժելեով հետ սանրած, պագոնները չգցելու համար չի ներգրավվում շարժմանը
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանցավոր անտարբերություն
    Հեղինակ՝ Mark Pauler, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 63
    Վերջինը: 11.07.2011, 20:10
  2. Հանցավոր Անտարբերություն
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 08.10.2008, 18:44
  3. Անտարբերություն…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 28.03.2008, 07:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •